Блог
Главная »
2011 »
Май »
7 » Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը գնալով ավելանում է
17:11 Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը գնալով ավելանում է |
Վերջին 10 տարիների ընթացքում Հայաստան այցելող զբոսաշրջիկների քանակն ավելացել է ավելի քան 15 անգամ: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, 2000 թ-ին Հայաստան է այցելել 45 հզ. զբոսաշրջիկ, իսկ 2010-ին` 684 հզ.: Այս տարի առաջին եռամսյակի տվյալները 22.1 %-ով ավելի են եղել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Մեր երկիր այցելող զբոսաշրջիկների միջին տարեկան աճը 20-25 % է:
«Այսօր ունենք ենթակառուցվածքների զարգացման խնդիր և միշտ էլ ունենալու ենք: Այնպես չի լինելու, որ մի օր կանգնելու ենք ու ասենք, որ խնդիր չունենք: Պահանջարկը միշտ ավելանում է, մարտահրավերները նոր են լինում, զբոսաշրջիկների ցանկությունները փոխվում են: Ըստ այդմ էլ պետք է փոխվեն ծառայություններն ու ենթակառուցվածքները: Այս 10 տարիների ընթացքում բավականին զարգացումներ ենք ունեցել, բայց այսօր էլ խնդիր ունենք զարգացնելու»,- ասաց Մ. Ապրեսյանը:
Ըստ նրա` հաշվի առնելով, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկների քանակը գնալով դինամիկ ավելանում է, զբոսավարների պահանջարկն էլ է ավելանում: Հայաստանում այժմ կան մոտ 130 լիցենզավորված զբոսավարներ: 2011 թ. հունվարի 1-ից կառավարությունը կրճատել է լիցենզավորվող գործունեության տեսակների ցանկը, այդ թվում հանվել է նաև զբոսավարներին անհրաժեշտ լիցենզիան:
/Aysor.am/
|
Просмотров: 485 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |