Блог
Главная »
2011 »
Февраль »
21 » Եվս մեկ արյունալի դեպք Ադրբեջանի զինված ուժերում
17:02 Եվս մեկ արյունալի դեպք Ադրբեջանի զինված ուժերում |
«Ըստ մեր ունեցած հետախուզական տվյալների, բացի ադրբեջանական զորամասերից մեկում տեղի ունեցած մահվան ելքով արտակարգ միջադեպից, ևս մեկը տեղի է ունեցել Մարտակերտի ուղղությամբ տեղեկայված ադրբեջանական մարտական հենակետերից մեկում: Ըստ նախնական տվյալների` հակառակորդի զինծառայողներից մեկի՝ զենքի հետ անզգույշ վերաբերելու հետևանքով 4 զինծառայող վիրավորվել է, մեկի վիճակը ծանր է»,- այս մասին Aysor-ի հետ զրույցում հայտնեց ԼՂՀ ՊԲ հրամանատարի մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը:
Նրա խոսքերով` միայն վերջին երկու օրվա ընթացքում ադրբեջանական բանակում գրանցված առնվազն 8 մահվան դեպքերն ու 5 վիրավորվելու փաստը խոսում է այն մասին, որ հակառակորդի բանակում վերադաս հրամանատարությունն իրավիճակին չի տիրապետում:
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին ևս մեկ դեպք գրանցվել էր Ադրբեջանի արևմուտքում տեղակայված զորամաերից մեկում: Ադրբեջանցի զինծառայողը կրակ էր բացել իր ծառայակից ընկերների ուղղությամբ, ինչի արդյունքում 7 զինծառայող սպանվել էր:
/Aysor.am/
|
Просмотров: 516 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |