Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Февраль 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Февраль » 17 » ՀՀ վարչապետ. «Մեր երկրում թափ է առնում դեղագործությունը»
15:49
ՀՀ վարչապետ. «Մեր երկրում թափ է առնում դեղագործությունը»
ՀՀ կառավարությունն այսրվա նիստի ընթացքում իր երկու որոշումներով մինչև 3 տարի ժամկետով հետաձգել է «Ապառաժ մայնինգ» ՍՊԸ և «Լիկվոր» ՓԲԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրերով ներմուծվող 300-ական մլն դրամը գերազանցող արժեքով հաշվարկվող ԱԱՀ վճարման ժամկետը և հավանություն տվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության և այդ ընկերությունների միջև կնքվելիք պայմանագրերի նախագծերին։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ներկայացրեց, որ «Ապառաժ մայնինգը» կառուցում է արդյունաբերական էմուլսիոն պայթուցիկ նյութերի արտադրության ժամանակակից գործարան` իրականացնելով մոտ 453 մլն դրամի ներդրում և ստեղծելով առնվազն 35 նոր աշխատատեղ, իսկ «Լիկվորն» ընդլայնում է իր գործունեությունը և նախատեսում Երևանում կառուցել մոտ 3200 քմ մակերեսով նոր մասնաշենք, տեղակայել մոտ 416.6 մլն դրամ արժեքով դեղագործական արտադրության համապատասխան սարքավորումներ, ստեղծել առնվազն 25 նոր աշխատատեղ։

«Մեր երկրում թափ է առնում դեղագործությունը, ինչի վկայությունն է նաև «Արփիմեդ» ընկերությունում երեկ շահագործման հանձնված հոսքագիծը»,- ընդգծեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, հավելելով, որ ընդհանրապես տարբեր ձեռնարկություններին տրվել է շուրջ 25 մլրդ դրամի հարկային արտոնություն և միջոցառումը դրական ազդեցություն է գործում և հաջողությամբ կատարում այն դերը, որը վերապահված է այդ նախաձեռնությանը։

Նիստում, փոփոխելով իր նախկին որոշումներից մեկը, գործադիրը հնարավորություն է ստեղծել, որպեսզի արտոնյալ պայմաններով բժշկական ծառայությունները տրամադրվեն համավճարային սկզբունքի կիրառմամբ, ինչը նշանակում է, որ պետության երաշխավորած ծառայությունների փոխհատուցումը պետք է իրականացվի իրական գներով։

Կառավարությունն իր նիստում հինգ տարով երկարաձգել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ միջուկային նյութերի ներմուծման արտոնագրի ժամկետը, որը լրացել է 2011թ. փետրվարի 16-ին։

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն աշխատանք է կատարում գնելու հյուպատոսության շենքը, ինչին աջակցելու խոստում են տվել մի շարք հնարավոր նվիրատուներ։ Եվ քանի որ ԱՄՆ-ն հարկային արտոնություն է տալիս հանրային նպատակներին ուղղված նվիրատուներին, վերջիններս նախընտրում են գումար հատկացնել Հայ առաքելական եկեղեցու կամ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով։ Առաջին մեծ նվիրատվությունը` 250 հզ. դոլար, կատարել է հայտնի գործարար Զ. Թրփանջյանը։ Կառավարության որոշմամբ ՀՀ արտգործնախարարությանը թույլատրվել է ընդունել նվիրատվությունը և այն մուտքագրել արտաբյուջետային հաշվեհամարին։

Գործադիրը 2004թ. ընդունած իր որոշումներից մեկով «Դվին» հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ի բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցրել էր «Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ՓԲԸ-ին։ Նոր որոշմամբ սահմանվել են ընկերության ներդրումների չափերը և ժամանակացույցը, ըստ որի համալիրը վերակառուցելու, արդիականացնելու և ժամանակակից չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով կատարվելու է մինչև 30 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում, այդ թվում 2011թ.` 2.6 մլն, 2012թ.` 7 մլն, 2013թ.` 4 մլն ԱՄՆ դոլարի չափով։

/Aysor.am/
 
Просмотров: 477 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ