Блог
Главная »
2011 »
Февраль »
10 » ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ԼՂՀ չեն ժամանի` եղանակի պատճառով
15:57 ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ԼՂՀ չեն ժամանի` եղանակի պատճառով |
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԼՂՀ չեն այցելի անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով:
«Այս պահին Արցախում եղանակային պայմանները բավականին անհաջող են, ինչի պատճառով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԼՂՀ չեն ժամանի»,- այս մասին Aysor.am-ին ասաց Արցախի Հանրապետության նախագահի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:
Նրա խոսքերով, պատճառը պետք չէ այդ հարցում որևէ քաղաքական ենթատեքստ փնտրել: Դ. Բաբայանը ցավով նշեց, որ լավ կլիներ, եթե տարածաշրջանային այցով Հարավային Կովկասում գտնվող համանախագաները նաև Արցած ժամանեին, քանի որ դա բանակցային գործընթացի շատ կարևոր էլեմենտն է հանդիսանում:
«Բանակցային գործընթացի մասնակիցները պետք է հաճախակի ժամանեն տարածաշրջան, որպեսզի տիրապետեն բանակցային գործընթացի զարկերակին: Դա ամենից առաջ իրենց է հարկավոր, քանի որ այն, էականորեն կհեշտացներ իրենց աշխատանքը»,- ասաց Դ. Բաբայանը և հավելեց. ««Դիստանցիոն» ձևով հակամարտությունը չի կարգավորվի»:
/Aysor.am/
|
Просмотров: 454 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |