Բաքվում տեղի ունեցավ նշանակալից իրադարձություն: Մարտական գոտիները լքած ղարաբաղյան ադրբեջանցիների համար շահագործման հաձնվեց 9-հարկանի տուն: Այս իրադարձությունը շարքային կոչել չի կարելի: Նավթաբեր Ադրբեջանը, ի տարբերություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, այնքան էլ հաճախ չի առատաձեռնանում փախստականների կացարանների համար: Հատկապես իրադարձության արտասովորության պատճառով էլ, երջանիկ նորաբնակների առջև ելույթ ունեցավ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը: Առանձնահատուկ հաճույք է Ի.Ալիևի ճառերը կարդալը, քանի որ այս մարդու ֆանտազիան անսպառ է, նա սիրում է շշմեցնել ունկնդիրներին, ինչպես ՄԱԿ-ի գլխավոր խորհրդաժողովի ամբիոնին կոկիի տերև ծամող Ուգո Չավեսը: Սակայն Ալիևն իր ելույթների ժամանակ ոչինչ չի ուտում, հակառակը` ինքն է ունկնդիրներին կերակրում հեքիաթներով: Ելելով դրանից, ընթերցողին կխնդրեի չմեղադրել բազմաթիվ մեջբերումների համար: Դրանք արժանի են հիշատակման:
Ալիևն, նախ, ապշեցրեց նորաբնակներին, հայտարարելով, թե նոր տունը նրանց համար միայն ժամանակավոր կացարան է լինելու: Այնուհետ, պահելով տպավորիչ դադար, ավելացրեց. «Զավթիչներից ադրբեջանական հողերն ազատագրելուց հետո մենք այսպիսի գեղեցիկ շենքեր կկառուցենք ձեր հարազատ հողերում»: Նորաբնակները թեթևացած շունչ քաշեցին, քանի որ Բաքվում բնակվելու էին մինչև վերջին դատաստանի օրը: Բայց Ալիևն արդեն տարածվել էր: Փախստականների հանդեպ պետության հոգատարությունը ցուցադրելու համար, նա հայտնեց, որ իրեն ներկայացված տվյալների համաձայն «պարտադրված տեղահանվածների կյանքի պայմանների բարելավման նպատակով պետությունը ծախսել է 2 միլիարդ դոլար»: Մեջբերված ազդու թվի տպավորությունն ու պահապանների ահեղ հայացքը փախստականներին ստիպեցին բուռն ծափահարել: Այդ պահին որևէ մեկի մտքով իսկ չանցավ մտածել բերված թվի մասին: Ադրբեջանը հետպատերազմյան 15 տարիների ընթացքում փախստականների կարիքների համար այնքան միջոցներ է ծախսել, ինչքան ամեն տարի հատկացնում է պետության ռազմական բյուջեին: Նկատենք, որ ըստ պաշտոնական տվյալների (ինչը լուրջ շտկման կարիք ունի), փախստականների քանակությունն Ադրբեջանում տասն անգամ գերազանցում է զինծառայողների թվին:
Ալիևը խոսել է նաև բանակի մասին. «Մեր բանակը հզորանում է: Մենք բանակցություններ ենք վարում, բայց, միևնույն ժամանակ, ցանկացած պահին պետք է պատրաստ լինենք զավթիչներից մեր հողերը ռազմական ճանապարհով ազատագրելուն»: Հետո շարունակել. «Մենք ձգտում ենք հարցը լուծել խաղաղ ճանապարհով, որովհետև պատերազմ չենք ուզում: Բայց խաղաղ ճանապարհով չի ստացվում»: Կարծես թե վերջ: Խաղաղ ճանապարհով «չի ստացվում», մնում է ռազմական ճանապարհովը, զուր չէր, որ Ալիևը խոստանում էր մոտ ժամանակներս փախստականներին վտարել իրենց նոր բնակարաններից: Բայց… «մենք առայժմ կրկին ընտրում ենք բանակցությունների ճանապարհը»,- հայտարարում է Ալիևը: Այնուհետ Ադրբեջանի նախագահը սկսել է բացատրել իր «խաղաղ» քաղաքականությունը: Պարզվում է, որ «բանակցությունների թեմայում արդեն նախատեսվում է հայկական զորքերի դուրսբերումը բոլոր յոթը շրջանների տարածքներից»: Դրանից բացի, ըստ Ալիևի, Հայաստանում «իրականում բնակվում է 1մլն 700հազ մարդ», իսկ Ադրբեջանում` 9 միլիոնից ավելի: Մի խոսքսվ, նոր տան մեջ համբերեք Ադրբեջանի քաղաքացիներ, շուտով վերջին հայը Ղարաբաղի բանալիները ափսեի վրա կբերի Բաքու:
Կարդալով Ալիևի ելույթն ակամա հիշում ես ռուսական առածը. «լեզվի տակ ոսկոր չկա, ինչ ուզում բլբլում է»: Կցանկանա, Բաքվից յոթ սար այն կողմ գտնվող «յոթ շրջանների» մասին կպատմի, կամ էլ կցանկանա մտքի հերթական փայլը կներկայացնի, ինչպես ասենք. «այսօրվա Հայաստանը ստեղծվել է ադրբեջանական վաղնջական հողերի վրա: Իրևանյան խանությունը, Զանգեզուրի մախալը մեր հողերն են»:
Անկեղծ ասած, Սյունիքի նկատմամբ Ալիևի առանձնահատուկ մոլությունը հասկանալ կարելի է: Նրա հայրը` Հեյդար Ալիևը, ծնվել է ճենճոտ յուրտի մեջ, ոչխարներով և ուղտերով կիպ շրջապատված` Սյունիքից Նախիջևան քրդական շիկակի (չխառնել իշակի հետ) աշիրեթի (ցեղախումբ) ջալալի կաբիլի (ցեղ) սեզոնային քոչի ժամանակ: Իլհամ Ալիևի մայրը` Զարիֆա Ալիևան, ծնվել է անհամեմատ հարմարավետ պայմաններում, երևանյան թիվ 2 ծննդատանը, հայ բարձրակարգ մանկաբարձների օգնությամբ: Այնպես որ, չարժե խիստ դատապարտել ադրբեջանական շամխալ (պետության սեփականատեր) Իլհամ Ալիևի Հայաստանի նկատմամբ ունեցած առանձնահատուկ «սերը»:
Հանդես գալով փախստականների առջև, Իլհամ Ալիևը նորից կրկնեց արդեն ձանձրացնող սուտը. «Եթե այն ժամանակ, երբ սկսվեց պատերազմը, Ադրբեջանը ղեկավարեր մեծ առաջնորդ Հեյդար Ալիևը, ապա ադրբեջանական հողերը երբեք չէին բռնազավթվի”: Նախկինում «Իլհամ Ալիևի հրապարակավ սուտը» հոդվածում ներկայացվել է այդ կեղծիքի վերլուծությունը: Այդ պատճառով սույն մտքի վրա կանգ չենք առնի: Ասենք միայն, որ ԼՂՀ պաշտպանական բանակը Աղդամի, Ֆիզուլու, Ջեբրաիլի, Կուբաթլուի և Զանգելանի շրջանների պատմական հայկական հողերն ազատագրել է արդեն այն բանից հետո, երբ Հեյդար Ալիևը, ռազմական հեղաշրջման ու բազմաթիվ զոհերի գնով, բռնազավթեց իշխանությունն Ադրբեջանում: Հավանաբար, հենց ադրբեջանական շամխալի իր հայրիկին արդարացնելու անարդյունք ձգտումն է դրդում նրան դիմել հերթական ստին: «Մեր հողերը զավթվել են արտասահմանյան օժանդակության արդյունքում»:
Զարմանալի է, թե ինչքա±ն կենսունակ է սուտը, ադրբեջանական բոլոր մակարդակի քաղաքական գործիչների շուրթերին: Մինչ վերջերս նրանք, առանց ամոթի, այդ «արտասահմանյան պետությունը» կոչում էի Ռուսաստան: Այսօր, Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունների սառեցման պատճառով, Ալիևը զգուշանում է Ռուսաստան ասելուց, միաժամանակ, շարունակելով անամոթաբար չարաշահել այդ պետության անունը: Մինչդեռ, Ադրբեջանի հազվադեպ տեղային հաջողությունները` Գետաշենի ենթաշրջանի ոչնչացումը, Շահումյանի շրջանի և Մարտակերտի շրջանի զգալի մասի զավթումը, հնարավոր դարձան, բացառապես, ԱՊՀ երկու դիվիզիաների ուժերով: Ռուսաստանն Ադրբեջանին թողել էր զենք-զինամթերքի հսկայական պաշարներ, որոնց վարպետորեն գործածումը կարող էր ԼՂՀ վրա շատ ծանր նստել:
Սակայն, ղարաբաղյան պատերազմում արտասահմանյան պետությունների օգնություններ իսկապես եղել են: Ռուսաստանից բացի, ԼՂՀ դեմ Ադրբեջանի ագրեսիային պետական մակարդակով օժանդակել են Թուրքիան, Աֆղանստանը, Պակիստանը: Միայն Աֆղանստանից, կազմակերպված կերպով, «մարշալի» ենթակայության տակ են եկել հինգ հազար մոջախեդ-ահաբեկիչներ: Տասնայակ և հարյուրավոր արկածախնդիրներ ժամանել են Արաբական թերակղզու և Կենտրոնական Ասիայի երկրներից, Ուկրաինայից, Չեչնյաից, Վրաստանից: Նրանցից շատերը հետագայում «հռչակվեցին» որպես ահաբեկիչներ ու անպաշտպան խաղաղ բնակչության ոչնչացնողներ: Շամիլ Բասաև, Խատտաբ, Ռուսլան Գելաև: Այս մարդակերների ահաբեկչական «եղբայրությունը» ձևավորվեց հենց Ադրբեջանում և հատկապես «համազգային առաջնորդ» Հեյդար Ալիևի օրոք:
Այսօր Իլհամ Ալիևը մեղդրում է միջազգային կազմակերպություններին. «Արդեն 15 տարի է, ինչ գործում է հրադադարի ռեժիմը: 15 տարի առաջ, ավելի ճիշտ շուտ, 1992 թվին ստեղծվել է Մինսկի խումբը: Մինսկի խումբը գործում է: Բայց կա±ն արդյոք արդյունքներ այդ գործունեության մեջ: Ոչ: Սա է իրականությունը»:
Իրականությունն այն է, ադրբեջանցի շամխալ, և միջազգային հանրությունն է դա հիանալի գիտակցում, որ Ադրբեջան արհեստական անունը կրող ապօրինի ծնունդ պետությունը, իր ծննդյան պահից վերածվել է տարածաշրջանի քաղաքական և ռազմական անկայունության աղբյուրի: Եվ այսօր, ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ տարածաշրջանը Եվրոպայի համար էներգետիկ նշանակություն է ստացել, Հարավային Կովկասում ռազմական գործողությունների վերսկսումը ոչ մեկին պետք չեն: Եվ եթե «Զանգեզուրի մախալին» աչք դրած ադրբեջանական շամխալը, արհամարելով հոր տխուր փորձը, իսկապես կփորձի թեքվել հայկական պետությունների ուղղությամբ, ապա Ադրբեջանում ստիպված կլինեն կառուցել նոր ավաններ` նոր միլիոն փախստականների համար:
«Մենք հաջորդ սերունդներին ենք փոխանցում մարտական գործողությունների ժամանակ և վերջին 15 տարում ձեռք բերած մեր հմտություններն ու գիտելիքները: Համոզված եմ, որ նրանք կլինեն մեզանից ավելի կրթված և մարտունակ»,- վերջերս հայտարարեց հաղթանակների փառապանծ ճանապարհ անցած ՀՀ պաշտպանության մարտական նախարար Սեյրան Օհանյանը: Իլհամ Ալիևին հարկավոր է այս բառերը գրել սեփական աշխատասենյակի պատին: Հավանաբար այդ դեպքում կնվազի նրա ժրությունը: Հակառակ դեպքում, ինչ իմանաս, նա կարող է զրկվել նաև այն շամխալությունից, որի նկատմամբ իշխանությունը ձեռք է բերել շարքային խարդախությամբ:
Լևոն ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
|