ԱՄՆ-ի առաջատար մասնավոր հետախուզական Stratfor հետազոտական կենտրոնի վերլուծաբանների 2010 թվականի համար արած կանխատեսումներով, Ադրբեջանն ամբողջությամբ կանցնի Ռուսաստանի ազդեցության տակ:
Stratfor-ի զեկույցում ասվում է, որ «2010 թիվը Ռուսաստանի համար կլինի կոնսոլիդացման տարի, որի արդյունքում Մոսկվան կուժեղացնի իր ազդեցությունը նախկին խորհրդային հանրապետությունների վրա, քանի որ ԱՄՆ-ը զբաղված կլինի Իրաքի եւ Աֆղանստանի խնդիրներով»:
«Այս տարվա ընթացքում Ռուսաստանը կվերացնի արևմուտքի՝ Թուրքիայի, Ուկրաինայի, Ղազախստանի, Բելառուսի, Հայաստանի և Ադրբեջանի վրա մնացած ազդեցությունը, որոնք ամբողջությամբ կանցնեն Մոսկվայի ազդեցության տակ: Դրանով Ռուսաստանը կդնի նախկին Խորհրդային Միության մեծ մասում նոր քաղաքական դաշնություն ստեղծելու հիմքը», -կարծիք է հայտնել ամերիկյան կենտրոնը:
Просмотров:
731
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
09.01.2010
|
|
Մեծ Բրիտանիայի առաջատար «Գարդիան» թերթը, անդրադառնալով աֆրիկյան պետություններում իշխանությունը մեկ ընտանիքի ձեռքում պահվելու գործընթացներին, հիշատակել է նաև Ադրբեջանը:
«Աֆրիկայի 4 պետություններ շարժվում են Ադրբեջանում՝ Ալիեւների, Հյուսիսային Կորեայում՝ Կիմերի, Սիրիայում՝ Ասադների ճանապարհով: Տարեց նախագահներն իշխանությունը կամաց-կամաց փոխանցում են իրենց որդիներին: Եգիպտոսի նախագահ Հուսնի Մուբարաքը որդուն՝ Գամալին, Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆին՝ իր ժառանգորդ Սաիֆ Ալ Իսլամին, Թունիսի նախագահ Զինա ալ Աբիդը՝ իր որդի Ալիին, Ալժիրում՝ Աբդուլազիզ Բութեֆլիքադիրին», -գրել է թերթը:
«Գարդիանը» նշել է նաև, որ «Ադրբեջանում Հեյդար Ալիեւի կողմից իշխանությունը որդուն՝ Իլհամ Ալիեւին, փոխանցելու գործն, այլ երկրների համեմատ, բավականին դյուրին է տեղի ունեցել, քանի որ Իլհամը Ադրբեջանի նախկին նախագահի միակ որդին է: Մյուս ավտորիտար պետություններում դա շատ ավելի դ
...
Շարունակություն »
Просмотров:
648
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
09.01.2010
|
| |