Ադրբեջանում վերջերս տեղադրված ամենաբարձր դրոշը նորից դարձել է անհանգստության և լուրջ մտահոգության պատճառ: Այս մասին հաղորդում է «Թուրան» գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, ահազանգ է ստացվել, որ դրոշի աշտարակի վերին հատվածը անկայունացել է առաջացած ճաքի պատճառով, դրոշի անկման վտանգ կա. այն անմիջապես իջեցվել է: Բացի դրանից նաև էվակուցվել են մոտակա բնակելի շենքերի վերին հարկերի բնակիչները:
Նկատենք, որ սա արդեն դրոշի հետ կապված երրորդ դեպքն է, սակայն մի տարբերությամբ` առաջին երկուսի ժամանակ անընդմեջ պատռվում էր 350 կիլոգրամ կշռող դրոշը, իսկ այս դեպքում` արդեն դրոշի կտորը ամուր է. չի դիմացել դրոշի ձողը:
...
Շարունակություն »
Просмотров:
496
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
02.02.2011
|
|
Բացի Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացից, Հայաստանը պարտավոր է ծավալել զուգահեռ գործընթաց, որպեսզի անհրաժեշտության դեպքում լրացուցիչ խաղաքարտ ունենա իր ձեռքին: Ասուլիսում նման կարծիք հայտնեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Ըստ նրա, նման խաղաքարտ ունենալու դեպքում Հայաստանը կարող է որոշակիորեն ազդել հայկական կողմի համար ոչ հաճելի զարգացումների, ելքերի վրա:
Նշենք, որ այս պարագայում խոսքը վերաբերում է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի շրջանակներում տեղի ունեցած Բյուրոյի նիստում ընդունված որոշման` ԵԽԽՎ ԼՂ հարցով ենթահանձնաժողովի աշխատանքների վերսկսման մասին: Որպես «զուգահեռ գործընթաց», նա նշեց ԼՂՀ անկախության ճանաչման շուրջ ՀՀ-ի ու Արցախի միջև վարվելիք բանակցությունները: «Բազմատարբերակ վիճակ է ստեղծվել, մ
...
Շարունակություն »
Просмотров:
569
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
02.02.2011
|
|
Արաբական երկրներում մեկը մյուսի հետևից տեղի ունեցող հեղափոխություններից չափազանց անհանգիստ են Ադրբեջանի թե իշխանությունները, թե պաշտոնյա օլիգարխները: Մի կողմից Թունիսում, Եգիպտոսում գլուխ բարձրացրած ապստամբությունները Ադրբեջան տեղափոխվելու խուճապը, մյուս կողմից էլ արաբական երկրներում բիզնեսի ծնկի գալը փախցրել է նրանց քունը: Այժմ մեկը մյուսի հետևից փլուզվող բռնապետական ռեժիմներից ավելի շատ նրանց հետաքրքրում է իրենց կորցնելիք փողը: Այս մասին գրում է «Ենի Մուսավաթ» թերթը` նշելով, որ արաբական հեղափոխություններից ավելի շատ անհանգստացած է Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Ֆիզուլի Ալեքբերովը, ով Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ հանգստավայրում հյուրանոցային ցանց, Դուբայում «Importex Travel, Tours & Conferences» տուրիստական ընկերության մասնաճյուղեր ունի:
Просмотров:
517
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
02.02.2011
|
|
Իրանական «Սահար» հեռուստաալիքը, երբ սկսեց ցուցադրել Ադրբեջանի վարած հակաիսլամական քաղաքականության դեմ պայքարող քաղաքացիների կողմից կազմակերպված բողոքի ցույցերը, ադրբեջանական լրատվամիջոցները հանդես եկան հակաիրանական բովանդակությամբ լայնածավալ հրապարակումներով: Այդ մասին հայտնում է «Սահար» հեռուստաալիքի պաշտոնական կայքը:
Ըստ տեղեկատվության` Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար Ալի Աբասովը և ԱԳՆ մամլո խոսնակ Էլխան Պոլուխովը հայտարարել են, որ համապատասխան գերատեսչությունները միջոցներ են ձեռնարկում, որպեսզի Ադրբեջանի տարածքում հարևան երկրների` մասնավորապես իրանական հեռուստաալիքի հեռարձակումը կասեցնեն:
Просмотров:
598
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
02.02.2011
|
|
Թուրքական «Զաման»(Zaman) պարբերականի տեղեկացմամբ` նախօրեին մի խումբ ադրբեջանցի ցուցարարներ հավաքվել են Թուրքիայում Իրանի դեսպանատան առջև և պահաջել, որ Իրանը չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին: Ադրբեջանական և թուրքական դրոշները ձեռքներին մոտ 50 ցուցարարներ դեսպանատան առջև սև ծաղկեպսակ են դրել:
Ցուցարաները հանդես են եկել հակահայկական ելույթներով և իրենց բողոքն ու զայրույթն են արտահայտել հայ-իրանական համագործակցության վերաբերյալ` վանկարկելով «Իրան մի շփոթվիր և մեր համբերությունը մի չարաշահիր», «Կեցցե ադրբեջանաթուրքական եղբայրությունը», «Թող անիծվի Իրան –Հայաստան համագործակցությունը», «Հայաստան, Ղարաբաղից չքվիր»:
Просмотров:
481
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
02.02.2011
|
|
«Արել եմ առավելագույնը` ինչ կարող էի»,- այսօր ասուլիսում հայտարարեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը` ամփոփելով իր պաշտոնավարման շրջանում (2006-2010 թթ.) կատարած աշխատանքները:
Նա հույս հայտնեց, որ իրեն հաջորդող պաշտպանը կկարողանա ստեղծված հիմքի վրա պատշաճ մակարդակով կատարել պարտականությունները:
ՄԻՊ-ը տեղեկացրեց, որ երեկ Ազգային ժողով է ներկայցրել իր պաշտոնաթողության մասին դիմումը:
Ա. Հարությունյանը զբաղեցնելու է Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի հատուկ ներկայացուցչի պաշտոնը:
Просмотров:
512
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
02.02.2011
|
| |