Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Май 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Май » 16 » Դիպուկահարների գործողություններին լիարժեք պատասխան է տրվում
17:34
Դիպուկահարների գործողություններին լիարժեք պատասխան է տրվում
Հանրային հեռուստատեսության Հայլուր լրատվական ծրագրին տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերին, դիպուկահարների ակտիվացմանը, ինչպես նաև գարնանային զորակոչի կազմակերպչական աշխատանքներին: 

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, պատասխանելով այն հարցին, թե ճի՞շտ է արդյոք այն տեսակետը, ըստ որի, հրադադարի հաստատումը Ադրբեջանին թույլ տվեց խուսափել լրջագույն կորուստներից, ժամանակ շահել և նախապատրաստվել հետագա ռազմական արկածախնդրության, այնինչ եթե հրադադարը չլիներ, հայկական կողմը կարող էր ավելի մեծ ձեռքբերումներ արձանագրել` Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. «Որպեսզի պրոֆեսիոնալ առումով կարողանանք ճիշտ գնահատական տալ, պետք է նախ և առաջ գիտակցենք, թե ինչ խնդիր էր դրված արցախյան զինված ուժերի առջև և ինչպես լուծվեց այդ խնդիրը: Արցախյան ազատամարտը խնդիր չուներ գրավել ողջ Ադրբեջանը, արցախյան ազատամարտը խնդիր ուներ ազատագրել Արցախը, ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը և խաղաղություն պարտադրել հակառակորդին: Կարծում եմ, ակնհայտ է, որ դրված խնդիրը լիարժեք կատարվել է: Արցախի ժողովուրդը որպես ժողովրդավարական հասարակության օրինակելի կերպար այսօր իր առաջընթացն է ապահովում: Ինչ վերաբերում է Ադրբեջանի ժամանակ շահելուն, կարծում եմ միամտություն կլիներ կարծել, թե միայն Ադրբեջանն է օգտվել ժամանակ շահելուց»:  

Խոսելով հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների և դիվերսիոն գործողությունների մասին` ՀՀ պաշտպանության նախարարը նշել է. «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, կարծում եմ, այդ գործողություններով փորձում է իր զինվորականության մոտ կոտրել պարտվողի կարծրատիպը` իհարկե փորձելով նաև ազդել հայ հասարակության վրա: Այդ գործողությունները հայ հասարակությանն ու բանակին, ընդհակառակը, համախմբվելու և վճռական գործողութունների առիթ է տալիս, որը մենք լիարժեքորեն իրականացնում ենք: Իհարկե այդ գործողությունները ունեն նաև ներքին և արտաքին քաղաքական շարժառիթ»:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից դիպուկահար գործողությունների ակտիվացմանը, որի արդյունքում հայ զինծառայողներ ու խաղաղ բնակիչներ են զոհվում` Սեյրան Օհանյանը նշել է. «Այսպես կոչված, դիպուկահարների պատերազմը մարտավարական առումով որևէ կողմին առավելություն չի տալիս: Դիպուկահարների գործողություններին լիարժեք պատասխան է տրվում, սակայն քանի որ այդ գործողությունները վերջին շրջանում մեր հասարակության լայն քննարկման առիթ է հանդիսացել, կցանկանայի նորից կրկնել, որ այդ գործողություններին պատասխան է տրվում անհամաչափ պատժի կիրառմամբ: Դա նշանակում է, որ նրանք պատժվում են մի քանի անգամ ավելի մեծ կորուստներով, այլ բան է, որ ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցները իրենց հանրությանը դա ներկայացնում են, այսպես ասած, իրենց ձևով: Այդուհանդերձ, հակառակորդի դիպուկահար գործողությունները բանակցային գործընթացում ձեռքբերված պայմանավորվածությունների բացահայտ խախտումներ են և պետք է արժանանան նաև միջազգային հանրության համապատասխան գնահատականին: Նման գործողություններով նրանք ցանկանում են իրավիճակը մշտապես լարված պահել շփման գծում և ազդել բանակցային գործընթացի վրա»: 

Պաշտպանության նախարարն անդրադարձել է նաև գարնանային զորակոչի անցկացմանը: Նա մասնավորապես նշել է, որ զորակոչի գործընթացում բարեփոխումներ են իրականացվել զորակոչիկների կցագրման, բժշկական հետազոտման, բժշկական հանձնաժողովների կազմի բարելավման ուղղություններով: «Ստեղծված են համապատասխան մեխանիզմներ, որպեսզի մենք ներքին և արտաքին վերահսկողություն իրականացնենք զորակոչի գործընթացի նկատմամբ: Այսօր զորակոչը վերահսկվում է ոչ միայն պաշտպանության նախարարության, այլև Անվտանգության խորհրդի, իրավապահ մարմինների, քաղաքացիական հասարակության կառույցների կողմից: Գործում է նաև դիմում-բողոքների հստակ մեխանիզմ. քաղաքացիները դիմում-բողոքների կամ պարզաբանումների համար կարող են դիմել պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդ, ինչպես նաև տեղեկացնել 1-88 վստահության հեռախոսահամարով»: 

Պաշտպանության նախարարը ազգային բանակ զորակոչվող երիտասարդներին մաղթել է գերազանց, անվտանգ և համարձակ ծառայություն, իսկ նրանց ծնողներին` «համբերատարություն և միաժամանակ հպարտություն, քանի որ որդիները զինվորագրվում են հայրենիքի պաշտպանության ապահովման վեհ գաղափարին»: 

/Aysor.am/
Просмотров: 495 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ