Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Январь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 3
Հյուրեր: 3
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Январь » 24
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին Բաքվում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, թե անհրաժեշտ է շփման գծում հրադադարի ռեժիմն ամրապնդել: Այս մասին տեղեկացնում է «Թրենդ» լրատվական գործակալությունը:
Նրա խոսքերով՝ ԵՄ-ին շարունակում են անհանգստացնել շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման փաստերը և ցանկացած միջադեպը ապացուցում է, որ պետք է ավելի մեծ ջանքեր գործադրել՝ կոնֆլիկտը կարգավորելու ուղղությամբ:

/Panorama.am/
Просмотров: 581 | Добавил: Voskanapat | Дата: 24.01.2011 | Комментарии (0)

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը 2010թ.-ին արձանագրեց այն փաստը, որ հանրությունը բավականին վստահություն ունի գրասենյակի գործունեության նկատմամբ և ձեռք է բերել զգալի ճանաչողություն: Այս մասին այսօր Հաշտարարի գրասենյակի գործունեության 2-ամյակին և 2010թ.-ի արդյունքների ամփոփմանը նվիրված ասուլիսում հայտնեց Հայաստանում ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը:

Նրա խոսքերով, 2009թ.-ի հունվարի 24-ից գործունեություն ծավալող գրասենյակն արձանագրել է, որ ժամանակի ընթացքում կա բողոքների ընդհանուր թվի կայուն աճի միտում, ինչը վկայում է հաճախորդների իրազեկության բարձրացման մասին: Այդ մասին վկայում են ինչպես 2010թ.-ի գործունեության արդյունքները, այնպես էլ վիճակագրական հարցումները, որն անցկացրել է ՀՀ կենտրոնական բանկը: Հարցումների արդյունքում` հարցվածների 99%-ը գիտի ֆինանսական հաշտարարի գրասենյակի ... Շարունակություն »
Просмотров: 798 | Добавил: Voskanapat | Дата: 24.01.2011 | Комментарии (0)

Հակերները կոտրել են Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի սոցիալական Facebook ցանցի անձնական էջն ու վերջինիս անունից հայտարարություն տարածել:

Հայտարարությունում ասված է, թե նախագահը չի պատրաստվում մասնակցել 2012 թ-ին նախանշված նախագահական նոր ընտրություններին: 
Այս մասին գրում է «Գազետա.ռու» - ն`  հղում անելով «Ֆիգարո» թերթին: 

«Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով երկրում առկա արտակարգ իրավիճակը, ես որոշում եմ կայացրել չմասնակցել 2012 թ-ին նախանշված նախագահական հերթական ընտրություններին», - ասված է հայտարարությունում, որն ի դեպ զետեղված է բազում տառասխալներով: 
Просмотров: 501 | Добавил: Voskanapat | Дата: 24.01.2011 | Комментарии (0)

«ՀՀ զինված ուժերը շարունակում են հետևել հրադադարի ռեժիմին, իսկ Ադրբեջանի տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն տեղեկատվությունը, թե հայկական կողմից, մասնավորապես, Իջևանի և Նոյեմբերյանի մի շարք բնակավայրերից, ադրբեջանական Ղազախի շրջանը գնդակակոծության է ենթարկվել՝ Aysor.am-ի հետ զրույցում նշեց ՊՆ մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը:

Նշենք, որ ավելի վաղ, ԼՂՀ ՊԲ լրատվության բաժնից հաղորդել էին, որ հունվարի 22-ին և 23-ին, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման աննախադեպ աճ: 

/Aysor.am/
Просмотров: 520 | Добавил: Voskanapat | Дата: 24.01.2011 | Комментарии (0)

Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը քննարկում է երկրում զանգվածային հանրահավաքներ կազմակերպելու հարցը: Այս մասին, «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ նշել է կուսակցության ներկայացուցիչ Արիֆ Գաջիլին:
Գաջիլիի համոզմամբ՝ եկել է Ադրբեջանում զանգվածային ակցիաներ անցկացնելու ժամանակը: Նա տեղեկացրել է, որ մոտ ժամանակներս այդ հարցը կուսակցության ժողովի ընթացքում վերջնականապես կհստակեցվի:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում տեղի ունեցած վերջին խորհրդարանական ընտրություններին «Մուսավաթ» Ժողճակատ կուսակցության հետ միասնական դաշինքով էր հանդես գալիս, սակայն երկրում տեղի ունեցած «ընտրությունների» արդյունքում, Ադրբեջանում մեծ հեղինակություն վայելող կուսակցությունները չհայտնվեցին խորհրդարանում: Այդ ընտրությունները մի շարք քաղաքական ուժերի ու կազմակերպությունների կողմից՝ որպես խայտառակ գնահատվեցին:< ... Շարունակություն »
Просмотров: 585 | Добавил: Voskanapat | Дата: 24.01.2011 | Комментарии (0)

Հայկական ծագումով աշխարհահռչակ ֆրանսիացի երգիչ Շառլ Ազնավուրը կոչ է արել Իսրայելին` պաշտոնապես ճանաչել Թուրքիայի իշխանությունների կողմից հայերի Ցեղասպանությունը, հաղորդում է «Наше кафе»-ն` հղում անելով «Կոլ Ւսրայել» ռադիոկայանին:

Ելույթ ունենալով Երուսաղեմի համալսարանի միջազգային մրցանակի հանձնման արարողությանը, որը տեղի է ունեցել երեկ Փարիզում, Ազնավուրը նաև հայտարարել է, որ միայն վերջին տարիներին է ի հայտ եկել Թուրքիայի «քարանձավային հակասեմիտիզմը»: Ազնավուրը նշել է, որ մերձավորարևելյան բոլոր խնդիրներում Թուրքիան գրավել է բաց հակահրեական դիրքորոշում:

Հիշեցնենք, որ Շառլ Ազնավուրը 2009 թ. մայիսի 5-ից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է և ՄԱԿ-ի կենտրոնակայանում երկրի մշտակա ... Շարունակություն »
Просмотров: 568 | Добавил: Voskanapat | Дата: 24.01.2011 | Комментарии (0)

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ