Կայքի մենյու

Հոդվածներ [58]
Վերլուծություն [14]
Մեկնաբանություններ [0]
Հարցազրույց [8]
Մամուլի տեսություն [4]
Արդի ռետրո [4]

Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Ноябрь 2009  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Главная » 2009 » Ноябрь » 11 » Երգի տոն Սումգայիթում
14:52
Երգի տոն Սումգայիթում
Սումգայիթ` քաղաք, որի անունը, հայտնի պատճառներով, արդեն վաղուց դարձել է հանրահայտ:

Սումգայիթ` անվանում, որն օգտագործվում է և կօգտագործվի, երբ պետք լինի հիշեցնել միջնադարյան դաժանությունների, անմարդկային տանջանքների ու ծաղրանքների, բարբարոսության, ատելության, հոգևորի բացակայության մասին: Անհնար է բառերով արտահայտել մարդկային տառապանքների ու վշտի ողջ անհունությունը, որ բաժին հասավ այդ անիծված քաղաքի հայազգի բնակիչներին:

Հատկապես այս քաղաքն էր, որ, եթե որևէ մեկը մոռացել է, 1988 թվականի արդյունքներով ադրբեջանական կուսակցական ղեկավարության կողմից ճանաչվեց երիտասարդության կոմունիստական դաստիարակության գործում սոցիալիստական մրցության հաղթողը: Հատկապես այս քաղաքին, տնտեսական և սոցիալական ոլորտների բարելավման համար, հարևան հանրապետության ղեկավարությունը 1989 թվին խրախուսեց` հատկացնելով լրացուցիչ միջոցներ: Եվ միայն Սումգայիթի հայերի նկատմամբ գործած եղեռնի հետ կապված բազմահատոր քրեական գործերում կարելի է հանդիպել այսպիսի, իր ցնորամտությամբ ու զավեշտով հրեշավոր արտահայտություն. «Հասնելով ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ և ԵՂԲԱՅՐՈՒԹՅԱՆ փողոցների խաչմերուկին, նա առաջարկեց գնալ 41-րդ թաղամաս և ջարդել հայերի բնակարանները»:

Սա շատ սումգայիթյան կամ, ավելի ընդգրկուն, ադրբեջանական ընկալումներ են ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ և ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆ հասկացությունների մասին:

Ինչպես արդեն հաղորդվել է, Հայաստանում շարունակվում են աշխատանքները անցյալ դարի 80-ական թվականներին Սումգայիթ քաղաքում և Ադրբեջանական ԽՍՀ մյուս բնակավայրերում հայ բնակչության նկատմամբ զանգվածային սպանությունների և բռնարարքների հետ կապված քրեական գործերի նյութերի էլեկտրոնային արխիվի ստեղծման ուղղությամբ:

Իսկ այսօր Սումգայիթից` ադրբեջանական տոլերանտության ճանաչված մայրաքաղաքից, մեզ հասավ բավականին հետաքրքրաշարժ մի նորություն: Սումգայիթ քաղաքի հիմնադրման 60-ամյակի կապակցությամբ, Ադրբեջանի կոմպոզիտորների միությունը, մշակույթի և զբոսշրջության վարչության հետ համատեղ, կազմակերպում և անց է կացնելու Սումգայիթ քաղաքին նվիրված լավագույն երգի մրցույթի հաղթողներին պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը: Լրացուցիչ հայտնվում է, որ մրցույթին ներկայացվել են տասը երաժշտական ստեղծագործություններ և, որ ընտրված լավագույն երգերը կհնչեն Սումգայիթի 60-ամյա հոբելյանին նվիրված մեծ գալա-համերգում:

Կարելի է արդյոք պատկերացնել, որ ժամանակակից Գերմանիայում հայտարարեին երգի մրցույթ, նվիրված Բուխենվալդի հիմնադրման հոբելյանին: Այդպիսի բան հնարավոր էր միայն Թուրքիայում, որտեղ արդեն մի քանի տասնամյակ մանկական երգի մրցույթն անց են կացնում ապրիլի 24-ին: Իսկ հիմա նույնը կատարվում է Թուրքիայից ծննդաբերված Ադրբեջանում:

Մենք իհարկե չենք կարող ասել, թե ինչ երգեր կհնչեն հիշյալ գալա-համերգում, բայց հաստատ համոզված ենք, որ այդտեղ չի հնչի հայտնի հեղինակ-կատարող Ռոբերտ Ղազարյանի, դեռևս հեռավոր 1988 թվին գրված և կատարված, Սումգայիթ երգը: Նաև հաստատ գիտենք, որ այդ երգի տոնին ոչ մի խոսքով չեն հիշատակվի քաղաքի այն կառուցողները, աշխատավորներն ու հասարակ բնակիչները, որոնց բախտ էր վիճակվել անձնագրերում ունենալ, լավագույն դեպքում, ծեծ, ունեցվածքի կորուստ և արտաքսում, իսկ, վատագույն դեպքում նաև, տանջալից ու սարսափելի մահ ցուցանող ազգության վերաբերյալ նշումը: 

ՊԱՆԴՈՒԽՏ

Հ.Գ. – Լուսանկարին պատկերված է զավեշտի թատրոնի ևս մեկ նմուշ` խաղաղության աղավնու անդրին Սումգայիթում: Ուշադրություն դարձրեք, որ աղավնու պոչը հիշեցնում է անմեղ զոհին խայթելու պատրաստ թունավոր օձի:
Категория: Հոդվածներ | Просмотров: 1006 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ