Կայքի մենյու

Հոդվածներ [58]
Վերլուծություն [14]
Մեկնաբանություններ [0]
Հարցազրույց [8]
Մամուլի տեսություն [4]
Արդի ռետրո [4]

Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Ноябрь 2009  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Главная » 2009 » Ноябрь » 17 » Նոյեմբերի 17-ը Հայաստանի ռազմաբժշկական աշխատողի օրն է
00:59
Նոյեմբերի 17-ը Հայաստանի ռազմաբժշկական աշխատողի օրն է
Մարտիկն ու բժիշկը

Զինվորական բժիշկ: Հավանաբար սա աշխարհում ամենավեհանձն մասնագիտությունն է: Եվ հայ ժողովրդի համար ամենաանհրաժեշտներից մեկը: Զինբժիշկ: Զենքը ձեռքին երկիրը թշնամուց պաշտպանող զինվորական: Հայրենիքի պաշտպաններին  ամեն օր, առանց հոգնածության պահպանող բժիշկ:

Զինվորական բուժակի մասնագիտությունը դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի կողմից  ամենահարգվածներից մեկը: Այդպիսին մնում է և այսօր: Համաշխարհային քաղաքակրթությունների, կրոնների և առևտրական ճանապարհների խաչմերուկում գտնվող Հայկական Լեռնաշխարհը մշտապես եղել է տարաբնույթ զավթիչների բաղձալի երազանքների առարկա: Ու±մ ասես, որ չի տեսել Հայոց աշխարհը: Հազարամյակներ շարունակ եկել ու հետո անհետ կորել են պարթևներն ու սկյութերը, բաբելոնացիներն ու շումերները, բյուզանդացիներն ու արաբները, մոնղոլներն ու անդրբայկալյան քոչվորների անհամար հորդաները… Այս պայմաններում հայ ժողովուրդը ստիպված է եղել մշտապես վարել ծանր պաշտպանական մարտեր, այսինքն, և ռազմիկների և մարտական վերքերը բուժելու ունակ բուժակների կարիք է զգացել: Հայ ռազմական բժիշկների ավանդույթները ձևավորվել են հարյուրամյակներ առաջ, ներկայիս զինբժիշկները գիտեն, թե Հայրենիքին անձնուրաց ծառայելու հարցերում ումից սովորեն և ումից օրինակ վերցնեն:

Իր գործին հավատարիմ, բարձրակարգ զինբժիշկը վճռականություն է ներշնչում մարտի գնացող ռազմիկին, բարձրացնում նրա մարտական ոգին: Զինվորը պետք է գիտենա. իր հետ կա բժիշկ, ով պատրաստ է ցանկացած պահին ցուցաբերել անհրաժեշտ օգնություն, շշնջալ ոգևորիչ խոսքեր, կանգնեցնել արնահոսությունը, գրագետ բուժօգնություն ցույց տալ կամ հոսպիտալ տեղափոխել: Հենց այդպես վարվեցին հայ զինբժիշկները, բուժքույրերն ու սանիտարները Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայի տարիներին: Նրանցից էին Վալերի Մարությանը, Բորիս Գևորգյանը, Աիդա Սերոբյանը, Վյաչեսլավ Աղաբալյանը, Տարոն Տոնոյանը և շատ ու շատ ուրիշները: Նրանց խիզախությունն ու անձնուրաց հայրենասիրությունը անգնահատելի դերակատարություն ունեցան թվաքնակով բազմակի գերազանցող թշնամու դեմ տարած հաղթանակի համար:

Լեգենդար հերոս բժիշկներից էր, ամբողջ Արցախում հայտնի, Վալերի Մարությանը: Վալերին, ով Արցախի ռազմադաշտային բժշկության փաստացի հիմնադիրն ու ԼՂՀ ՊԲ բուժծառայության պետն էր, հաճախ ստիպված էր լինում օրերով կանգնել վիրահատական սեղանի առջև: Թվում էր, թե այդ մարդը հոգնել չգիտի: Մարտիկներն ու նրանց ծնողները գրեթե աղոթում էին նրա համար: Բոլորին էր հայտնի, եթե վիրավորին վիրահատում է բժիշկ Մարությանը, ապա նա անպայման ոտքի կելնի ու շարք կվերադառնա:

1993 թվին, Ստեփանակերտի վրա հերթական ավիահարձակման ժամանակ, ռումբի մի փոքրի բեկոր խրվեց Քրիստինեի` իմ վարորդ Սպարտակի 12-ամյա չարաճճի աղջնակի, կոկորդը: Չկորցնելով ոչ մի վայրկյան մենք սլացանք դեպի հոսպիտալ` մեր հրաշագործ Մարությանի մոտ: "Վալեր շտապիր, հիմա շատ վիրավորներ կբերեն",- խնդրեցի ես: Վալերան միայն գլխով արեց  ու շտապեց վիրահատարան. նա արդեն գիտեր, թե ինչ պետք է անել: Ծանրագույն վիրահատության ժամանակ, երբ երեխայի կյանքը մազից էր կախված հոսպիտալ հասավ նրա մայրը. «Լևոն, իմ աղջիկը կարո±ղ է խոսել»:

- Սպասիր, համբերիր, նախ հարկավոր է նրա կյանքը փրկել:
- Ո՞նց թե կայանքը փրկել, Մարությա՞նը չի վիրահատում:

Այսպիսին էր հավատը մեր բժշկի հանդեպ: Արժե՞ ասել, որ Քրիստինեն փրկվեց և նույնիսկ խոսում է: Ճիշտ է, մի փոքրիկ խռպոտությամբ, ինչը նրան առանձհատուկ հմայք է հաղորդում: Հարյուրավոր ընտանիքներ, հազարավոր մարդիկ այսօր անկեղծ շնորհակալությամբ են հիշում արդեն պատերազմից հետո վաղաժամ մահկանացուն կնքած այս բժշկին, աստվածատուր վիրաբույժին, ով իր բոլոր ուժերը նվիրաբերեց հիվանդներին:

Վյաչեսլավ Աղաբալյան, ԼՂՀ առողջապահության առաջին նախարարը, Գերագույն խորհրդի առողջապահության հանձնաժողովի նախագահը: Մարդ, որի հայրենասիրությունն ու ռազմական բժշկության հանդեպ ստեղծագործական մոտեցումը փրկեցին ԼՂՀ ՊԲ, առանց չափազանցնելու, հազարավոր զինվորների կյանք: Ամեն անքամ, երբ դարչնագույն ժանտախտից  ազատագրվում էր հերթական բնակավայրը, բժիշկ Աղաբալյանը գտնվում էր առաջապահ ջոկատի շարքերում: Նա իր հիմնական խնդիրն էր համարում պահպանել ազատագրված տարածքում գտնվող դեղորայքն ու բուժտեխնիկան (շրջափակման մեջ հայտնված Արցախը դրանց խիստ կարիքն ուներ): Հիվանդանոցի կամ բուժկետի վրա վերահսկողություն սահմանելուց հետո, Վյաչեսլավը կազմակերպում էր թանկարժեք բեռի տեղափոխումը Ստեփանակերտ: Եվ պետք էր միայն տեսնել, թե ինչպես էր նա հրճվում դեղերի յուրաքանչյուր փաթեթի համար: 

Նրա կողմից ղեկավարվող նախարարության գործունեությունը բացարձակ ներդաշնակ ու արդյունավետ էր: Բավական է միայն ասել, որ պատերազմի ողջ ընթացքում ոչ շրջափակված Արցախում, ոչ էլ նրա զինված ուժերում վարակիչ հիվանդության փաստ չգրանցվեց: Միևնույն ժամանակ, Աղաբալյանը, լինելով հիանալի վիրաբույժ, հասցնում էր նաև ժամանակ գտնել բարդագույն վիրահատությունների կատարման համար:

Բժիշկ Աղաբալյանը նույնպես իր մահկանացուն կնքեց պատերազմից հետո: Սիրտը չդիմացավ: Այն սիրտը, որն զգացել էր հազարավոր վիրավոր մարտիկների, մանուկների, կանանց և ծերերի ցավն ու տառապանքը: Նրա հուղարկավորությանը, ինչպես Վ.Մարուխյանի ժամանակ, մասնակից էին տասնյակ հազարավոր մարդիկ: Դա նշանավոր մարդկանց հիշատակի օր էր, համընդհանուր սուգ:

Վալերան ու Սլավան ոչ միայն մտավորական էին, այլև բարձ բանականության տեր անձիք: Ցավալի է, որ Աղաբալյանի հետպատերազմական համախտանիշի հաղթահարման վերաբերյալ շատ հետաքրքիր և արդիական աշխատությունը չհրատարակվեց նրա օրոք: Իսկ Մարությանի «Պատերազմը երկար հետք ունի» ստեղծագործությունը հազարավոր հայերի սեղանի գիրքն է:

Շատ կարելի է գրել նաև Բորիս Գևորգյանի, Աիդա Սերոբյանի, Տարոն Տոնոյանի, Շուշանիկի և մեր մյուս զինբժիշկների մասին: Նրանք բոլորը բժշկության հրաշագործներ էին, մեծ սրտով բարի կախարդներ: Բայց թող ինձ ներեն իմ բժիշկ ընկերները, այսօր ես ցանկացա պատմել Վալերայի ու Սլավայի մասին, ում բարի և ուժեղ ձեռքերը հազարավոր հայերի կյանքն են փրկել:

Վյաչեսլավ Աղաբալյանի և Վալերի Մարությանի մեջ ներդաշնակ զուգակցվում էին հայ մարտիկի և հայ բժշկի բարձր կոչումները: Ղարաբաղյան բազմաթիվ մանուկներ, ովքեր արդեն հասուն պատանիներ ու աղջիկներ են, իրենց ծնունդով պարտական են իրենց ապագա հայրերին և մայրերին փրկած մեր զինբժիշկներին: Հենց այս պատճառով նրանք հանդիսանում են մեր զինբժիշկների հերոսության կենդանի հիշեցումը: Մեր դեպքում ճիշտ կլինի ասել` անմահ հերոսության: Մեր երեխաները դրա կենդանի վկայությունն են:

Պատերազմը, սիրելի Վալերա, երկար հետք ունի, դու բացարձակապես ճիշտ ես, բայց քո և քո գործընկերների գործունեության հետքն ավելի երկար է:

Շնորհավոր Ձեր տոնը, Հայոց Բանակի հարգելի և սիրելի բուժաշխատողներ:

Լևոն ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հ.Գ. – Ընթերցողի ուշադրությանն ենք արժանացնում Վ.Մարությանի "Պատերազմը երկար հետք ունի” գրքից մի հատված:

«Արկը հարվածեց շենքի մուտքին, որտեղ մարդիկ էին թաքնվում: Զոհվածների մեջ կային մեր աշխատակիցների հարազատները: Լացի համար ժամանակ չկար: Բոլոր ուժերը պետք էր բռնցքել ողջերին փրկելու համար: Համբերում էին: Արցունքները կուլ էին տալիս, փրկում էին: Ամբողջ երրորդ հարկը, ինչպես նաև թերապևտիկ և նևրաբանական բաժանմունքները շարքից դուրս են եկել: Ներքնահարկում բացեցինք վիրահատարաններ ու վիրակապարաններ: Լուսավորություն չկա: Դիզվառելիքով աշխատող շարժիչը պարբերաբար հանգչում է: Հետզոտությունները, վիրակապումը, երնեմն նաև վիրահատությունները կազմակերպվում են մոմերի ներքո: Շուշի և Լաչին գնացող գազատարն անցնում էր Ստեփանակերտով, հետևաբար, փառք աստծո, մենք գազ ունեինք: Մեր հնարամիտները շատ շարժիչներ հարմարեցրել էին գազի: Գազով էին աշխատում նույնիսկ շտապ օգնության ավտոմեքենաները: Արագ կարգով վերասարքավորեցինք նախկին կուսակցության մարզկոմի շենքի ներքնահարկը և տեղափոխվեցինք այնտեղ: Նոր էինք տեղավորվել, երբ սկսվեցին ուժեղ հրետանազարկերը: Եռկու արկ ընկավ մեր շենքի վրա, բայց ներքնահարկը չտուժեց և մենք շարունակեցինք աշխատանքը:

Հանկարծ Սերժ Սարգսյանի վարորդը ձեռքերի վրա բերեց տասնամյա մի տղայի`ձեռքի թաթը պոկված ու պատռված որովայնով: Պայթած լյարդից արյուն էր հոսում, ստամոքսից` կերակրազանգված: Երեխան անգիտակից էր: Պառկեցրեցինք վիրասեղանին: Կատարեցինք արյան փոխարինիչների շթային ներարկում: Պարզեցինք արյան խումբը: Անեսթեզիոլոգները, փոխներարկման նպատակով, արյուն են վերցնում մեր աշխատողներից: Վարորդը պատմեց, որ տղային հայտնաբերել են Սերժ Սարգսյանն ու նախօրեին Ստեփանակերտ եկած Վազգեն Սարգսյանը, Արմենավանում շրջագայելու ժամանակ: Նրանք դիտարկում էին հակառակորդի դիրքերը, երբ լսվեց պայթյուն ու մանկական աղեկտուր ճիչ: Վազգենն ու Սերժը տղային ուղարկեցին ավտոմեքենայով, իսկ իրենք գնացին ոտքով»: 


Категория: Հոդվածներ | Просмотров: 1382 | Добавил: Voskanapat | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 1
1 Aram  
0
Спасибо господину Л.Шахназаряну за обективную статью и в особенности за то, что он написал о тех людях, о которых некоторые сейчас бояться говорить.

Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ