Գողն առաջինն է գոռում` "Բռնեք գողին” Արևելյան ասացվածք
Ինչու՞ հենց այս արևելյան իմաստությամբ սկսեցինք մեր հոդվածը: Անշուշտ, ցանկալի կլիներ, որպեսզի այն սկսվեր համամարդկային վեհ գաղափարներ արծարծող որևէ ասացվածքով (այդպիսի արևելյան իմաստուննների պակասը չի զգացվում):
Խնդրին այն է, որ մեր արևելյան հարևանի` Ադրբեջանի Հանրապետության տարբեր տրամաչափի պաշտոնատար անձիք, որպեսզի շեղեն ադրբեջանցի ժողովրդի ուշադրությունը երկրում առկա ծանր տնտեսական իրավիճակից և արդեն ապրելակերպ դարձած կաշառակերությունից, ժամանակ առ ժամանակ հոխորտում են հայերին` Սևանում լողանալու կամ էլ Ստեփանակերտում և Երևանում թեյելու հեռանկարով: Մասնավորապես, Ադրբեջանի Հանրապետության պահեսազորի սպաների միության ղեկավար Յաշար Ջաֆարլին դեռևս մանկուց սիրել է գուշակություններ անել և այդ նախասիրության արդյունքում է ծնվել նրա հայտնած "մարգարեական” միտքը, որ հայ- ադրբեջանական նոր պատերազմը կծավալվի արդեն Հայաստանի տարածքում: Հետո ի՞նչ, որ իրականում զառանցանք է ու հիվանդ ուղեղի ոչ լիակատար գործունեության արգասիք: Կարևորն այն է, որ դա ականջահաճո է պաշտոնական Բաքվին:
Այնուհետև, տեսնելով, որ նմանապիտ էժանագին ու ժամանակավոր հոխորտանքներն ազդեցություն չեն գործում հայերի շրջանում (ի վերջո, ադրբեջանական նմանատիպ սպառնալիքների ճշգրիտ արժեքը հայերին հայտնի է դեռևս 1992-94 թվերից), միջազգային տարբեր ատյաններում դիմում են շանտաժի և ապատեղեկատվության քաղաքականության: Այսպիսով, 2006թ հոկտեմբերի 27-ին ադրբեջանական "Բանկ-ինֆորմացիա” հասարակական կազմակերպության տնօրեն Ռովշան Նովրուզ օղլին նոր "իրավական հանցանշաններ” է հայտնաբերել, հայտարարելով, որ Արցախյան հակամարտության ընթացքում հայկական կողմին աջակցել են Վատիկանի ԶՈՒ ստորաբաժանումները: Խոստովանեք, որ պարոնայք Զաֆարլին և Նովրուզ օղլին, մտավոր առումով, միմյանց արժեն:
Իսկ վերջին տարիներին ադրբեջանական քարոզչությունը հաճախակի է հայերին մեղադրում մի շարք մահացու մեղքերի մեջ` ահաբեկիչների հովանավորության, թրաֆիկինգի, թմրանյութերի ապօրինի շրջանառության և այլն: Սակայն, պաշտոնական Բաքվի այս ջայլամյան պահվածքը, բնականաբար երկար չի կարող աննկատ մնալ միջազգային հանրության, կամ գոնե նրա մի մասի աչքից:
Ավելին, միջազգային հանրության մի փոքր հատվածն արդեն իսկ տեղյակ է, թե իրականում ովքե՞ր են թաղված վերոհիշյալ մահացու մեղքերի մեջ:
Այսպես, այն, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սինցզյան Ույգուրական ինքնավար մարզում գործում են մի շարք ահաբեկչական կազմակերպություններ, հայտնի է միջազգային անց ու դարձին քիչ թե շատ ծանոթ անձանց:
Ավելին, ՉԺՀ Սինցզյանի, Գուանչժոյի, Պեկինի և չինական մի շարք այլ քաղաքներում գործում է այսպես կոչված "մուսուլմանական բիզնես”, այսինքն` իսլամ դավանող տարբեր ազգությունների ներկայացուցիչները, այդ թվում` ադրբեջանցիները, նշված վայրերում զբաղվում են ձեռներեցությամբ: Սա նորմալ և օրինաչափ երևույթ է:
Սակայն, աննորմալ է այն որ վերը նշված ահաբեկչական կազմակերպությունները ՉԺՀ-ում իրենց առևտրա – տնտեսական գործունեությունը ծավալած մուսուլման գործարարներից, պարբերապար, գումարներ են շորթում: Այնուհետև, հավաքված գումարների մի մասը մնում է Սինցզյանում, իսկ որոշ մասը Պեկինում գործող "ստվերային” բանկերի միջոցով առաքվում է Բաքու` կոնկրետ բանկային հաշիվների վրա:
Բայց սա դեռ ամենը չէ: Բաքվից այդ գումարները ուղարկում են մի շարք Իսլամական ծայրահեղական անջատողական կազմակերպություններին: Բաքվից այդ գումարներին ուղարկվում են մի շարք Իսլամական, ծայրահեղական կազմակերպությունների` այդ թվում նաև Ղրիմում գործողթաթարական անջատողական կառույցներին: Հատկանշական է, որ խնդրո առարկա է չարաբաստիկ շորթված գումարների առաքումն Ադրբեջան վերահսկվում է ՉԺՀ-ում հավատարմագրված ադրբեջանական դեսպանության կողմից: Այդ մասին բազմիցս իրենց դժգոհություններն են հայտնել նույն ադրբեջանցի գործարարները, որոնց իսկ բնորոշմամբ` ադրբեջանական դեսպանատւնն արդեն չափն անցել է:
Ուշադրություն դարձրեք, ՉԺՀ-ում առևտրա-տնտեսական գործունեությունը ծավալած մուսուլման գործարարներից դրամաշորթությունն իրականացվում է Սինցզյան Ույգուրական ինքնավար մարզում գործող մի շարք ահաբեկչական կազմակերպությունների և ԱՀ դեսպանատան կողմից: Որևէ կերպ չենք հավակնում ադրբեջանական կողմին հիշեցնել դիվանագիտական առաքելությունների վերաբերյալ միջազգայնորեն ամրագրված նորմերի և դիվանագիտական էթիկայի մասին: Միևնույն ժամանակ, հավակնողներին հորդորում ենք զերծ մնալ այդ անիմաստ աշխատանքից:
Վերոնշյալ փոքր դրվագը ի հայտ է բերում մի տխուր իրողություն. ահաբեկչականը կամ դրան հովանավորելն այնքան է արմատավորվել պաշտոնական Բաքվի գիտակցական և ենթագիտակցական ծալքերում, որ նա նույնիսկ չի խորշում այդ քայլերն այլ երկրում հավատարմագրված իր դեսպանատան միջոցով իրականացնելուց: Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են։
Ինչ-որ առումով կարելի է ենթադրելել, որ ՉԺՀ-ում ադրբեջանական դեսպանատունը սերտ կապեր ունի ույգուրական տարատեսակ ահաբեկչական կազմակերպությունների հետ։ Ի վերջո, թե’ ադրբեջանցիները, և թե’ ույգուրները ցեղակից ու կրոնակից ազգություններ են։ Ուստի, եղբայր ադրբեջանցիները սերտորեն համագործակցում են ՉԺՀ Աինցզյան Ույգուրական ինքնավար մարզում գործող այնպիսի ահաբեկչական կազմակերպությունների հետ, ինչպիսիք են «Արևելյան Թուրքեստանի իսլամական շարժումը» (Shark Turkestan lslom Harakati Dini) և «Արևելյան Թուրքեստանի ազատագրման ճակատը»։ Որպեսզի որոշակի պատկերացում կազմվի այս երկու ահաբեկչական կազմակերպությունների մասին, բավական է միայն նշել, որ նրանց անդամներն ակտիվորեն համագործակցել և համագործակցում են Թուրքիայում գործող «Գորշ գայլեր» ծայրահեղ ազգայնական-ֆաշիստական կազմակերպության, «Ալ Ղաիդայի» և «Թալիբան շարժման» հետ, ինչպես նաև մասնակցել են Չեչնիայում ծավալված ռազմական գործողություններին և 1998–2000թթ. մի շարք ահաբեկչական ակտեր իրականացրել Ղրղզստանում և այլն։ Ավելին, ըստ 2008թ. գարնանը չինական հատուկ ծառայությունների կողմից հայթայթված հավաստի տեղեկությունների, վերոնշյալ կազմակերպությունները ծրագրել էին մի շարք ահաբեկչական գործողություններ իրականացնել Պեկինում՝ նպատակ ունենալով ձախողել այնտեղ անցկացվող ամառային օլիմպիական խաղերը։ Սակայն, այդ ահաբեկչական գործողությունները ձախողվել են չինական հատուկ ծառայությունների զգոնության շնորհիվ։ Ավելի քան պարզ է, թե ինչով է զբաղված ՉԺՀ-ում Ադրբեջանի դեսպանատունը՝ գործնականում ամեն ինչով, բացի միջազգային պայմանագրերով ամրագրված բուն դիվանագիտական գործառույթներից։
Սակայն, ինչպես ե՞ն ադրբեջանցիները նայում իրենց դաշնակից ուկրաինացիների աչքերին։ Չէ՞ որ, Ուկրաինան ՎՈՒԱՄ-ի առանցքային անդամն է, որն ընդունում է Ադրբեջանի, այսպես կոչված տարածքային ամբողջականությունը։ Ի վերջո, չէ՞ որ ադրբեջանական բանակը հիմնականում զինվում է ուկրաինական զենքով ու ռազմական տեխնիկայով։
Այս առումով նշենք, որ ուխտադրժությունը ևս ներհատուկ է պաշտոնական Բաքվին։ Եթե ապերախտության և ուխտադրժության շքահանդես կազմակերպվեր, ապա ադրբեջանցի պաշտոնյաներն անառարկելիորեն և արժանիորեն կգլխավորեին այն։ Համենայն դեպս, մենք կքվեարկեինք նրանց օգտին։
Կոնստանտին ԱԶԱՐՅԱՆ
|