Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Январь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Январь » 25
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Կարևոր է ղարաբաղյան հակամարտության գոտում արյունահեղություն թույլ չտալ, կարծում է ռուս փորձագետ, Քաղաքական կոնյունկտուրայի կենտրոնի գլխավոր տնօրեն Սերգեյ Միխեևը։

«Հայերը Ղարաբաղն իրենց տարածքն են համարում և այնտեղից չեն պատրաստվում հեռանալ, ադրբեջանցիները նույնպես Ղարաբաղն իրենց տարածքն են համարում և չեն կարող հաշտվել, որ տարածքն անկախ կլինի։ Ոչ մի համաժողով և սեմինար այստեղ չի օգնի, քանի որ այստեղ կողմերի դիրքորոշումների համատեղում  չկա... Կարևոր է լայնածավալ արյունահեղություն թույլ չտալ, իսկ այն կարող է լայնածավալ լինել, առավել լայնածավալ, քան որոշ մարդկանց թվում է»,- երեքշաբթի «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։ Եռակողմ հանդիպման արդյունքները» թեմայով Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ ասաց Միխեևը։
Просмотров: 512 | Добавил: Voskanapat | Дата: 25.01.2011 | Комментарии (0)

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ԵԱՀԿ Մինսկի խմբի իրական խնդիրը ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև խողովակի պահպանումն է, կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքերով՝ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ հակամարտությունների հետ կապված իրավիճակը, որոնցում կողմերի միջև խողովակ կա, ավելի դրական է զարգացել:

Իսկանդարյանի խոսքերով՝ ԵԱՀԿ ՄԽ-ի երկրորդ խնդիրը գործընթացի միջազգայնացումն է, «որպեսզի հայերն ու ադրբեջանցիները չլինեն միայնակ, այլ լինեն նվազագույնը ֆրանսիացիների, ռուսների և ամերիկացիների հետ»:

Просмотров: 545 | Добавил: Voskanapat | Дата: 25.01.2011 | Комментарии (0)

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Գերմանիայի պաշտպանության նախարարությունները 2011 թվականի երկկողմ համագործակցության պլան են ստորագրել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Փաստաթուղթը ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Շոհան Շմիթի միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են պաշտպանության ոլորտում հայ-գերմանական համագործակցությանն առնչվող հարցեր:

ՀՀ պաշտպանության նախարարը բարձ ... Շարունակություն »
Просмотров: 576 | Добавил: Voskanapat | Дата: 25.01.2011 | Комментарии (0)

Հունվարի 25-ին Երևանում իր աշխատանքները սկսեց ԱՄՆ եվրոպական հրամանատարության կողմից կազմակերպվող «Համատեղ ձգտում 2011» զորավարժության պլանավորման համաժողովը:

«Համատեղ ձգտում» ամենամյա զորավարժության նպատակն է բարձրացնել մասնակից երկրների զինված ուժերի փոխգործակցության մակարդակը կապի, ռադիո սարքավորումների և տեղեկատվական տեխնոլոգիաների շահագործման բնագավառում: Զորավարժության պլանավորման երևանյան համաժողովին մասնակցում են 38 երկրների շուրջ 250 պատվիրակներ:

Համաժողովին բացման ելույթով հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Սկսելով իր ելույթը` Դ.Տոնոյանը նախ դատապարտել է Մոսկվայում հունվարի 24-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը, այնուհ ... Շարունակություն »
Просмотров: 458 | Добавил: Voskanapat | Дата: 25.01.2011 | Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Հակոբյանը, համատեղության կարգով, նշանակվել է Մալայզիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Նյու Դելի), Աշոտ Քոչարյանն ազատվել է Մալայզիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից: Այս մասին հայտնեցին ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից:

/Aysor.am/
Просмотров: 556 | Добавил: Voskanapat | Дата: 25.01.2011 | Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևին` «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:

ՀՀ Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Դմիտրի Անատոլիի,

Խորապես ցնցված և վրդովված եմ «Դոմոդեդովո» օդանավակայանում մի քանի տասնյակ անմեղ մարդկանց կյանք խլած արյունալի ահաբեկչության մասին տեղեկատվությունից:

Просмотров: 486 | Добавил: Voskanapat | Дата: 25.01.2011 | Комментарии (0)

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը մոսկովյան օդանավակայանում տեղի ունեցած պայթյունն անվանել է «պատուհաս ու աղետ»` հայտարելով, որ «Դոմոդեդովոյի» ղեկավարությունը պետք է պատասխան տա անվտանգության ապահովման խախտման համար, հաղորդում է BBC russian-ը:

«Օդանավակայանը լավն է, բոլորն են դա ընդունում, նոր է, ժամանակակից: Բայց այն, ինչ տեղի ունեցավ, ցույց է տալիս, որ միանշանակ խախտումներ են եղել անվտանգության ապահովման հարցում: Եվ դրա համար պետք է պատասխան տան բոլորը, ովքեր այնտեղ որոշումներ են կայացնում, և առաջին հերթին` օդանավակայանի ղեկավարությունը»,- հայտարարել է Դ. Մեդվեդևը: 

«Սա ահաբեկչություն է, սա դժբախտություն է: Հուսով եմ, որ իրավապահ մարմինները կկարողանան բավականին արագ ... Շարունակություն »
Просмотров: 513 | Добавил: Voskanapat | Дата: 25.01.2011 | Комментарии (0)

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ