Իրանի և Հայաստանի հարաբերություններն անկեղծ են, միտված`դեպի զարգացման: Հայ-իրանական բարեկամական հարաբերությունները լավ նախադրյալ են հանդիսանում երկկողմ հարաբերությունները զարգացնելու տարբեր ոլորտներում:
Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ` այսօր Թեհրանում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նախագահ Արմեն Մովսիսյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Ռահիմին:
Իրանի նախագահի առաջին տեղակալը, խոսելով հայ-իրանական տնտեսական հարաբերությունների մասին, նշել է, որ երկու երկրներն ունեն նաև անկեղծ քաղաքական հարաբերություններ: Վերջինս նկատել է, որ գազի և էլ
...
Շարունակություն »
Просмотров:
573
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
31.01.2011
|
|
Ադրբեջանահայերի լիազոր ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտեն փախստականների բողոքներ և այլ փաստաթղթեր է ուղարկել ԼՂ հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովին: Այսօր ասուլիսի ժամանակ այդ մասին հայտնեց Քաղաքական, կրոնական և ազգային խմբերի` Ադրբեջանի փախստականների լիազոր ներկայացուցիչների համակարգող խորհրդի քարտուղար Էդուարդ Պոլատովը:
«Մենք նամակներ ենք տվել մեր պատվիրակությանը, որոնք պետք է փոխանցեն ենթահանձնաժողովին: Մենք էլ ենք այնտեղ հարցեր ներկայացրել: Սակայն դեռ տեղյակ չենք մեր հարցերը տեղ հասել են, թե` ոչ»,- ասաց նա:
Ըստ բանախոսի` ԼՂՀ-ի պատվիրակության ներկայությունը Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովին պարտադիր է, և Հայաստանի Հանրապետությունը պետք է աջակցի ԼՂՀ-ին այդ հարցում: Է.
...
Շարունակություն »
Просмотров:
506
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
31.01.2011
|
|
«Հայաստանը ողջունում է Հարավային Սուդանում անցկացված հանրաքվեն: Հանրաքվեի հրապարակված նախնական արդյունքները, որոնք վստահաբար էապես չեն տարբերվելու վերջնականից, ևս մեկ անգամ ամրագրեցին, որ ազատ ինքնորոշումը յուրաքանչյուր ժողովրդի անքակտելի իրավունքն է», - հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` «Արմենպրես» գործակալության խնդրանքով մեկնաբանելով Հարավային Սուդանում կայացած հանրաքվեի նախնական արդյունքները:
Նախարարը նշել է, որ Հարավային Սուդանի բնակչության այս ընտրությունը արդեն շուրջ 60 տարի՝ ՄԱԿ-ի ստեղծումից ի վեր, տեղի ունեցող «ինքնորոշման իրավունքի հաղթարշավի ամենաթարմ օրինակն է և առկա խնդիրները լուծելու ճիշտ ճանապարհ, որը միանշանակ ողջունվում է միջազգային հանրության կողմից»:
«Հուսով ենք, որ իր կամարտահայտությամբ ընտրելով սեփական ճակատագիրը տնօրինելու ուղին
...
Շարունակություն »
Просмотров:
453
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
31.01.2011
|
|
Համաձայն ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների` անցած 7 օրերի ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը տակավին անհանգիստ էր:
«Հակառակորդն օգտագործելով տարբեր տրամաչափի հրաձգային ու դիպուկահար զինատեսակներ, ընդհանուր առմամբ հունվարի 23-ից 29-ն ընկած ժամամակահատվածում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 165 անգամ` ղարաբաղյան դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1000 կրակոց: Առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվել շփման գծի արևելյան և հյուսիսարևելյան պաշտպանական հատվածներում, որոնց ընթացքում հակառակորդը կիրառել է «АК», «СВД», «Սև նետ», «ПК», «ДШК», «УТЁС» տիպի փոքր և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ:
Просмотров:
552
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
31.01.2011
|
|
Եգիպտոսում տիրող քաոսային իրավիճակը մի շարք երկրների դիվանագիտական առաքելություններին ստիպել է սկսել իրենց քաղաքացիների տարհանումը:
Ինչպես հաղորդում է Mignews.com-ը, այդ երկրների շարքում են Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Գերմանիան, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ադրբեջանը: Եգիպտոսը լքում են նաև արտասահմանյան խոշոր կազմակերպությունների աշխատակիցները:
Ըստ վերջին տվյալների` 5 օրվա ընթացքում զանգվածային անկարգությունների հետևանքով զոհվել է 150 մարդ: Վիրավորների թիվը հասնում է չորս հազարի:
Просмотров:
467
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
31.01.2011
|
| |