Блог
Главная »
2011 » Февраль » 17 » Բաքուն փորձ է կատարում կարևորել Ադրբեջանի դերը տարածաշրջանում
15:54 Բաքուն փորձ է կատարում կարևորել Ադրբեջանի դերը տարածաշրջանում |
«ԼՂ հարցի վերաբերյալ կարևոր հանդիպումներից, հարցազրույցներից, հայտարարություններից հետո կամ դրանց նախաշեմին ադրբեջանական իշխանությունները մշտապես հանդես են գալիս ոչ կառուցողական քայլերով, մասնավորապես, իրականացնում դիվերսիոն գոծողություններ, և դա, ցավոք, Ադրբեջանի համար կարծես թե գործելաոճ է դարձել»,- մեկնաբանելով Ադրբեջանի կողմից իրականացրած դիվերսիոն գործողությունը՝ Aysor.am-ին ասաց ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:
ԼՂՀ պաշտոնյայի համոզմամբ՝ պաշտոնական Բաքվուն իր որդեգրած դիվերսիոն քաղաքականությունով փորձ է կատարում ինչ-որ ձևով կարևորել Ադրբեջանի նշանակությունը տարածաշրջանում և այն, որ Ադրբեջանը շանտաժի է ենթարկում միջազգային հանրությանը պատերազմի վերսկսման գաղափարով:
«Սրանից բացի պետք է հաշվի առնել մեկ փաստ ևս: Այս պահին, մահմեդական մի շարք երկրներում հեղափոխություններ են տեղի ունենում և չի բացառվում, որ նույն Ադրբեջանում նույնպես հաարակությունը ակտիվանա: Այս պահին առկա տեղեկատվությունը թույլ է տալիս ասել, որ նման զարգացումներն Ադրբեջանում հնարավոր են: Ադրբեջանում նման սցենարի կողմնակիցներ կան և այս պահին փորձում են կոնկրետ քայլեր ձեռնարկել: Նման զարգացումները կանխելու լավագույն միջոցը Բաքվի համար հակահայկական հիստերիա բարձրացնելն է՝ արտաքին թշնամու կերպարի սերմացում ադրբեջանական հասարակության մեջ»,- ասաց Դ. Բաբայանը:
/Aysor.am/
|
Просмотров: 534 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |