«Փողոցում առևտրի արգելքի մասին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի որոշումը քաղաքական սխալ քայլ է», -այսօր ասուլիսի ժամանակ տեսակենտ հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը: Ըստ բանախոսի` առևտուրն արգելող որոշումը ունի թերի կողմեր, որոնք սրում են հարցի բովանդակությունը:
«Քաղաքացիներին պետք է ժամանակ տրվեր, բանակցեին այդ մարդկանց հետ, նրանց համար պայմաններ ստեղծեին», - նշեց Լ.Ալավերդյանը` հավելելով, որ հարցի էկոլոգիական ու առողջապահական մասի վերաբերյալ քաղաքապետի հետ համաձայն է:
Նախկին օմբուդսմենի կարծիքով` պետք է նախապես պայմաններ ստեղծվեին փողոցային առևտրի վերացման համար, հետո նոր միայն այն արգելվեր:
«Քաղաքական որոշում կայացնելուց առաջ պետք է լուծել մարդու հարցը, այն մարդու, որը վաստակում է գումարն այդ միջոցով և այն մարդու, որն այդտեղից ավելի էժան ապրանք է առնում: Իսկ այսպիսով մենք ստանում ենք սոցիալական լարվածության ևս մեկ բուն»,- ասաց Լ.Ալավերդյանը:
/Aysor.am/
|