Կայքի մենյու

Հոդվածներ [58]
Վերլուծություն [14]
Մեկնաբանություններ [0]
Հարցազրույց [8]
Մամուլի տեսություն [4]
Արդի ռետրո [4]

Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Ноябрь 2009  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Главная » 2009 » Ноябрь » 24 » Փրկել նախագահ Ալիևին
23:37
Փրկել նախագահ Ալիևին
Հիշում ՞եք «Փրկել շարքային Ռայնին» ֆիլմը: Մարդկային առումով բարի, բայց և խնդրահարույց ֆիլմ է: Որպեսզի փրկեն շրքային Ջեյմս Ֆրենսիս Ռայնին, ում երեք եղբայները զոհվել են, ամերիկյան մարտիկները զոհաբերում են իրենց զինվորներից շատերի կյանքերը: Հանճարեղ Ստիվեն Սպիլբերգի տաս տարվա վաղեմության, օսկարակիր այս ֆիլմը, որն իր  ժամանակին մեծ աղմուկ էր բարձրացրել, ես ակամա հիշեցի, երբ կարդում էի Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի մյունխենյան հանդիպման «մանրամսնությունները և արդյունքները» լուսաբանող ադրբեջանական մամուլը:

Այս ասոցիացիաները պատահական չէին: Տարբերությունը միայն այն է, որ ֆիլմում ամերիկյան բանակի  զինվորները, Ռայնների տոհմը փրկելու համար, զոհաբերում էին իրենց կյանաքը, իսկ տարբեր տեսակի  ադրբեջանցի լրագրողները և քաղաքագետները, Իլհամ Ալիևին ստի ու չմտածված խոստումների մեջ թաղված դեմքը մաքրելու համար, զոհաբերում են իրենց անունն ու պատիվը:  

Եվ իսկապես,  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը,  մյունխենյան գագաթնաժողովից մի քանի օր առաջ, հրապարակավ խոստացավ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ կսկսի ռազմական գործողություններ, «Եթե բանակցություններում մեր հույսերը սպառվեն, այդ դեպքում մեզ այլ ելք չի մնա (բացի պատերազմից- Ս. Բ.): Մեք պետք է դրան պատրաստ լինենք»:   Մյունխենայն  հանդիպումը  նա անվանեց «որոշիչ», որից հետո Ադրբեջանը, եթե հայկական կողմը չհամաձայնվի Բաքվի պահանջներին, կսկսի պատրազմական գործողություններ: 

 Սակայն, ինչպես հայտնի է, Մյունխենում Հայաստանի նախագահը հերթական անգամ պաշտպանեց ԼՂՀ  և հայ ժողովրդի շահերը: Շանտաժը, ինչպես ասում են, չանցավ: Շանտաժի թիրախը միջազգային հանրությունն էր, այլ ոչ թե` հայկական պետությունները: Ինչպես ասվում է` կուժ քեզ եմ ասում (ադրբեջանցի փախստականներ), կուլա դու լսիր (միջազգային հանրություն): Ե’վ համաշխարհային հանրությունը, և’ հայերը, ուղակի արհամարեցին Ալիևի հերոսական հռետորությունը` գերադասելով հավատարիմ մնալ իրավունքին և սեփական շահերին: Եվ հիմա Ալիևին մնում  է կամ կատարել իր սպառնալիքը, կամ էլ հայտնվել իր նախորդների ցուցակի մեջ, ովքեր խոստացել էին թեյ համտեսել Սևանի ափին, կամ էլ, վատագույն դեպքում, Ստեփանակերտում: 

 Հավանաբար, Իլհամ Ալիևին  քաջ հայտնի է  Ադրբեջանի թեյախմության սիրահար նախագահների ճակատագիրը: Նրանցից մեկը փախուստի մեջ է, իսկ մյուսներն էլ` ընդհանրապես այն աշխարհում: Այդ իսկ պատճառով էլ նա որոշեց, իր անձը պահպանելով, զոհաբերել Ադրբեջանի քաղաքական և լրագրողական միավորումը, գնտելով, որ տարիներով կերած ձրի հացի (ոմանց համար` նույնիսկ կարագով և խավիարով) դիմաց հատուցելու ժամանակն է:

  Ալիևի ցանկությունն ընկավ պարարտ հողի մեջ: Մինչև ուղն ու ծուծը ծախված ախպերությունը, նույնիսկ չչզգալով իր անկման խորությունը, սկսեց մոլեռանդությամբ նկարագրել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարած «հաղթանակը»: Անկման խորության հարցում, կարծես, չափն անցա: Ի՞նչ խորության մասին  կարող է խոսք լինել այն մարդկանց համար, ովքեր սովոր են ամեն օր հոգով և մարմնով բացեիբաց տրվելուն: Ոչ թե 30 արծաթով, այլ մանաթների աչք բռնող քանակությամբ: Սակայն արբեջանական լրագրողների ու քաղաքագետների բարոյականության  խնդիրը, ավելի ճիշտ դրա բացակայությունը, նույնիսկ իմ սրտով է: Դա կարծես տոն է, որը միշտ ինձ հետ է: Եթե եղանակն է վատ, կամ տրամադրություն չկա,  հակադեպրեսանտը միշտ ձեռքիս տակ է: Բացում ես որևէ az., ու ամեն ինչ վերանում է: 

 Իսկ մյունխենայն  հանդիպումից հետո ընդհանրապես կայֆ էր: Ադրբեջանական մամուլն ամբողջապես ջանում է ինձ  հանել դեպրեսիայից: Այդ երկրի արտգործնախարարությունը Պոլուխովի շուրթերով կիսաձայն մրթմրթաց, թե հանդիպման ժամանակ նախագահներն կատարեցին չլուծված խնդիրների ավելի մանրամասն և խորը քնարկումներ: Դա երևի ավելի խնամքով միջոց է ընդունելու, որ բանակացությունները որոշակիություն չեն բերել: Չեմ կարող թաքցնլ, որ մնացածներն ինձ լիաթոք ուրախացրեցին: Ճեղքու~մ, համաձայնությու~ն, միջանցքի լայնության հետ կապված վերջին հարցի քննարկու~մ: Ինչե՞ր չեն հորինի, չափից դուրս խոսացող իրենց նախագահի վարկը փրկելու համար: 

 «Էխո» թերթն իր արաջնորդողը վերնագրել  էր հանդիսավոր պաթոսով, հանճարեղ Լևիտանի ոճով` «Հայաստանում ընդունել են պարտությունը»: Բայց Ադրբեջանի նախագահի մարմնի մի մասի փրկությանն ուղղված «Էխո»-ի ճիգերն  աղոտանում են ANS.az.-ի առջև, որն աչքի ընկավ քաղաքական անբարոյականության ու իշխանական ափսեները լիզելու սեղանի վրա սեփական մարմնի հրապարակային զոհաբերությամբ: Այդ գործակալությունում «տեղեկատվություն է հայտնվել   այն մասին, որ հայերը մինչև տարվա վերջը կարող է լքեն Քելբաջարի շրջանը»: Իսկ, որպեսզի օտար երկրի աշխարհագրությունն արդեն մոռացած ադրբեջանցիները հասկանան, թե ինչի՞ մասին է խոսքը, գործակալությունը բացատրում է` «Լեռնային Ղարաբաղին սահմանակից, և նրա կոմից զավթված, Ադրբեջանի յոթ շրջաններից մեկը»:    

  Ահա’ Իլհամ Ալիևի դիվանագիտական հզոր հանճարը, ով բանակցությունների սեղանի մոտ քաղցած վագրի պես պատառոտում է թշնամի պետությունը: Ահա’ նրանք,  համազգային առաջնորդի գեները: Ահա’ այն, Գերամբոյում փախստականներին տված  և անմիջապես կատարված Իլհամի խոստումը: Նա իր բոլոր խոստումները կատարու´մ է, հիացմունքից խեղդվում է ադրբեջանական մամուլը: Խոստացե՞լ էր 500 հազար  նոր աշխատատեղ: Խնդրեմ, պլանը, մի բան էլ ավելի, կատարվեց` Հեյդար Ալիևի հազարավոր թանգարանների տեսուչներով,  Հեյդար- զբոսայգիների ավելի մեծաթիվ հավաքարարներով ու գերեզմանատներում "Յասին” նամազի ընթերցմամբ դրամաշորթություն կատարող տասնյակ հազարավոր ինքնակոչ մոլլաներով:  Խոստացա՞վ Իլհամը, որ եթե  հայերն ինքնակամ չհանձնվեն, ապա պատաերազմով կշարժվի ԼՂՀ-ի դեմ, և ահա, խնդրեմ, սարսափած հայերն արդեն լքում են Քարվաճառը:  

Իսկ եթե հայերը չհեռանան  ԼՂՀ-ից, էլի´ դժբախտություն չի: Պոռնիկները կգտնեն ձևը, թե ինչպե՞ս նկարագրեն դեդեկորկուտյան հերոս Իլհամի էպիկական դիմակայությունը համաշխարհային հայկական լոբբիին և, իրանական, ռուսական, չինական դիվիզիաներով ու  միջուկային գլխիկներ ունեցող բալիստիկ հրթիռներով զորեղացած, յոթ միլլիոնանոց հայկական բանակին:  Մեկական  մարտագլխիկ` Ադրբեջանի հանրապետության յուրաքանչյուր բնաիկչին: Ադրբեջանական ԶԼՄ-ների համար  գլխավորը` անվնաս պահել սեփական նախագահի մարմնի որոշ մասերը, թեկուզ իրենց  սեփական մարմինների նույն մասերը զոհաբերելով: Իսկ ուտել ցանկանում են անգամ պոռնիկները:  

Սաղաթել ԲԱՔՎԵՇԻՆՅԱՆ 
Категория: Հոդվածներ | Просмотров: 874 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ