«Դա ադրբեջանական լրատվամիջոցների հերթական ապատեղեկատվությունն է, որը իրականությանը չի համապատասխանում: Ղարաբաղյան կողմը, ոչ միայն Աղդամի ուղղությամբ, այլև ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու ողջ երկարությամբ պահպանել և պահպանում է հրադադարի ռեժիմը»,- անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն տեղեկատվությանը, թե հայկական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է սպանվել՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:
Նշենք, որ տարեսկզբից մինչ այժմ, ադրբեջանական բանակում տարբեր պատճառներով արդեն իսկ 6 զինծառայողի կորուստ են գրանցել, իսկ մեծ թվով զինծառայողներ վիրավորվել են: Եվ սա միայն պաշտոնական տվյալներն են:
Просмотров:
467
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
26.01.2011
|