Блог
 Главная » 
2011 » Май » 07 » Ադրբեջանի Մարդու իրավունքների ակումբը պահանջում է ազատ արձակել Ջաբար Սավալանին և Վիդադի Իսկենդերովին
| 16:15  Ադրբեջանի Մարդու իրավունքների ակումբը պահանջում է ազատ արձակել Ջաբար Սավալանին և Վիդադի Իսկենդերովին | 
| Ադրբեջանի Մարդու իրավունքների ակումբը (ՄԻԱ) խստորեն դատապարտել է Ադրբեջանի Ազգային Ճակատ կուսակցության երիտասարդ ակտիվիստ Ջաբար Սավալանին 2,5 տարի ժամկետով ազատազրկելու, ինչպես նաև իրավապաշտպան Վիդադի Իսկենդերովին 2 ամսով կալանավորելու դատավճիռները: Այս մասին հաղորդում է «Թուրան» գործակալությունը: 
 ՄԻԱ-ը համարում է երկու դատավճիռները որպես քաղաքական պատվեր ու փաստում, որ Իսկենդերովի նկատմամբ քրեական մեղադրանքը կապված է վերջին տարիների նրա հասարակական-քաղաքական ակտիվության հետ: Ավելին` Իսկենդերովի ձեռբակալությունը ուղղակի մարտահրավեր և սպառնալիք է այլ իրավապաշտպաններին, որոնք ունեն սկզբունքային դիրքորոշում: 
 Հայտարարության մեջ ՄԻԱ-ն նաև հիշեցրել է, որ ապորինի թմրամիջոցներ պահելու մեղադրանքը ժամանակին ուղղված են եղել լրագրողներ Էյնուլլա Ֆաթուլաևի և Միրզա Սակիտի դեմ, ինչը ցույց է տալիս իշխանությունների աանհանդուրժողական դիրքորոշումը քաղաքացիական հասարակության ակտիվիստների նկատմամբ: 
 Մարդու իրավունքների ակումբը հորդորել է Ադրբեջանի իշխանություններին անմիջապես ազատել Սավալանին և Իսկենդերովին, ինչպես նաև զերծ մնալ նմանօրինակ ձեռբակալություններ կատարելուց և կոչ է արել համաշխարհային հանրությանը ուժեղացնել ջանքերը Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների ոլորտում իրենց ստանձնած պարտավորությունների կատարման առումով:    /Panorama.am/ | 
| Просмотров: 550 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |