Блог
Главная »
2011 »
Май »
7 » Հայաստանի ու Արցախի նախագահները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը
14:19 Հայաստանի ու Արցախի նախագահները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 7-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Արցախի նախագահի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ նախագահները քննարկել են երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Երկուստեք նշվել է, որ ներհայկական կապերի շարունակական ընդլայնումն ու խորացումը հանդիսանում է Հայաստանի և Արցախի պետականաշինության կարևորագույն հիմքերից և զարգացման գրավականներից մեկը:
Բակո Սահակյանն ու Սերժ Սարգսյանն անդրադարձ են կատարել նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին:
Հանդիպմանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը:
/Panorama.am/
|
Просмотров: 415 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |