Ուկրաինայում ադրբեջանական նավթի հետ կապված կոռուպցիոն իրարանցում է առաջացել:
Ուկրաինական «Դելո» շաբաթաթերթի համաձայն, Ուկրաինայի մաքսատնով ադրբեջանական նավթի փոխադրման ժամանակ բյուջե փոխանցվելիք մաքսատուրքի 55 մլն գրիվենը յուրացվել է: Այդ փաստը հայտնաբերվել է Ուկրաինայի պետական մաքսային ծառայության էներգետիկայի մաքսային վարչությունում անցկացված ստուգումների ժամանակ:
Հունվարի 18-ին ավարտված ստուգումների արդյունքում, ՊՄԾ ղեկավար Իգոր Կալետնիկը Էներգետիկայի մաքսային վարչության պետ Ռուսլան Չերկասկիին ազատել է աշխատանքից: Նրա նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին:
Просмотров:
491
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
28.01.2011
|
|
«2010թ-ի վերջին` Աստանայի գագաթաժողովի նախօրեին ու դրանից հետո, կրակոցներն ու լարվածությունը շփման գոտում կարծես թե իջել էր, սակայն այսօր այն մի թեթև զարգացում է ապրում»,- Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում հաճախակիացած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նախարարը ևս մեկ անգամ հավաստիացրեց, որ հայկական կողմը պատրաստ է յուրաքանչյուր ոտնձգության արձագանքելու և լիարժեք տիրապետում է իրավիճակին ու ցանկացած դեպքին բանակը ի վիճակի է արժանի պատասխան տալ. «Մեր արևելյան հարևաններն առանց հասկանալու խոսում են ու ռազմատենչ հայտարարություններ հնչեցնում, սակայն մեկ անգամ արդեն տեսել ու պատվով ենք դրանից դուրս եկել»,- շեշտեց նախարարն ու ընդգծեց` քանակով չէ, որ որոշվում է բան
...
Շարունակություն »
Просмотров:
453
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
28.01.2011
|
|
«Մենք այսօր կարող ենք և իրավունք ունենք հպարտանալ մեր բանակով: Բանակն այն է, ինչ մենք դարեր շարունակ չենք ունեցել, և մեր բանակն այսօր կայացած է: Իմ խորին համոզմամբ` պետական կառույցների մեջ` ամենակայացածն է»,- այսօր Aysor.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը:
Նա նշեց, որ այսօրվա խորհուրդը շատ մեծ է, քանի որ հայ ժողովուրդը դարերի տառապանք ունի, միշտ կերակրել է ուրիշի բանակին և նրա անվտանգությունը կամ վտանգը կախված է եղել ուրիշի բանակից:
Ս. Նիկոյանն ընդգծեց, որ առաջին անգամ մենք կարողացանք շատ իմաստուն գտնվել և 90-ականների սկզբին շատ արագ առաջին ֆիդայական ջոկատներից կազմավորել Հայկական բանակը. «Բոլորը շատ հստակ հասկանում էին, որ ազգի և պետության անվտա
...
Շարունակություն »
Просмотров:
529
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
28.01.2011
|
|
ՀՀ զինված ուժերի կազմավորման 19-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից:
/Aysor.am/
Просмотров:
510
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
28.01.2011
|
|
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հունվարի 28-ից փետրվարի 6-ը աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ և Կանադա: Այցի ընթացքում նախարարը կլինի Լոս Անջելեսում, Կոստա Մեսայում, Ֆրեզնոյում, Սան Ֆրանցիսկոյում և Տորոնտոյում:
Ինրպես հայտնում են Սփյուռքի նախարարությունից, այսօր 28-ին Հ.Հակոբյանը կմասնակցի Գլենդելում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպված` Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառմանը:
Հաջորդ օրը նախարարը կհանդիպի Հայ Առաքելական Եկեղեցու Արևմտյան Ամերիկայի թեմի առաջնորդ Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանին, այնուհետև Գլենդելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում կանցկացնի աշխատանքային խորհրդակցություն` գաղութի ընդհանուր վիճակի և 2011թ. նախատեսված ծրագրերի
...
Շարունակություն »
Просмотров:
532
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
28.01.2011
|
|
1992 թվականի հունվարի 28-ին, երբ հայ մարտիկները մարտնչում էին արցախյան հողերում` տոնելով հաղթանակներ և ունենալով մարդկային կորուստներ, ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի հրամանագրով ստեղծվեց Հայաստանի Պաշտպանության նախարարությունը: Հայաստանի Հանրապետության առաջին Պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը:
Այսօր, երբ մենք նշում ենք Հայկական բանակի 19-րդ տարեդարձը, Զինված ուժերի ակունքներում կանգնածներից շատերը մեզ հետ չեն… Նրանք զոհաբերեցին իրենց կյանքը հանուն հաղթանակի, հանուն խաղաղության…
Ինչպես յուրաքանչյուր տարի, այսօր ՀՀ Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը` ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայակազմի ուղեկցությամբ կայցելի
...
Շարունակություն »
Просмотров:
533
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
28.01.2011
|
| |