Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Февраль 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Февраль » 9 » «Բրյուսելը գործիք է դարձել ադրբեջանական իշխանությունների ձեռքին»
15:52
«Բրյուսելը գործիք է դարձել ադրբեջանական իշխանությունների ձեռքին»
2011թ. փետրվարի 9-ին Բրյուսելում նախատեսված «Ներքին տեղահանված անձինք Ադրբեջանում. Խոջալուից (Լեռնային Ղարաբաղ) մինչև Բաքու» վերտառությամբ միջոցառման կապակցությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը նամակ է ուղղել կազմակերպիչներին` Եվրախորհրդարանի փոխխոսնակ, Մարդու իրավունքների հանձնաժողովի համակարգող Լասլո Տոկեսին և «Մարդու իրավունքներն առանց սահմանների» ոչ կառավարական կազմակերպությանը:

«Խորը ափսոսանքով տեղեկացանք, որ «Ներքին տեղահանված անձինք Ադրբեջանում. Խոջալուից (Լեռնային Ղարաբաղ) մինչև Բաքու» վերտառությամբ միջոցառմանը լսելի է լինելու պատմության միայն մի կողմը և ուշադրություն չի դարձվելու Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի և Ադրբեջանի այլ` երբեմնի հայաբնակ շրջանների զոհերի ճակատագրի վրա` էլ չխոսելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակիչների իրավունքների մասին, որոնցից շատերը Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների արդյունքում դարձել են ներքին տեղահանված անձինք... Մենք բողոքում ենք նման միակողմանի միջոցառումների դեմ, երբ փորձ է արվում ներկայացնել իրադարձությունների միայն մի կողմը` նպատակ ունենալով հաճոյանալ այն երկրի իշխանություններին, որոնք ջանք չեն խնայում իրենց քաղաքական շահի համար որպես գործիք օգտագործել Խոջալուի իրադարձությունները: Ստիպված ենք ցավով փաստել, որ նման հեղինակավոր կազմակերպությունը, ինչպիսին Ձերն է, հերթական գործիք է դարձել ադրբեջանական իշխանությունների ձեռքին Խոջալուի իրադարձությունների վերաբերյալ ճշմարտությունը խեղաթյուրելու իրենց նկրտումների մեջ»:

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Եվրախորհրդարանի փոխխոսնակի ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ Խոջալուի իրադարձություններն Ադրբեջանի կողմից օգտագործվում են որպես քարոզչական գործիք` նպատակ ունենալով շեղել միջազգային հանրության ուշադրությունը այդ երկրի կողմից իրականացրած հանցագործություններից և մարդու իրավունքների խախտումներից: Միաժամանակ նա նշել է, որ ադրբեջանցի լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաևը, ով իր «Ղարաբաղյան օրագրում» ներկայացրել է Խոջալուի իրադարձությունների օբյեկտիվ պատկերը, դեռևս գտնվում է բանտում:

«Գոյություն ունեն բազմաթիվ վկայություններ և պատմություններ այն մասին, թե ինչ է իրականում տեղի ունեցել Խոջալուում: Իսկական իրավապաշտպանները պետք է մանրազնին ուսումնասիրեն դրանք և համապատասխան հետևություններ անեն: Որպեսզի հեշտացնենք այն մարդկանց խնդիրը, ովքեր ճշմարտություն են փնտրում, մենք պատրաստակամությամբ կարող ենք առաջարկել Խոջալուի իրադարձությունների հետ կապված կեղծարարությունների մասին առկա փաստաթղթերն ու ինտերնետ-հղումները»,- նշվում է ուղերձի մեջ:

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը կոչ է արել «Մարդու իրավունքներն առանց սահմանների» ոչ կառավարական կազմակերպությանը մտածել նաև Սումգայիթի կոտորածի, Բաքվի ջարդերի, Շահումյանում տեղի ունեցած էթնիկ զտումների զոհերի և Ադրբեջանից բռնագաղթած բոլոր մարդկանց ողբերգական ճակատագրի մասին:

«Մենք համոզված ենք, որ ոչ ոքի չի կարելի թույլ տալ հանուն քաղաքական շահի ձեռնածվություն անել մարդկային ողբերգության հետ: Մարդու իրավունքները համապարփակ արժեք են, որոնք պետք է կիրառվեն բոլորի հանդեպ` անկախ դավանանքից, մաշկի գույնից ու ծննդավայրից: Այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը ապրում է մի երկրում, որը ճանաչված չէ միջազգային հանրության կողմից, ոչ մի կերպ նրան չի զրկում մարդու հիմնարար իրավունքներից»,- ընգծել է Գեորգի Պետրոսյանը:

ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ Եվրախորհրդարանի` Մարդու իրավունքների հանձնաժողովը կգործադրի բոլոր ջանքերը խուսափելու այնպիսի միջոցառումների անցկացումից, որոնք հաշվի չեն առնում բոլորի իրավունքներն ու ազատությունները:

/Aysor.am/
Просмотров: 477 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ