Блог
Главная »
2011 »
Февраль »
4 » ԼՂՀ ԱԺ նախագահ. «Արցախում ժողովրդավար պետություն կառուցվում է ոչ ինչ-որ մեկին հաճոյանալու համար»
16:05 ԼՂՀ ԱԺ նախագահ. «Արցախում ժողովրդավար պետություն կառուցվում է ոչ ինչ-որ մեկին հաճոյանալու համար» |
«Ազգ»-ին տված հարցազրույցում ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը անդրադառնալով «Ֆրիդոմ Հաուզ» ամերիկյան ոչ կառավարական կազմակերպության կողմից՝ ԼՂ-ն «ոչ ազատ» պետությունների շարքում դասելու փաստին` մասնավորապես նշել է. «Արցախում ժողովրդավար պետություն կառուցվում է ոչ թե որևէ մեկին հաճոյանալու, այլ` որ դա մեր ժողովրդի ընտրությունն է: Իհարկե, ցանկալի կլիներ, որ այդ ջանքերը նաև տեսանելի լինեին միջազգային կառույցների կողմից: Ափսոսանքով պետք է ասեմ, որ նման դիտարկումը բացակայում է, իսկ տարին մեկ առանց ուսումնասիրությունների որոշակի եզրակացություն տալը չի կարող արժանահավատություն և վստահություն ներշնչել: Մեկ տարվա ընթացքում մեզ մոտ եթե ինչ-որ բան փոխվել է, ապա միայն` դրականորեն»:
/Panorama.am/
|
Просмотров: 448 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |