Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Май 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Май » 3 » Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Եվրախորհրդարանի նախագահի հետ
12:30
Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Եվրախորհրդարանի նախագահի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հրավերով մայիսի 2-ին ժամանեց Բրյուսել` մասնակցելու ԵՄ Արևելյան գործընկերության` ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի մայիսի 3-ին կայանալիք հիմնադիր նիստին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Նույն օրը երեկոյան ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հետ:

Ողջունելով ԱԺ նախագահին և շնորհակալություն հայտնելով իր հրավերը ընդունելու համար` Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը անհրաժեշտ համարեց Եվրամիություն-Հայաստան փոխգործակցության խորացումը երկկողմ և բազմակողմ ձևաչափերով և այս համատեքստում կարևորեց Հովիկ Աբրահամյանի այցը Բրյուսել և մասնակցությունը ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի մեկնարկին:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց Եվրախորհրդարանի նախագահին Հայաստանի հանդեպ նրա ղեկավարած կառույցի ցուցաբերած հետաքրքրության համար, հատկապես Եվրոպական հարևանության արևելյան քաղաքականության զեկույցի կապակցությամբ, որը որակական նոր աստիճանի է բարձրացնում Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների մակարդակը: ԱԺ նախագահը ընդգծեց, որ եվրոպական կառույցներին ինտեգրվելու ուղղությունը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության գերակայություններից է և պատահական չէ, որ Հայաստանը Արևելյան գործընկերության հաստատման և ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի ստեղծման աջակիցն է և առաջինն էր, որ ողջունեց Եվրամիության հետ այս ձևաչափով համագործակցության գաղափարը:

ԱԺ նախագահը կարևորեց Եվրախորհրդարանի և Հայաստանի Ազգային ժողովի միջև այս տարի ստորագրված Վերապատրաստման ծրագիրը, որը` Եվրոպական հեղինակավոր կառույցի հարուստ փորձին ծանոթանալու միջոցով մեծապես կնպաստի երկու կառույցների միջև ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը:

Հովիկ Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ մայիսի 18-ին Եժի Բուզեկի այցը Հայաստան նոր լիցք կհաղորդի Ազգային ժողովի և Եվրախորհրդարանի միջև հետզհետե ամրապնդվող հարաբերություններին:

Եժի Բուզեկը նշեց, որ Հայաստանը առանցքային տեղ է գրավում ԵՄ Արևելյան գործընկեր երկրների փոխգործակցության մեջ: Նա կարևորեց Հայաստանում ժողովրդավարության ամրապնդումը, բարձր գնահատեց նկատելի առաջընթացը այս ուղղությամբ` նշելով, որ ԵՄ-ն շահագրգիռ է Հայաստանի հետ ընդլայնել համագործակցությունը: Անհրաժեշտ համարվեց տնտեսական փոխգործակցության ակտիվացումը, ներդրումային ծրագրերի իրականացումը:

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան տարածաշրջանային խնդիրներին, երկուստեք շեշտեցին տարածաշրջանում կայունության, խաղաղության և համագործակցության կարևորությունը: Զրուցակիցները անդրադարձան նաև Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին` կարևորելով ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացումը:

Մայիսի 3-ին ԱԺ նախագահը կմասնակցի Բրյուսելում կայանալիք ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստին, որին կմասնակցեն նաև Արևելյան գործընկեր երկրների խորհրդարանների նախագահները: Հովիկ Աբրահամյանը հանդես կգա ուղերձով: Նախատեսվում է ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր ակտի ստորագրում և կանոնակարգի ընդունում: 

/Aysor.am/
 
Просмотров: 476 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ