Ելույթ ունենալով Դավոսում տեղի ունեցող տնտեսական ֆորումի ժամանակ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեևը հայտարարել է, որ «Համաձայն հաշվարկների, Ադրբեջանի գազի պաշարները կազմում են առնվազն 2 տրիլիոն խորանարդ մետր: Առաջիկա տասնամյակներին այն կբավականացնի և մեզ և արտահանմանը: Այսօրվա գլխավոր խնդիրը` երկարաժամկետ և հուսալի շուկայի ապահովումն է»:
Ինչքանով են իրատեսական Ի.Ալիևի հայտարարած ադրբեջանական գազի ծավալները, դժվար է կարծիք հայտնել, քանզի այն արվել է անմիջապես այն բանից հետո, երբ «Ռոյթերս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում «Նաբուկո» ծրագրի ղեկավար, ավստրիացի Վերներ Աուլին կասկածանք է հայտնել խողովակաշարի կառուցման նպատակահարմարության հարցում, քանի դեռ ապահովված չեն գազի անհրաժեշտ ծավալները:
«Ամեն ինչ պարզ է, եթե գազ արտահանողների բավարար քանակություն չապահովվի (ներկայումս հավաքվում են արտահանող ընկերությունների հայտարարագրերը), ապա Նաբ
...
Շարունակություն »
Просмотров:
706
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
30.01.2010
|
|
ԱՄՆ-ը ողջունում Է Աբխազիայի և Հարավային Օսիայի նկատմամբ Վրաստանի նոր ռազմավարությունը, որը երկրի կառավարության կողմից հաստատվել Է չորեքշաբթի օրը: Այդ մասին տեղեկատվություն Է տարածել Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը: «Մասնակցություն համագործակցության ճանապարհով» վերտառությամբ փաստաթուղթը նախատեսում Է Վրաստանին Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքների և բնակչության վերաինտեգրումը բացառապես խաղաղ ճանապարհով:
Ռազմավարությունը մշակվել Է Վրաստանի վերաինտեգրման հարցերի պետնախարարի աշխատակազմի կողմից՝ միջազգային կազմակերպությունների, վրացի փորձագետների և հակամարտությունների կարգավորման հարցերով զբաղվող ոչ կառավարական հատվածի ներկայացուցիչների հանձնարարականների հաշվառմամբ: Պետնախարարի աշխատակազմը ռազմավարության մշակմանը ձեռնամուխ Էր եղել 2008 թվականի օգոստոսյան հակամարտությունից հետո:
«Թբիլիսիում ԱՄՆ-ի դեսպանությունը ողջունում Է Աբխազիայի և Հարավային Օս
...
Շարունակություն »
Просмотров:
645
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
30.01.2010
|
|
Վրաստանում Ֆրանսիայի դեսպանությունը ողջունում Է հակամարտության գոտիների նկատմամբ ռազմավարությանը վերաբերող Վրաստանի կառավարության նախաձեռնությունը: Այդ մասին ասված Է դեսպանության՝ հունվարի 29-ին տարածած պաշտոնական հայտարարության մեջ:
«Մենք ողջունում ենք Վրաստանի կառավարության նշված նշանակալի նախաձեռնությունը: Վրաստանի ռազմավարությունը կառուցողական փուլ Է Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածաշրջանների բնակիչների համար լարվածությունը թուլացնելու հարցում»,-նշվում Է հայտարարության մեջ: Դեսպանությունը կոչ Է անում կողմերին՝ «դրական դիրք բռնել այդ ռազմավարության նկատմամբ և աշխատել դրա իրագործմանը օժանդակելու համար»:
«Մենք հատկապես կոչ ենք անում Վրաստանին և տարածաշրջանային խաղորդներին՝ ընդունելի միջավայր ստեղծել հարաբերությունները բարելավելու համար»,-ընդգծել Է դիվանագիտական ներկայացուցչությունը: «Մենք սպասում ենք գործողությունների ծրագրին, որտեղ կսահմա
...
Շարունակություն »
Просмотров:
643
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
30.01.2010
|
|
Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Գիգա Բոկերիան Կովկասի անվտանգության և կայունության շուրջ հունվարի 28-ին Ժնևում տեղի ունեցած բանակցությունները գնահատել է որպես «ծանր»: Նրա խոսքերով՝ «խոսակցությունը հատկապես ծանր Էր ռուսաստանյան կողմի բռնած դիրքի պատճառով»:
«Այդ դիրքորոշումն առանձնապես ագրեսիվ Էր, երբ մենք առաջադրեցինք բռնազավթված տարածքներում միջազգային ոստիկանական ուժեր տեղաբաշխելու հարցը, առանց որոնց անկարելի Է կայունացնել իրադրությունը»,-ասել Է Վրաստանի փոխարտգործնախարարը: Նա նշել Է, որ որպես գլխավոր չլուծված հարցեր մնում են «Աբխազիայից և Հարավային Օսիայից ռուսաստանյան զորքերի դուրսբերումը և այդ տարածքներում միջազգային մոնիթորինգի իրականացումը»:
Просмотров:
645
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
30.01.2010
|
|
Դաշքեսանում տեղակայված զորամասերից մեկի երկու զինվորներ հունվարի 28-ին երեկոյան ժամը 18-ին մոտ ավտոմատ հրազենից կրակ են բացել զորամասում զրուցող զինվորականների խմբի վրա, ինչի արդյունքում նրանցից 4-ը տեղում մահացել են, իսկ երկուսը՝ ծանր վիրավորվել: Կրակ բացած զինվորները տեղում ինքնասպան են եղել:
Այս տեղեկատվությունը հաստատել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Նախարարությունը սպանված զինվորականների կոչումները չի հրապարակել: Սակայն ադրբեջանական լրատվական գործակալությունների տեղեկություններով, 4 սպանվածներն ու երկու վիրավորները սպաներ են եղել: Նրանց մեջ են եղել նաեւ զորամասի շտաբի պետն ու հրամանատարը:
Արդեն հայտնի է, որ զորամասի շտաբի պետը ծանր վիրավորվել է, իսկ հրամանատարը՝ տեղում մահացել: Տեղի ունեցածի պատճառները հայտնի չեն: Որոշ տեղեկությունների համաձայն, զինվորները նման քայլի են դիմել իրենց նկատմամբ անմարդկային վեր
...
Շարունակություն »
Просмотров:
677
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
30.01.2010
|
|
Իրանի Իսլամական Հանրապետության կողմից փետրվարի 1-ից Ադրբեջանի քաղաքացիների համար անցագրային ռեժիմը վերացնելու կապակցությամբ քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն մեկնաբանել է, որ «Իրանին շահավետ է Ադրբեջանի հետ անցագրային ռեժիմի վերացումը, քանի որ այն բավական խոշոր պետություն է, իսկ Ադրբեջանը` փոքր: Այդ պատճառով, շահն այստեղ ակնհայտ է: Իհարկե, Իրանը նման քայլ է սպասում նաև Ադրբեջանից, սակայն, չեմ կարծում, որ Բաքուն կգնա այդ քայլին: Ադրբեջանը չի գնա պատասխան քայլի Իրանի հետ, քանի որ վախենում է, որ միլիոնավոր մոլլաներ կներխուժեն երկիր և հզոր իրանացում կսկսվի, ինչը Ադրբեջանին պետք չէ»:
Նշենք, որ Ադրբեջանի հարավում մեծ թվով թալիշներ են բնակվում, որոնք իրանալեզու և իրանադավան են: Ադրբեջանի անկախացման շրջանում թալիշ ժողովուրդն անկախանալու փորձ էր կատարել, ինչը Բաքուն դաժանորեն ճնշել էր: Ամենայն հավանականությամբ, ադրբեջանական իշխանությունների անհանգստությունները կապված են թալիշական հարցի հ
...
Շարունակություն »
Просмотров:
728
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
30.01.2010
|
|
Իրանի Իսլամական Հանրապետությունը կողմնակից է, որ ԼՂ խնդիրը լուծվի խաղաղ, բանակցային ճանապարհով: Իրանը պատրաստ է կարողացածի չափով առաջարկել իր օգնությունը Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերներին: Այս մասին հայտարարել է ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթաքին Երեւանում Իրան-Հայաստան միջկառավարական հանձնաժողովի ավարտից հետո, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ համատեղ ասուլիսում:
Նրա խոսքերով` Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների խնդիրները Իրան-Հայաստան քննարկումների մասն են կազմում: «Մենք հարևան ենք և Հայաստանի, և Ադրբեջանի հետ, որոնք մեր լավ բարեկամներն են, ապրում ենք նույն տարածաշրջանում, և որպես այդ երկու երկրների բարեկամ` մեր նպատակն է տարածաշրջանում տեսնել խաղաղություն և կայունություն: Մենք պետք է կարողանանք տարածաշրջանային կողմնորոշումներով հասնել տարածաշրջանային կայունության վերականգնմանը»,-նշել է Իրանի ԱԳ նախարարը:
<
...
Շարունակություն »
Просмотров:
615
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
30.01.2010
|
| |