Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Февраль 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Февраль » 18 » ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Հայաստանում
13:02
ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Հայաստանում
Այսօր կայացել է ՀԱՊԿ շրջանակում նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, հանձնաժողովի անդամները ներկայացրել են ՀԱՊԿ շրջանակում 2010 թվականին իրենց գերատեսչությունների կատարած աշխատանքը:

Արթուր Բաղդասարյանը գոհունակությամբ նշել է, որ ռազմաքաղաքական այս դաշինքի շրջանակում Հայաստանը 2010 թվականին գործել է բավական արդյունավետ. «Մենք ակտիվ մասնակցել ենք ՀԱՊԿ շրջանակում բոլոր միջոցառումներին, արդյունքում` ստորագրվել է 34 փաստաթուղթ, որոնցից 10-ը` միջազգային պայմանագրեր և համագործակցության համաձայնագրեր: Կարևոր էր հատկապես ռազմաարդյունաբերության ոլորտում մեր համագործակցության ակտիվացումը Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի հետ: Ռազմական արտադրանք թողարկող ձեռնարկություններին վերաբերող միջպետական գիտաարտադրական միավորումների ստեղծման մասին համաձայնագրի կնքումն այս ոլորտում համագործակցությունն ավելի խորացնելու նոր հիմք է տալու մեզ: Շատ կարևոր էր նաև արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումներին վերաբերող փաստաթղթերի փաթեթի ստորագրումը և 2011 թվականին Հայաստանում այդ ստորաբաժանումների զորավարժություններն անցկացնելու մասին որոշումը»:

Նիստում կարևորվել է, որ այս տարի ՀԱՊԿ արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի և ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հայ-ռուսական ազգային հատվածերի համատեղ նիստերը կանցկացվեն Հայաստանում: ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 10-րդ հոբելյանական նիստը ևս կկայանա Երևանում:

Նիստում քննարկվել են նաև ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի 2010 թվականի դեկտեմբերյան նստաշրջանի որոշումների իրագործմանն ուղղված միջոցառումների պլանի նախագծի հետ կապված հարցեր:

/Panorama.am/
Просмотров: 403 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ