Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Февраль 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Февраль » 8 » Չախալյան. Մեր ընկճվածությունից ու հիասթափությունից հենց առաջին վնաս կրողները մենք ենք լինելու
16:13
Չախալյան. Մեր ընկճվածությունից ու հիասթափությունից հենց առաջին վնաս կրողները մենք ենք լինելու
Ջավախքահայ քաղաքական գործիչ, այժմ անազատության մեջ գտնվող Վահագն Չախալյանը Ռուսթավի թիվ 6 խիստ ռեժիմի բանտից հանդես է եկել ջավախահայությանն ուղղված խոսքով:

«2011թ. հունվարի 21-ին լրացավ երկուսուկես տարին, ինչ վրացական իշխանությունները փորձեցին ուժի միջոցով լռեցնել ջավախքահայության պահանջատիրությունը` դիմելով «Միանսական Ջավախք»-ի առաջնորդներին ձերբակալելու, արտաքսելու և ահաբեկելու ծայրահեղ միջոցներին:
2011 թվականը, իր հետ նոր հույսեր բերելով, նաև առաջ է քաշում նոր մարտահրավերներ, որոնց դիմակայելու համար մեզանից ջանքեր, համախմբվածություն և ուժերը կենտրոնացնելու կարողություն է պահանջվելու: Այդ մարտահրավերներից ամենևին էլ երկյուղել կամ տագնապի մատնվել պետք չէ: Ճիշտ է, մեծ են տարածաշրջանը հայաթափել ցանկացող ուժերի հնարավորությունները, սակայն ջավախքահայությունն էլ այսօր մենակ չէ: 
Ամենակարևորն այն է, որ մեր կողմն է Արդարությունը: Այսօր մենք ո՛չ մեկին չենք ուզում իր տնից բռնի հանել ու բնակվել նրա տեղը: Ընդհակառա՛կը, մենք այսօր պաշտպանում ենք մե՛ր տները ուրիշի ոտնձգություններից: Մենք ո՛չ մեկին չենք պարտադրում մոռանալ իրնեց Մայրենին ու Պատմությունը: Ընդհակառա՛կը, մենք այսօր պաշտպանում ենք մե՛ր Մայրենին ու Պատմությունը: Այսօր մենք ո՛չ մեկին չենք հորդորում ուրանալ իրենց հավատքը: Ընդհակառա՛կը, մենք այսօր չենք ուզում ուրանալ մե՛ր կրոնը»,-ասված է Չախալյանի խոսքում:

Նա նշել է, որ անհրաժեշտ է համախմբվել այն անհատների շուրջ, որոնք այսօր Ջավախքում են գտնվում ու չեն վախենում հետևողականորեն խոսել ջավախքահայերի խնդիրներից: Անհրաժեշտ է համախմբվել նրանց շուրջը, նրանց ոգևորել, օժանդակել ով ինչով կարող է. շատ անգամ մեկ ջերմ, սրտաբուխ խոսքն էլ անհատին կարող է հերոսական քայլերի մղել:

«Մենք չպիտի ընկճվենք, չպիտի հիասթափվենք ու պետք է լավ գիտակցենք, որ մեր ընկճվածությունից ու հիասթափությունից հենց առաջին վնաս կրողները մենք ենք լինելու: Ուրեմն կորչեն մեր միջից վախը, թուլությունը` իր ընկերներ ընկճվածության ու հիասթափության հետ: Հանուն Ջավախքի` մեր պապերի երկրի` մեր թոռների երկրի, հանենք մեր միջից պառակտվածությունը և անհանդուրժողականությունը:
Այո, 2011 թվականը նոր մարտահրավերների տարի է լինելու, սակայն պետք է գիտակցել, պետք է հավատալ, որ այն նաև նոր հաղթանակների, նոր նվաճումների տարի է լինելու: Բոլորս մեկտեղ ուս ուսի տված հետ նվաճենք մեր պապերի երկիր Ջավախքի վեհությունը, մեր հպարտ Աբուլի վեհությունը: Պայքա՛ր մինչև հաղթանակ»,-ասված է նրա խոսքում:

/Panorama.am/
Просмотров: 450 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ