Հնարավոր պատերազմը կընթանա երկու փուլով` պատասխանելով լրագրողների հարցին, թե ի՞նչ կլինի, եթե հանկարծ Ադրբեջանը պատերազմ սկսի և ինչպիսի՞ ընթացք այն կստանա` ասաց Ղարաբաղյան պատերազմի մասնակից, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոսը):
«Մեր թշնամին բավականին ուժեղ է, և հնարավոր պատերազմի առաջին փուլում մենք որոշ տարածքներ կհանձնենք, պարտություն կկրենք, սակայն երկրորդ փուլում` ուժերի հավասարակշռում կլինի, հակահարված կտանք և առավելությունը կանցնի հայկական կողմին: Հետևաբար, այդ տարածքներն էլ կազատենք, մի բան էլ` ավելի»,- ասաց Կոմանդոսը: /Aysor.am/
Просмотров:
495
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
27.01.2011
|
|
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Թոդոր Ստայկովի հետ, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից:
Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին` պաշտոնավարման ընթացքում երկու երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների ամրապնդմանն ու բարեկամությանն ուղղված ջանքերի համար:
Հանրապետության ղեկավարը գոհունակությամբ է խոսել հայ-բուլղարական առևտրատնտեսական կապերի և երկու երկրների միջև այդ ոլորտում արձանագրված ցուցանիշների մասին, որոնք Նախագահի հավաստմամբ, բարձրացել են` գրեթե հասնելով մինչճգնաժամային մակարդա
...
Շարունակություն »
Просмотров:
568
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
27.01.2011
|
|
Հայկական բանակը տարբերվում է այլ երկրների զինված ուժերից, այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ-ին կից Հանրային խորհրդի անդամ, ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը:
«Մեր բանակի առանձնահատկությունն այն է, որ քսանչորս ժամ մարտական հերթապահություն իրականացնող, այսինքն խրամատավորված բանակ է, ինչն ուրույն նկարագիր է ձևավորում մեր բանակի շուրջ», - ասաց բանախոսն`ընդգծելով, որ այդ հանգամանքն է ավելացնում պատասխանատվության զգացումը:
«Սա նաև հոգեկան լարվածություն է ենթադրում և այս առումով, իսկապես, պետք է շնորհակալ լինենք զինծառայողներին, որոնք փառքով, պատվով կատարում են խնդիրը։ Առաջին գծում կայուն է` չնայած հրադադարի ռեժիմի խախտումներին», - ասաց ռազմական հոգեբանը:
...
Շարունակություն »
Просмотров:
550
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
27.01.2011
|
|
Ադրբեջանական կողմը վստահ չէ, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կարող է լուծվել ռազմական ճանապարհով, և դրա երաշխիքը Հայկական բանակն է: Այս մասին Հայկական բանակի 19-ամյակի կապակցությամբ այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:
«Ղարաբաղյան ազատամարտում մենք տարել ենք ոգու հաղթանակ: Իհարկե, կարևոր է, որ զենքի հաղթանակ տանենք, բայց պակաս կարևոր չէ, որ զինվորն ունի ոգու հաղթանակ: Կարևորը նաև այն է, որ մենք մեր գաղափարական առումով ճիշտ շեշտադրենք ուժի գործոնի դերը: Ոչ միայն ես, այլև փորձագետները գտնում են, որ մեր բանակը տարածաշրջանի ամենահզոր բանակն է: Այդ խրամատներում կռվող զինվորը մեր հոգևոր աջակցության, մեր սատարման կարիքն ունի»,- ասաց բանախոսը:
Просмотров:
513
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
27.01.2011
|
|
Հայաստանի շախմատի առաջնության 8-րդ տուրում Ռոբերտ Հովհաննիսյանը պարտության մատնեց Աշոտ Անաստասյանին և 5,5 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Ավետիք Գրիգորյանն առավելության հասավ Դավիթ Գ. Պետրոսյանի, Տիգրան Քոթանջյանը` Արա Մինասյանի, իսկ Տիգրան Լ. Պետրոսյանը` Արտաշես Մինասյանի նկատմամբ: Արման Փաշիկյան-Սամվել Տեր-Սահակյան և Զավեն Անդրիասյան-Հրանտ Մելքումյան պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:
4 մասնակիցներ` Ավետիք Գրիգորյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը և Սամվել Տեր-Սահակյանը, վաստակել են 5-ական միավոր և բաժանում են 2-5-րդ հորիզոնականները: 4,5-ական միավորով նրանց հաջորդում են Տիգրան Լ. Պետրոսյանն ու Հրանտ Մելքումյանը: Արտաշես և Արա Մինասյանները վաստակել են 3,5-ական, Դավիթ Գ. Պետրոսյանը` 2,5, Աշոտ Անաստասյանն ու Տիգրան Քոթանջյանը` 2-ական միավոր:
Просмотров:
474
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
27.01.2011
|
|
Wikileaks-ը նորվեգական Aftenposten թերթի միջոցով հրապարակել է հերթական բացահայտումը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատնից (BAKU 000917), որտեղ արտահայտվում են ադրբեջանական պնդումները Հայաստանի եւ ԼՂՀ տարածքով Իրանից թմրանյութերի տեղափոխման մասին:
Դեսպանատան աշխատակիցը նշում է, որ Իրանից տեղափոխվող թմրանյութերի ծավալները, որոնք տարանցվում են Ադրբեջանի տարածքով, աննախադեպ աճ են արձանագրում: Իշխանությունները առգրավում են այդ ծավալների միայն 5%-ը, մինչդեռ մնացած գրեթե 95%-ը արտահանվում է եվրոպական շուկաներ:
Իրանի եւ Ադրբեջանի համագործակցությունը այս հարցում շարունակում է մնալ «միայն մակերեսային» մակարդակի: Աճի նման տեմպերի պատճառներից մեկը, ըստ դեսպանատան աշխատակցի, այն է,
...
Շարունակություն »
Просмотров:
502
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
27.01.2011
|
|
Նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ Ավետիս Բերբերյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական: Այս մասին հայտնեցին ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից:
/Aysor.am/
Просмотров:
495
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
27.01.2011
|
|
Այսօր Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը (ԵԽԽՎ) Ստրասբուրգում կքննարկի Բելառուսում տիրող իրավիճակը:
Քննարկմանը ներկայացված բանաձևում նշվում է, որ ԵԽԽՎ-ն անհանգստացած է Բելառուսում դեկտեմբերին կայացած ընտրություններից հետո ընդդիմադիրներին հետապնդման փաստերով:
Բելառուսի իշխանություններին կոչ է արվում ազատ արձակել երկրի նախագահի պաշտոնի նախկին թեկնածուներին և նրանց կողմնակիցներին, ովքեր ձերբակալված են դեկտեմբերի 19-ին Մինսկում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործի շրջանակներում:
Просмотров:
509
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
27.01.2011
|
| |