Блог
Главная »
2011 » Февраль » 8 » Բ. Սահակյան. Արցախի անկախության 20-ամյակի միջոցառումները պետք է անցկացվեն բարձր մակարդակով
16:22 Բ. Սահակյան. Արցախի անկախության 20-ամյակի միջոցառումները պետք է անցկացվեն բարձր մակարդակով |
Արցախի նախագահ Բակո Սահակյանի մոտ նախօրեին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն Արցախի Հանրապետության անկախության հռչակման 20-ամյակի կապակցությամբ մեր հանրապետությունում և արտերկրում կազմակերպվելիք մի շարք միջոցառումների հետ կապված հարցերի շուրջ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, երկրի ղեկավարը նշել է, որ նախատեսված բոլոր միջոցառումները պետք է անցկացվեն բարձր մակարդակով, և այս ուղղությամբ կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:
Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
/Panorama.am/
|
Просмотров: 405 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |