«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը մտադիր չէ հրաժարվել զենքով, արյունով պաշտպանած իր անկախությունից»,- հայտարարել է ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից օրերս արված հայտարարությանը, թե ղարաբաղյան հարցի կարգավորման հենասյունը տարածքային ամբողջականությունն է և որ Ղարաբաղի հայերին իրենք պատրաստ են տալ բարձր ինքնիշխանություն:
Գ. Պետրոսյանը նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները վաղուց են փորձում դա ներկայացանել միջազգային հանրությանը. «Դա ավելի շատ ցանկություն է, քան իրականությանը համապատասխանող փաստ: ԼՂՀ-ի ժողովուրդը մտադիր չէ հրաժարվել զենքով, արյունով պաշտպանած իր անկախությունից»,-ընդգծել է Գ. Պետրոսյանը: