Блог
Главная »
2011 »
Май »
7 » Ափոն Թուրքիային սպառնում է պատերազմով հունիսի 15-ից հետո
14:15 Ափոն Թուրքիային սպառնում է պատերազմով հունիսի 15-ից հետո |
Թուրքիայի Իմրալը կղզում կղզում ցմահ բանտարկված քրդերի ցմահ առաջնորդ Աբդուլլահ Օջալանն իր փաստաբանների միջոցով հերթական նախազգուշական ուղերձն է հղել թուրքական իշխանություններին: «CnnTurk» լրատվականի հաղորդմամբ` Օջալանը առաջիկա հունիսի 15-ը համարել է վերջնաժամկետ ու վերջնագիծ, որից այն կողմ կսկվի մեծ պատերազմ, եթե Անկարան խելամիտ բանակցային գործընթաց չծավալի քրդական հարցի լուծման համար: Օջալանը դժգոհել է թուրքական իշխանությունների` քրդերի հանդեպ վարած հետապնդման ու հալածանքների քաղաքականությունը:
«Հունիսի 15-ից հետ կամ ողջամիտ բանակցային գործընթաց, կամ մեծ ու ցնցող պատերազմ: Երկուսն էլ իմաստալի են, երկուսն էլ սուրբ»,- հայտարարել քրդերի առաջնորդը:
Հիշեցնենք, որ Օջալանը ավելի քան երեսուն տարի ղեկավարում է քուրդ ժողովրդի իրավունքների ու ազատությունների համար մղվող պայքարը: Ձերբակալվել է 1999թ. փետրվարի 15-ին և թուրքական դատարանի կողմից դատապարտվել մահապատժի՝ «հայրենիքի դավաճանության» մեղադրանքով, որն ավելի ուշ փոխարինվել է ցմահ բանտարկությամբ: Օջալանի ազգանունը թարգմանաբար նշանակում է «վրիժառու», քրդերի շրջանում հայտնի նաև Ափո անունով:
/Panorama.am/
|
Просмотров: 492 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |