Блог
Главная »
2011 »
Февраль »
17 » Ադրբեջանը կրկին դիվերսիոն գործողության է դիմել
15:47 Ադրբեջանը կրկին դիվերսիոն գործողության է դիմել |
Այսօր` փետրվարի 17-ին առավոտյան ժամը 8:30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան հատվածում (Ջրաբերդի ուղղությամբ) հակառակորդը հերթական անգամ դիմել է դիվերսիոն գործողության: Ինչպես հայտնում են ԼՂՀ ՊԲ քարոզչության վարչությունից, հանդիպելով ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կուռ պաշտպանությանը` թշնամու հատուկ նշանակության ջոկատայինները դիմել են փախուստի:
Ըստ նախնական տվյալների` հակառակորդն ունի կորուստներ, ինչի մասին հաստատել են նաև ադրբեջանական աղբյուրները: Պաշտպանության բանակը կորուստներ չի կրել:
/Aysor.am/
|
Просмотров: 451 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |