Блог
Главная »
2011 »
Февраль »
2 » Ադրբեջան. «Քամուց քշվածները 3»
15:24 Ադրբեջան. «Քամուց քշվածները 3» |
Ադրբեջանում վերջերս տեղադրված ամենաբարձր դրոշը նորից դարձել է անհանգստության և լուրջ մտահոգության պատճառ: Այս մասին հաղորդում է «Թուրան» գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, ահազանգ է ստացվել, որ դրոշի աշտարակի վերին հատվածը անկայունացել է առաջացած ճաքի պատճառով, դրոշի անկման վտանգ կա. այն անմիջապես իջեցվել է: Բացի դրանից նաև էվակուցվել են մոտակա բնակելի շենքերի վերին հարկերի բնակիչները:
Նկատենք, որ սա արդեն դրոշի հետ կապված երրորդ դեպքն է, սակայն մի տարբերությամբ` առաջին երկուսի ժամանակ անընդմեջ պատռվում էր 350 կիլոգրամ կշռող դրոշը, իսկ այս դեպքում` արդեն դրոշի կտորը ամուր է. չի դիմացել դրոշի ձողը:
/Panorama.am/
|
Просмотров: 434 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |