Блог
Главная »
2011 »
Май »
16 » Հրանուշ Հակոբյանն ընդունել է Մարո Ներսիսյանին
17:48 Հրանուշ Հակոբյանն ընդունել է Մարո Ներսիսյանին |
Այսօր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Լիբանանի հայ համայնքում ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Մարո Ներսիսյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայրենիք-Սփյուռք գործակցության, Լիբանանի հայ համայնքի հիմնախնդիրներին առնչվող հարցեր: Նախարար Հ.Հակոբյանը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության առաջիկա ծրագրերը` երիտասարդ լրագրողների դպրոց, երիտասարդ առաջնորդների դպրոց, «Արի տուն», «Մեր մեծերը» և այլն:
Ինչպես տեղեկացնում են Սփյուռքի նախարարության տեղեկատվության և հեռահաղորակցության վարչությունից, Հ.Հակոբյանը ծանոթացրեց նաև ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Սփյուռքի ներուժի համախմբման նպատակով այս տարի կազմակերպվելիք համահայկական մասնագիտական համաժողովներին:
Անդրադարձ կատարվեց Լիբանանի հայ համայնքի կրթական, մշակութային, կանանց և երիտասարդության հիմնախնդիրներին:
/Aysor.am/
|
Просмотров: 437 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |