Կայքի մենյու

Հոդվածներ [58]
Վերլուծություն [14]
Մեկնաբանություններ [0]
Հարցազրույց [8]
Մամուլի տեսություն [4]
Արդի ռետրո [4]

Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Ноябрь 2009  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Главная » 2009 » Ноябрь » 19 » Մեր երկրի ապագան
08:38
Մեր երկրի ապագան
Ուսանողությունը միշտ էլ հասարակության ամենախենթ շերտն է եղել: Նրանք են, որ ամեն մի երևույթին արձագանքում են յուրովի: Շնորհիվ մի խումբ չեխոսլովակյայան հայրենասեր ուսանողների, ովքեր 1939 թվականին ոտքի էին ելել իրենց երկիրն  ազատագրելու գերմանական ֆաշիստներից, նոյեմբերի 17-ը դարձավ ուսանողության միջազգային օրը:  Այդպիսի փաստեր կան նաև հայոց պատմության էջերի մեջ: Այդ են վկայում բազմաթիվ հայ ուսանողների սխրագործությունները, ովքեր գրիչները փոխարինեցին զենքերով և դուրս եկան ազատագրելու մեր Արցախը:

Նոյեմբերի 17 –ին «Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը» կազմակերպել էր մի շարք միջոցառումներ` նվիրված ուսանողների միջազգային օրվան: Առաջին միջոցառումը տեղի ունեցավ ԵՊՀ-ում, որտեղ տարբեր բուհերի 42 լավագույն ուսանողներին հանձնվեցին  կրթաթոշակներ 500 դոլարին համարժեք դրամով:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը շնորհավաորեց ուսանողներին և իր ելույթում նշեց, որ այդպիսի կրթարոշակներ ստացող ուսանողների քանակը կավելանա և  այն կլինի ամենամյա:

«Ես ապագայի իմ հույսերը կապում եմ մեր երիտասարդության հետ և ամեն ինչ կանեմ, որպեսզի մեր ուսանողները կարողանան կյանքի կոչել իրենց երազանքները: Խոսքը ոչ միայան բարեգործության մասին է` մենք պետք է պետական մակարդակով պայմաններ ստեղծենք մեր երիտասարդների համար», - ասաց Ծառուկյանը:

Ուսանողների համար կազմակերպվել էր նաև համերգ Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում, որտեղ նրանց շնորհավորելու էին եկել հայկակակն շոուբիզնեսի ներկայացուցիչները:

Այնտեղ ևս հնչեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի ուղերձը ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ. «Սիրելի ուսանողներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ: Ուղիղ 70 տարի առաջ մի խումբ չեխ հայրենասեր երիտասարդներ ոտքի ելան իրենց երկիրը օկուպացրած գերմանական ֆաշիստների դեմ` պայքարելով հայրենի երկրի անկախության և ազատության համար: Ես համոզված եմ, որ նման հերոսական արարք կաներ ձեզանից յուրաքանչյուրը` հայրենի երկիրն ազատ ու անկախ տեսնելու համար:

Բոլոր ժամանակներում էլ երիտասարդությունն է և, հատկապես, նրա սերուցքը կազմող ուսանողությունն է, որ հանդես է գալիս ազատության, անկախության հավասարության ու համերաշխության վեհ գաղափարների առաջամարտիկների դերում: Դուք եք մեր երկրի վաղվա ապագան: Եվ ես վսատհ եմ, որ այդ ապագան փայլուն է լինելու», - ասել է Գագիկ Ծառուկյանը:

Տոնակատարությունը եզրափակվեց մեծ խնջույքով, որի ընթացքում մի շարք ուսխորհուրդի նախագահներ արժանացան պատվոգրերի: Միջոցառմանը ներկա էր նաև «Զինվոր» համակարգող խորհուրդի նախագահ  Մարգարիտա Խաչատրյանը, ում  անվանում են  հայկական բանակի  «Տիկին Մոռոզ»: Նա եկել էր  շնորհավորելու  ուսանողներին և հիշեցնելու  Հայրենիքի ապագա պաշտպաններին, որ միշտ լինելու է նրանց կողքին:

Արուսյակ ՍԻՄՈՆՅԱՆ

Категория: Հոդվածներ | Просмотров: 1030 | Добавил: Voskanapat | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ