Блог
Главная »
2011 »
Февраль »
4 » «ԱՐԻԱ». «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչը վստահ է, որ Ադրբեջանն իրենց երբեք չի հանձնի Իրանին
15:58 «ԱՐԻԱ». «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչը վստահ է, որ Ադրբեջանն իրենց երբեք չի հանձնի Իրանին |
Ադրբեջանի Հանրապետությունում հակաիրանական գործունեություն իրականացնող «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչը վստահ է, որ Ադրբեջանն իրենց կաջակցի և երբեք չի հանձնի Իրանին: Այդ մասին տեղեկացնում է իրանական «ԱՐԻԱ» լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ` Ադրբեջանի ղեկավարների` հատկապես ազգային անվտանգության նախարարության բացահայտ աջակցությամբ Ադրբեջանում ազատորեն իրենց հակաիրանական գործունեությունն են ծավալում «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորումը, որի ահաբեկչության զոհ են դարձել բազմաթիվ իրանցի պաշտոնյաներ, ինպես նաև Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսը, որի գործունեությունն ուղղված է Իրանի տարածքային ամբողջականության դեմ, «Փեժակ» և «Իրանի Քորդեսթանի դեմոկրատական կուսակցություն» կազմակերպությունները:
Նշենք, որ ադրբեջանցիները բացի ահաբեկիչներին հովանավորելուց, իրենք էլ են տարբեր երկրներում ահաբեկչություն իրականացնում: Իրանական «ջավանօնլայն.իռ» կայքի հաղորդմամբ`ազերիներն Իսրայելում ստանում են հատուկ պատրաստություն, որից հետո նրանք արաբական երկրներում զբաղվում են ահաբեկչությամբ և այլ ապակայունացնող գործողություններով:
/Panorama.am/
|
Просмотров: 503 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |