Կայքի մենյու

Հոդվածներ [58]
Վերլուծություն [14]
Մեկնաբանություններ [0]
Հարցազրույց [8]
Մամուլի տեսություն [4]
Արդի ռետրո [4]

Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Ноябрь 2009  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Главная » 2009 » Ноябрь » 5 » Մադրիդյան գործընթացը հետ է շրջում պատմության անիվը
18:08
Մադրիդյան գործընթացը հետ է շրջում պատմության անիվը

Նոյեմբերի սկզբին Հայաստան կժամանեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) և Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա): Ինչպես հայտնի է, նախքան տարածաշրջան այցելելը համանախագահները Վիեննայում անցկացրել են  Արցախի հարցով խորհրդակցական նիստ, որին համանախագահներից բացի մասնակցել են նաև Ավստրիայում Հայաստանի ու Ադրբեջանի դեսպաններ Աշոտ Հովակիմյանն ու Ֆուադ Իսմայլովը, ինչպես նաև Թուրքիայի փոխարտգործնախարար Ունալ Չեվիքյոզը: Վերջինիս մասնակցությունը վերոնշյալ խորհրդակցությանը քննարկման առանձին թեմա է: Իսկ այս հոդվածում խոսք կգնա Մադրիդյան այն հինգ հիմնարար սկզբունքների մասին, որոնք սույն թվականի հուլիսին հրապարակվել են Սպիտակ տան կողմից:

Ինչպես հայտնի է, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ներկայումս ակտիվ աշխատանք են տանում այդ սկզբունքների հիման վրա որոշակի փաստաթուղթ պատրաստելու ուղղությամբ, որը հետագայում պետք է ստորագրվի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից: Եվ քանի որ այդ փաստաթղթի հիմքում ընկնելու են հրապարակված մադրիդյան հիմնարար սկզբունքները, ապա հարկ ենք համարում ևս մեկ անգամ անդրադառնալ դրանց բովանդակությանն ու էությանը:

Եվ այսպես, Մադրիդյան առաջին սկզբունքն ունի հետևյալ ձևակերպումը.«Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանիվերահսկողությանը»: Պետք է նշել, որ նման բանաձևը ուղղակի մի քանի պարադոքսներ է պարունակում իր մեջ: Նախ ասենք, որ Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքները, բացառությամբ նրանց, որոնք ներկայումս գտնվում են պաշտոնական Բաքվի վերահսկողության տակ, Ադրբեջանի սահմաններում երբեք չեն եղել: Եթե տվյալ սկզբունքը մշակողները ցանկություն ունեին Ադրբեջանին հանձնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզերը, ինչպես նաև ԼՂՀ-ին հարակից Իրանի Իսլամական Հանրապետության որոշ շրջաններ, ապա պետք է օգտագործեին «հանձնել» և ոչ թե «վերադարձնել» եզրույթը:

Իսկ եթե Մադրիդյան սկզբունքների հեղինակները «Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածք» ասելով հասկանում են նախկին ԼՂԻՄ-ին հարող ազատագրված տարածքները, ապա պետք է նրանց հիշեցնել, որ ներկայումս դրանք հանդիսանում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական տարածք, և այդ փաստն ամրագրված է նաև ԼՂՀ Սահմանադրության մեջ: Սա նշանակում է,որ աշխարհի ոչ մի պետություն իրավասու չէ Արցախի իշխանություններիփոխարեն տարածքներ հանձնելու, ազատագրելու կամ նվաճելու որոշումկայացնել: Եվ, հետևաբար, մադրիդյան առաջին սկզբունքը պարզապես անհիմն է և անիրականանալի:

Մադրիդյան երկրորդ սկզբունքը ենթադրում է «Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, որը անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ կտրամադրի»: Ակնհայտ է, որ այս սկզբունքն ուղղված է ԼՂՀ-ի պետական անկախությունը ինչ-որ միջանկյալ կարգավիճակով փոխարինելուն: Դատելով նման ձևակերպումից` կարելի է գալ այն եզրակացության, որ կողմերը դեռևս չեն համաձայնեցրել ենթադրվող նոր կարգավիճակին վերաբերող հարցերը: Սակայն այն, որ դա անկախություն չի ենթադրում, արդեն ակնհայտ է:

Ինչ վերաբերում է անվտանգությանն ու ինքնակառավարմանը, ապա այս պարագայում ևս մադրիդյան երկրորդ սկզբունքը ենթադրում է կարգավիճակի նվազում, քանի որ ներկայումս Արցախի ժողովուրդն ունի ինքնակառավարման ամենաբարձր մակարդակը, որի արդյունավետությունն ապացուցվել է Արցախում անցկացված բազում ընտրությունների ընթացքում: Իսկ Արցախի պետականության և բնակչության անվտանգության գլխավոր երաշխիքը Պաշտպանության բանակն է, որը փառքով կատարում է իր առաքելությունը և ի զորու է հակադարձել Արցախի անվտանգության դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն:

Մադրիդյան երրորդ սկզբունքը պահանջում է «Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող միջանցքի» առկայություն: Հետաքրքրական է, որ այս ձևակերպումը շփոթության մեջ է գցել նույնիսկ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին, որն այդպես էլ չի հասկացել, թե «միջանցքը» միայն ճանապա՞րհ է ենթադրում, թե՞ նաև որոշակի սահմանի առկայություն: Երկու պարագայում էլ այս սկզբունքը զիջում է ենթադրում, քանի որ ներկայումս Արցախն Հայաստանի հետ ունի բավական երկար սահմանագիծ և ճանապարհների զարգացած ցանց:

Մադրիդյան գործընթացի չորրորդ հիմնարար սկզբունքը ենթադրում է Արցախի վերադարձ 1988 թվական: Այն ձևակերպված է հետևյալ կերպ. «Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում` իրավականորեն պարտավորեցնող կամարտահայտության միջոցով»: 1991 թվականի դեկտեմբերի 10-ին Արցախում արդեն իսկ տեղի է ունեցել «իրավականորեն պարտավորեցնող կամարտահայտություն», որի արդյունքում ծնվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այն ժամանակ այդ որոշման օգտին են քվեարկել հանրաքվեին մասնակցած բնակիչների 99,89%-ը: Դրանից հետո Արցախի բնակչությունն անկախ ապրելու իր իրավունքը չափազանց մեծ կորուստների գնով պաշտպանել է Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ծագած պատերազմում: Դրան հետևել է պետականության ամրապնդման, ծաղկման և հզորացման հետևողական գործընթաց, որը շարունակվում է մինչ օրս: Կամարտահայտության ավելի համոզիչ ի՞նչ ձև են ուզում առաջարկել մադրիդյան սկզբունքների հեղինակները, մնում է անհասկանալի: Այս պարագայում պարզապես պետք է փաստել, որ մադրիդյան չորրորդ սկզբունքը պարզապես հանդիսանում է երկրորդ սկզբունքի տրամաբանական շարունակությունը, որը միտված է Արցախի պետականության ոչնչացմանը:

Եվ վերջապես մադրիդյան հրապարակված վերջին` հինգերորդ սկզբունքը ենթադրում է «Ներքին տեղահանված անձանց և փախստականների` իրենց նախկին մշտական բնակության վայրերը վերադառնալու իրավունք և անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղապահ գործողություն»: Ինչպես տեսնում ենք, այս սկզբունքն իրականում բաղկացած է երկու սկզբունքներից, որոնցից երկրորդը` միջազգային խաղաղապահների գործողությունները, դարձյալ ենթադրում են Արցախի պետականության վերացում և Պաշտպանության Բանակի կազմալուծում: Ինչ վերաբերում է ներքին տեղահանված անձանց և փախստականների` իրենց նախկին բնակության վայրերը վերադառնալու իրավունքին, ապա սա ազգային շահերի տեսակետից երկակի նշանակություն կարող է ունենալ, քանի որ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի պատճառով հայ ժողովուրդը ստիպված է եղել թողնել Ուտիքի և Հյուսիս-արևելյան Արցախի իր բնակավայրերը: Ճիշտ է, նույն այդ ագրեսիայի պատճառով հայկական հողերը լքեցին նաև ադրբեջանցիները, որոնք որդեգրել էին Հայաստանն ու Արցախը էթնիկական էքսպանսիայի ենթարկելու քաղաքականություն: Սակայն, չնայած այս ամենին, մադրիդյան հինգերորդ սկզբունքն անիրականանալի է նաև այն պատճառով, որ տեղահանված անձանց և փախստականների վերադարձն իրենց բնակության նախկին վայրեր կառաջացնի նրանց տեղերն արդեն զբաղեցրած մարդկանց նոր փախստականների ալիք, ինչը չի կարող առաջացած խնդրի տրամաբանական լուծում հանդիսանալ:

Նշենք, որ ներկայացված հինգ հիմնարար սկզբունքներից բացի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության «կարգավորմանն» ուղղված մադրիդյան գործընթացը ենթադրում է նաև այլ սկզբունքների առկայություն, որոնք, սակայն, մինչ օրս հրապարակված չեն: Բացի այդ, ինչպես բազմիցս հաղորդել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, արդեն իսկ հրապարակված սկզբունքները ենթարկվել են որոշակի փոփոխությունների և շուտով կներկայացվեն Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին: Սակայն անհնար է պատկերացնել այնպիսի իրավիճակ, որ մադրիդյան հինգ հիմնարար սկզբունքները ձևափոխվեն անճանաչելիության աստիճանի և փոխեն մադրիդյան գործընթացի տրամաբանությունը: Չէ՞ որ դրանք հանդիսանում են այդ գործընթացի հիմքը: Եվ ուրեմն, դրանց նույնիսկ որոշակիորեն զգալի փոփոխությունները կբերեն այդ գործընթացի վիժեցման:

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Категория: Հոդվածներ | Просмотров: 882 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ