Блог
Главная »
2011 » Февраль » 17 » Եվս մեկ անգամ ապացուցվեց ադրբեջանական քարոզչության սնանկությունը
16:13 Եվս մեկ անգամ ապացուցվեց ադրբեջանական քարոզչության սնանկությունը |
«Փետրվարի 17-ի առավոտյան ադրբեջանական զինված ուժերի ձեռնարկած դիվերսիան հերթական արկածախնդրությունն էր, որն աչքի ընկավ իր ակնհայտ ապաշնորհությամբ: Ի սկզբանե ձախողման դատապարտված այս դիվերսիան ևս մեկ անգամ վկայում է ադրբեջանական բանակի մարտունակության շուրջ հյուսված քարոզչության սնանկության մասին»,- մեկնաբանելով Ադրբեջանի զինված ուժերի կողմից փետրվարի 17-ին ձեռնարկած դիվերսիոն գործողությունը՝ նշել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊԲ-ն հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Ադրբեջանի հատուկ ջոկատը, դիվերսիա իրականացնելու նպատակով փորձել է ներթափանցել Արցախի տարածք, սակայն ԼՂՀ ՊԲ առաջապահ ստորաբաժանումների հակահարվածից հետո, կորուստներ կրելով հետ է շպրտվել (հայկական կողմը կուրուստներ չունի):
/Aysor.am/
|
Просмотров: 484 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |