Կայքի մենյու

Հոդվածներ [58]
Վերլուծություն [14]
Մեկնաբանություններ [0]
Հարցազրույց [8]
Մամուլի տեսություն [4]
Արդի ռետրո [4]

Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Ноябрь 2009  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Главная » 2009 » Ноябрь » 20 » Զուտ ադրբեջանական վիճակագրություն
14:14
Զուտ ադրբեջանական վիճակագրություն
Այն, որ ադրբեջանցի պաշտոնյաները հակահայ քարոզչությունը դարձրել են իրենց արտաքին և ներքին քաղաքականության անկյունաքարերից մեկը, հայտնի է բոլորին: Ինչ–որ առումով տրամաբանական է նաև այն, որ արտաքին քաղաքականության ասպարեզում հակահայ քարոզչությունը "կենսական” նշանակություն ունի պաշտոնական Բաքվի համար:  Ի վերջո, միջազգային հանրության առջև որևէ կերպ պետք է արդարանալ Արցախն Ադրբեջանի կազմում վերստին տեսնելու  անիրակականալի նկրտումների համար:

Միևնույն ժամանակ, առաջին հայացքից տարակուսանք կարող է առաջացնել այն փաստը, որ ադրբեջանցի պաշտոնյաներն իրենց նեքին քաղաքականության մեջ կրկին մեծ տեղ են հատկացնում հակահայ քարոզչությանը: Սակայն այն, ինչ անտրամաբանական է թվում բանական մարդու համար, նույնիսկ շատ ավելի տրամաբանական է գործնականում ցանկացած ադրբեջանցի պաշտոնյայի համար` երկրի նախագահից սկսած մինչև հասարակ գրասենյակային աշխատողը: 

Ինչու±: Որովհետև նույն այդ պաշտոնյաների գլխին դամոկլյան սրի նման կախված է սեփական ժողովրդի առջև հաշվետու լինելու դաժան հեռանկարը: Ահա նշված հեռանկարից խուսափելու նպատակով է, որ գործի է դրվում մի պարզ և ծեծված խորամանկություն` հակահայ քարոզչությունը: Սակայն միևնույն է, մի գեղեցիկ օր  Ալիևների և հարակից այլ կլանները պետք է հաշվետու լինեն իրենց ժողովրդին, այն մասին, թե ինչու է նավթադոլարների հոսքի ավելացմանը զուգահեռ երկրում մոլեգնում աղքատությունը, ծաղկում կաշառակերությունն, իսկ բանակում տրիող անմարդկային պայմանների հետևանքով աճում է զոհերի ու վիրավորների թվաքանակը:  

Հարկ է նշել, որ վերջին շրջանում ադրբեջանական քարոզչամեքենան, տեսնելով, որ հասարակության լայն խավերի շրջանում հակահայ քարոզչության արդեն իսկ հնացած հնարքները ցանկալի արդյունք չեն տալիս, ավելի հաճախակի է շրջանառում Արցախը զենքի ուժով "ազատագրելու” մասին լուրերը: Որպես իրենց "առաքելության” թվացյալ հաջողության գրավական, ադրբեջանական քարոզչամեքենան նորից դիմում է պարզագույն հնարքների` ընդգծելով, ռազմական ծաղսերի ավելացումը, նոր զինատեսակների ձեռքբերումը, ինչպես նաև երկրի զինուժի բարձր մարտական պատրաստականությունը:

Սակայն, ինչպես ասում են, փաստերն ավելի խոսուն են: Որպեսզի ընթերցողների շրջանում քիչ թե շատ պատկերացում կազմվի վերը նշված "բարձր մարտական պատրաստականության” վերաբերյալ, բավկան է մեջբերել միայն 2009 թվականի առաջին եռամսյակի կտրվածքով ադրբեջանական զինուժում տեղի ունեցած արտակարգ պատահարների արդյունքում զոհված և վիրավորված զինծառայողների թվաքանակը:

Մասնավորապես, ընթացիկ 2009 թվականի հունվարի 1-ից մարտի 10–ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական բանակում սպանվել է 29, վիրավորվել` 21 զինծառայող: Ընդ որում, հունվար, փետրվար և մարտ ամիսներին համապատասխանաբար սպանվել են 8, 18 և 3 վիրավորվել` 10, 7 և 4    զինծառայողներ: Ի նակտի ունենալով ադրբեջանական բանակում տիրող բարքերը, կարելի է վստահաբար պնդել, որ մինչև ընթացիկ ամսվա վերջը սպանվածների և վիրավորների թվաքանակը հաստատապես կաճի:

Ուշագրավ է, որ ադրբեջանական ԶԼՄ –ները նշել են, որ իբր, 2009 թվականի առաջին եռամսյակում սեփական բանակի զոհերի թիվը կազմել է 12 զինծառայող: Անշուշտ, այս ամենն արվում է սեփական բանակում տիրող ոչ կանոնադրական հարաբերությունները, հովանավորչությունը, կաշառակերությունը, պետական գույքի հափշտակման և պաշտոնական դիրքերի չարաշահման դեպքերն, ինչպես նաև այլ կարգի հանցագործությունների իրական պատկերը թաքցնելու նպատակով:

Ուշադրության է արժանի նաև վերջին շրջանում ադրբեջանական հակահայ քարոզչությունում նկատվող ևս մեկ միտում: Վերջին ժամանակներս, տեսնելով, որ անհանր է հասարակությունից թաքցնել սպանված և վիրավոր զինծառայողների իրական թվաքանակը, ադրբեջանցի պաշտոնաները տուժածների ծնողներին պարզապես հայտնում են, որ իրենց որդին զոհվել կամ վիրավորվել է հայկական կողմից արձակված կրակի հետևանքով: Խոսք չկա, արտաքուստ բավականին "հաջողված” հնարք է` մեղավորը հայերն են, և վերջ: Սակայն հնարքը միայն արտաքուստ է հաջող: Իրականում, իրենց հանցագործությունները քողարկելու ճանապարհին, ադրբեջանցի պաշտոնյաները ակամայից վախ են սերմանում սեփական ժողովրդի մեջ: Քանզի այս դեպքում հարց է ծագում. "Եթե խաղաղ պայմաններում հայկական զինուժն ի վիճակի է միջին հաշվով ամսական ավելի քան 10 ադրբեջանցի զինծառայող սպանել, ապա ի±նչ տեղի կունենա պատերազմական գործողությունները սկսելու դեպքում”:

Վերը նշված փաստերը ստիպում են նաև որոշակի հոռետեսական վերլուծություն կատարել. Արցախյան հիմնախնդրի լուծման առկախված լինելը շահեկան է ադրբեջանական ռազմաքաղաքական էլիտային: Այլապես, հիմնախնդրի լուծումից հետո ու±մ վրա պետք է նրանք բարդեն երկրում մոլեգնող աղքատության, ծաղկող կաշառակերության, բանակում տիրող անմարդկային բարքերի և դրանց հետևանքով սպանված ու խեղված զինվորների մեղքերը:                    

Կոնստանտին ԱԶԱՐՅԱՆ
Категория: Հոդվածներ | Просмотров: 871 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ