Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Январь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 3
Հյուրեր: 3
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Январь » 28 » «Կարող ենք և իրավունք ունենք հպարտանալ մեր բանակով»
13:58
«Կարող ենք և իրավունք ունենք հպարտանալ մեր բանակով»
«Մենք այսօր կարող ենք և իրավունք ունենք հպարտանալ մեր բանակով: Բանակն այն է, ինչ մենք դարեր շարունակ չենք ունեցել, և մեր բանակն այսօր կայացած է: Իմ խորին համոզմամբ` պետական կառույցների մեջ` ամենակայացածն է»,- այսօր Aysor.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը:

Նա նշեց, որ այսօրվա խորհուրդը շատ մեծ է, քանի որ հայ ժողովուրդը դարերի տառապանք ունի, միշտ կերակրել է ուրիշի բանակին և նրա անվտանգությունը կամ վտանգը կախված է եղել ուրիշի բանակից:

Ս. Նիկոյանն ընդգծեց, որ առաջին անգամ մենք կարողացանք շատ իմաստուն գտնվել և 90-ականների սկզբին շատ արագ առաջին ֆիդայական ջոկատներից կազմավորել Հայկական բանակը. «Բոլորը շատ հստակ հասկանում էին, որ ազգի և պետության անվտանգության առաջին երաշխավորը ազգային բանակն է»:

Ս. Նիկոյանը շեշտեց, որ այս օրը տոներից ամենաբարձրն ու մեծն է. «Մենք ունենք ձեռքբերում. առաջին անգամ դարերի ընթացքում Հայոց բանակը կարողացել է ազատագրել իր տարածքների մի փոքր մասը, և մինչ այժմ մեր բանակը կարողանում է պաշտպանել մեր ազգային ինքնությունը և անկախությունը, ժողովրդին և հայրենիքը»:

ԱԺ փոխնախագահը Բանակի օրվա կապակցությամբ շնորհավորեց բոլորին` ժողովրդին, զինծառայողներին, հրամանատարական կազմին, ՊՆ նախարարին, ԶՈՒ Գերագույն հրամանտարին: 

/Aysor.am/
Просмотров: 529 | Добавил: Voskanapat | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ