Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Февраль 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Февраль » 16 » Իրանի Իսլամական հեղափոխությունը բազմաթիվ նվաճումներ է ունեցել
16:32
Իրանի Իսլամական հեղափոխությունը բազմաթիվ նվաճումներ է ունեցել
Այսօր ԵՊՀ-ում կազմակերպվեց «Իրանի Իսլամական հեղափոխությունը համեմատական կոնտեքստում» թեմայով գիտաժողով` նվիրված Իրանում Իսլամական հեղափոխության 32-րդ տարեդարձին:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը գիտաժողովի բացմանը նշեց, որ այսօր էլ համալսարանի դասախոսական կազմը հետևում է Իսլամական հեղափոխության ոչ միայն իրադարձություններին, այլ դրա հետևանքով «զարգացման ուրույն ուղի բռնած բարեկամ երկրի խնդիրներին»:

«Միևնույն ժամանակ մեզ հետաքրքրում է ոչ միայն գաղափարական հիմքը, այլ նաև պրակտիկ գործնական հետևանքներն ու նշանակությունը: Հեղափոխության մասին վերլուծություններն ընդհանուր կոնտեսքտում մեզանում քիչ է քննարկվել, մինչդեռ այն ունի քաղաքական մեծ նշանակություն, որովհետև ամեն հեղափոխություն չի, որ ունենում է հեռուն գնացող ծրագրեր: Այդ հեղափոխությունը բազմաթիվ նվաճումներ է ունեցել»,- ասաց Սիմոնյանը:

Նրա խոսքով, Իրանի Իսլամական հեղափոխության շնորհիվ Իրանը դարձավ կարևորագույն երկիր տարածաշրջանում:

Ռեկտորի կարծիքով, մենք ոչ միայն որպես բարեկամ ժողովուրդ, այլ նաև որպես մասնագետներ պարտավոր ենք հետազոտել ու լավ հասկանալ Իսլամական այդ հեղափոխության գաղափարները, պրակտիկ լուծումները, որոնք առաջարկում են հարևան երկրում հասարակության առաջընթացի, երկրի զարգացման համար: 

Գիտաժողովին ներկա ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղաիյանի խոսքով Իսլամական հեղափոխությունն իր տեսակի մեջ բացառիկ էր:

«Եթե համեմատում ենք այն շարժումների հետ, որոնք փորձել են իշխանություն փոխել, ապա առանձնահատկություններից է, որ այն նախաձեռնված չէր զիված ուժերի կողմից կամ պարտիզանական ուժերի կողմից, այլ հեղափոխության առաջնորդը մարդագետ էր, փիլիսոփա էր, մարդկության մեծագույն դեմքերից մեկն էր»,- ասաց դեսպանը:

Նա նշեց, որ հեղափոխության առանցքը մարդն էր, և մասնավորապես Իսլամական հեղափոխությունը աշխարհի ընչազուրկներին ոտքի հանելու կոչ էր:

«Ուրախ եմ այսօր գտնվել այս գիտական շրջանակում, որտեղ մարդիկ ուղի են փնտրում հասարակության խնդիրների լուծման համար, հատուկ շնորհակալությունս եմ հայտնում ընձեռված հնարավորության համար, որ մենք կարող ենք անդրադանալ անցած դարի կարևորագույն իրադարություններից մեկին` Իրանի իսլամական հեղափոխությանը»,- հավելեց Սեյեդ Ալի Սաղաիյանին: 
 
/Aysor.am/
Просмотров: 454 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ