Блог
Главная »
2011 » Февраль » 9 » Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
16:18 Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին |
Փետրվարի 9-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց տարածաշրջանային այցի շրջանակներում Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Հանդիպմանը կարևորվեց 2010 թ. դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովին ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ընդունված հնգակողմ հայտարարությունը:
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից հայտնում են, որ զրույցի ընթացքում քննարկվեցին հունվարի 24-ին Մոսկվայում կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման արդյունքները:
/Aysor.am/
|
Просмотров: 507 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |