Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Февраль 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Февраль » 07
Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը փետրվարի 5-ին մասնակցել է Ժնև քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգման հուշակոթողի տեղադրման աշխատանքային խմբի հանդիպմանը, որի ընթացքում ներկայացվել է հուշակոթողի նախագծի ընտրության համար հայտարարված միջազգային մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված հեղինակի` Մելիք Օհանյանի նախագիծը, տեղեկանում ենք ԱԳՆ լրատվական ծառայությունից: 

Դեսպան Ազնավուրը բարձր է գնահատել Ժնևի քաղաքային իշխանությունների ուշադրությունը հայկական համայնքի նկատմամբ, որի լավագույն արտահայտությունն է նաև հուշակոթողի տեղադրման նախաձեռնության հարցում ցուցաբերած պատրաստակամությունը և միջազգային մրցույթի անցկացման համար իրականացված աշխատանքներն ու հատկացված միջոցները: 

Просмотров: 444 | Добавил: Voskanapat | Дата: 07.02.2011 | Комментарии (0)

Այսօր Իռլանդիայի դեսպան Ջոն Ռոուանը (նստավայրը` Սոֆիա) իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին:

Շնորհավորելով դեսպան Ռոուանին Հայաստանում հավատարմագրվելու կապակցությամբ` Էդվարդ Նալբանդյանը վստահություն է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի և Իռլանդիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Կողմերը կարևորել են երկկողմ քաղաքական երկխոսության և առևտրատնտեսական կապերի ակտիվացման անհրաժեշտությունը` բարձրաստիճան փոխայցելությունների, կանոնավոր քաղաքական խորհրդակցությունների, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման միջոցով:
Просмотров: 450 | Добавил: Voskanapat | Дата: 07.02.2011 | Комментарии (0)

«Մենք չենք հաշտվի այս ձերբակալության հետ: Մեր նպատակը արմատական փոփոխություններն են: Մենք պետք է հասնենք Իլհամ Ալիևի հեռացմանը և կոչ ենք անում երտասարդներին միանալ այս պայքարին»: Այսպիսի հայտարարություն է արել Ժողճակատ կուսակցության և Սումգայիթի պետական համալսարանի երիտասարդական թևի համակարգող, կալանքի տակ գտնվող ջաբար Սավալանլիի պաշտպանության համար ստեղծված կոմիտեն: 
Այս մասին հաղորդում է «Թուրան» գործակալությունը:

Աղբյուրի փոխանցմամբ, այսօր կազմակերպված նիստի ժամանակ նաև հայտարարվել է, որ երիտասարդ ակտիվիստի ձերբակալությունն ունի քաղաքական ենթատեքստ:

«Ջաբարի ձերբակալությունը քաղաքական շարժառիթներ ունի, դ ... Շարունակություն »
Просмотров: 485 | Добавил: Voskanapat | Дата: 07.02.2011 | Комментарии (0)

Հունաստանում տպագրվող հեղինակավոր «Elefterotipia» թերթը հրապարակել է հույն-թուրքական հարաբերություններին նվիրված 116 էջանոց գրքանման մի հավելված: 

Շապիկին պատկերված է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դիմանկարը, որը ֆոտոմոնտաժի արդյունքում պատռված ու մորուքավոր դիմապատկերի է վերածվել: Իսկ ստորին հատվածում զետեղվել է հետևյալ բովանդակությամբ գրությունը. «Ազգերի դարավոր թշնամի, Ստամբուլի զավթիչ, հելլենիզմի աղետ, արևելքից եկած մշտական սպառնալիք, տարբեր դավանանքի բարբարոս ժողովուրդ…
Մի ժամանակ Քեմալի տաղտկալի հայացքը, այսօր էլ իսլամի դրո՞շն է մղձավանջի պես չոքել մեր դռանը: Այս հարցի պատասխանը, գիտենք` այո»:

Просмотров: 556 | Добавил: Voskanapat | Дата: 07.02.2011 | Комментарии (0)

Այս տարվա հոկտեմբերին Հայաստանում անցկացելիք ՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերի հետ համատեղ «Փոխգործակցություն-2011» օպերատիվ-տակտիկական զորավարժության անցկացման վերաբերյալ նախնական քննարկումներին մասնակցելու նպատակով այսօր Մոսկվա է մեկնել ՀՀ զինված ուժերի պատվիրակությունը` ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանի գլխավորությամբ:

ՊՆ-ից տեղեկացնում են, որ փետրվարի 8-ից 9-ը անցկացվող խորհրդակցությանը, որին ՀՀ ԶՈՒ պատվիրակությունից բացի մասնակցելու են ՌԴ ՊՆ, ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի և ՀԱՊԿ-ի անդամ պետությունների զինված ուժերի ներկայացուցիչները, կքննարկվեն զորավարժության նախապատրաստմանն ու անցկացմանն առնչվող կազմակերպչական հարցեր:

Просмотров: 465 | Добавил: Voskanapat | Дата: 07.02.2011 | Комментарии (0)

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ