Блог
Главная »
2010 » Январь » 9 » «Գարդիանն» Ադրբեջանի մասին
12:52 «Գարդիանն» Ադրբեջանի մասին |
Մեծ Բրիտանիայի առաջատար «Գարդիան» թերթը, անդրադառնալով աֆրիկյան պետություններում իշխանությունը մեկ ընտանիքի ձեռքում պահվելու գործընթացներին, հիշատակել է նաև Ադրբեջանը:
«Աֆրիկայի 4 պետություններ շարժվում են Ադրբեջանում՝ Ալիեւների, Հյուսիսային Կորեայում՝ Կիմերի, Սիրիայում՝ Ասադների ճանապարհով: Տարեց նախագահներն իշխանությունը կամաց-կամաց փոխանցում են իրենց որդիներին: Եգիպտոսի նախագահ Հուսնի Մուբարաքը որդուն՝ Գամալին, Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆին՝ իր ժառանգորդ Սաիֆ Ալ Իսլամին, Թունիսի նախագահ Զինա ալ Աբիդը՝ իր որդի Ալիին, Ալժիրում՝ Աբդուլազիզ Բութեֆլիքադիրին», -գրել է թերթը:
«Գարդիանը» նշել է նաև, որ «Ադրբեջանում Հեյդար Ալիեւի կողմից իշխանությունը որդուն՝ Իլհամ Ալիեւին, փոխանցելու գործն, այլ երկրների համեմատ, բավականին դյուրին է տեղի ունեցել, քանի որ Իլհամը Ադրբեջանի նախկին նախագահի միակ որդին է: Մյուս ավտորիտար պետություններում դա շատ ավելի դժվար է` նախագահների բազմաթիվ կանանցից ունեցած որդիների, եղբայրների եւ ընտանեկան կլանների առկայության պատճառով»:
|
Просмотров: 654 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |