Блог
Главная »
2011 »
Май »
6 » Աֆղանստանում Հայաստանի զինված ուժերի թիվն ավելանալու է, իսկ առաքելության ժամկետը` երկարաձգվում
18:02 Աֆղանստանում Հայաստանի զինված ուժերի թիվն ավելանալու է, իսկ առաքելության ժամկետը` երկարաձգվում |
Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանման կազմը նախատեսվում է ավելացնել` 45 հոգուց դարձնել առավելագույնը` 130-ի, իսկ հերթափոխների ժամանակ` առավելագույնը մինչև 260-ի:
Այսօր Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին է ներկայացրել «Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության հետ կապված Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հետ իրավական հարցերի կարգավորման վերաբերյալ» համաձայնագրի գործողության ժամկետի երկարաձգման և հայկական զորախմբի թվակազմի ավելացման վերաբերյալ» համաձայնագիրը, որը հանձնաժողովում դրական եզրակացության է արժանացել և ԱԺ առաջիկա քառօրյայում կներկայացվի խորհրդարանականների դատին:
Հանձնաժողովի նիստում նշվել է, որ նկատի ունենալով Աֆղանստանի վերականգնման գործում Միջազգային անվտանգության ապահովման ուժերի (ՄԱԱՈՒ) իրականացրած առաքելության կարևորությունը և ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից իրենց առջև դրված խնդիրների արդյունավետ իրականացումը` նաև անհրաժեշտություն է առաջացել ՄԱԱՈՒ կազմում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցության ժամկետը երկարաձգել մինչև 2012 թ. դեկտեմբերի 31-ը:
2010 թ. հունվար ամսից հայ խաղաղապահները Գերմանիայի հրամանատարության ներքո ապահովում են Աֆղանստանի Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգությունը:
/Panorama.am/
|
Просмотров: 470 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |