Блог
Главная »
2011 »
Май »
6 » ՀՀ նախագահը ժամանել է Ստեփանակերտ
17:34 ՀՀ նախագահը ժամանել է Ստեփանակերտ |
Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում մայիսի 6-ին Ստեփանակերտ է ժամանել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:
Օդանավակայանում ՀՀ Նախագահին դիմավորել են Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Նախագահներն այցելել են օդանավակայանի համալիր և ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
/panorama.am/
|
Просмотров: 445 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |