Կայքի մենյու

Հոդվածներ [58]
Վերլուծություն [14]
Մեկնաբանություններ [0]
Հարցազրույց [8]
Մամուլի տեսություն [4]
Արդի ռետրո [4]

Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Ноябрь 2009  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Главная » 2009 » Ноябрь » 5 » Ավարների, լեզգինների ու թալիշների ընդհանուր արտաքին թշնամին Ադրբեջանն է
18:15
Ավարների, լեզգինների ու թալիշների ընդհանուր արտաքին թշնամին Ադրբեջանն է
Ադրբեջանական «Վեստի.ազ» գործակալությունը լրատվություն է տարածել այն մասին, իբր լեզգինական «Սադվալ» կուսակցության ակտիվիստները Դերբենտի սրճարաններից մեկում գաղտնի հանդիպում են ունեցել միջազգային կազմակերպություններից մեկի էմիսարի հետ: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի տեղեկության, քննարկման թեման եղել է Դաղստանի արևելյան շրջանում լեզգինական ինքնավար մարզի ստեղծման հեռանկարը:

Թերթը հայտնում է, որ Դաղստանում բնակվող լեզգինները ձգտում են ինքնավարության այն պատճառով, որ Դաղստանի նախագահ Մուխու Ալիևը, որն ազգությամբ ավար է, լեզգիններին հեռու է պահում և թույլ չի տալիս մասնակից դառնալ պետական կառավարման մարմինների գործունեությանը: Լեզգինները, որոնք ավարների հետ միասին կազմում են Դաղստանի բնակչության բացարձակ մեծամասնությունը, անարդար են համարում ազգությունների դերաբաշխումը պետական համակարգում, ինչը լրացուցիչ լարվածություն է առաջացնում լեզգինների և ավարների միջև:

Ինչպես հայտնի է, Դաղստանում բնակվող բազմաթիվ ժողովուրդների ներկայացուցիչներ դարերի ընթացքում բազմիցս պատերազմել են միմյանց դեմ` անընդհատ ձևափոխելով Հյուսիսային Կովկասի քաղաքական քարտեզը: Սակայն այն բանից հետո, երբ այդ տարածաշրջանում հաստատվեց և ուժեղացավ Ռուսաստանի ազդեցությունը, Հյուսիսային Կովկասում հարաբերական անդորր հաստատվեց: Այդ խաղաղությունը հիմնականում պայմանավորված է նաև ավարա-լեզգինական դաշինքով, որին փաստորեն ենթարկվում են Դաղստանը բնակեցնող փոքր ժողովուրդների ներկայացուցիչները:

Ինչ վերաբերում է ավարներին և լեզգիններին, ապա այս երկու ժողովուրդներն ունեն սերտ համագործակցության համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները: Երկու ժողովուրդներն էլ հանդիսանում են միևնույն քաղաքակրթության, միևնույն լեզվաընտանիքի, միևնույն կրոնի և նույնիսկ միևնույն կրոնական ուղղվածության ներկայացուցիչներ: Բացի այդ, ինչը նույնպես շատ կարևոր է, թե’ ավարները և թե’ լեզգինները ունեն բնակության սեփական արեալը և փաստորեն տարածքային պահանջներ միմյանց հանդեպ չունեն: Այս ամենի հետ միասին, ավարներն ու լեզգիններն ունեն մեկ ընդհանուր արտաքին թշնամի` ի դեմս Ադրբեջանի Հանրապետության, որը զավթել է այդ ժողովուրդների պատմական հայրենիքի մեծ մասը: Հարավային Կովկասում ապօրինաբար ծնված «Ադրբեջան» կոչվող պետության  պատճառով, լեզգիններն ու ավարները հայտնվեցին բաժանված ժողովուրդների կարգավիճակում (Ադրբեջանի հարավային շրջաններն ամբողջովին բնակեցված են ավարներով և լեզգիններով), և այսօր նրանց վերնախավի գերխնդիրն է` իրենց ժողովուրդների վերամիավորումը մեկ պետական համակարգում:

Ադրբեջանի Հանրապետության համար ազգային փոքրամասնությունների խնդիրը բավական արդիական է և վտանգավոր: Բացի ավարներից և լեզգիններից, այդ պետության տարածքում բնակվում են նաև թալիշները, որոնք ևս քոչվոր ադրբեջանցիների գերիշխանությունն իրենց նկատմամբ համարում են ապօրինի:

1990-ականների սկզբներին, երբ Արցախի ինքնապաշտպանական ջոկատները հաջողությամբ ազատագրում էին իրենց հայրենիքը, թալիշները նախաձեռնեցին Ադրբեջանից անկախանալու գործընթաց: Ստեղծվեց Թալիշ-Մուղանյան հանրապետությունը, որը, ցավոք, շատ կարճ կյանք ունեցավ: Սակայն Ադրբեջանից անկախանալու ձգտումը թալիշների, ավարների և լեզգինների շրջանում 1990-ականներից մինչ օրս միայն ուժեղացել է: Եվ այսօր այդ ժողովուրդների ներկայացուցիչները սպասում են հարմար առիթի`  իրենց այդ իղձն իրականություն դարձնելու համար: Ի դեպ, ադրբեջանա-արցախյան հակամարտության զինված փուլի հնարավոր վերսկսումը նրանք դիտարկում են որպես պատմական շանս:

Ելնելով այս իրողությունից, Ադրբեջանի իշխանությունները փորձում են իրականացնել այդ ժողովուրդների ձուլման և կամ երկրից վտարելու քաղաքականություն: Այսօր ավարների, լեզգինների և թալիշների քաղաքական ու հոգևոր առաջնորդները հարկադրված հեռացել են իրենց երկրից ու դարձել էմիգրանտներ: Իսկ նրանք, ովքեր մնացել են Ադրբեջանում, հիմնականում ձերբակալվել են և տանջամահ եղել: Սակայն պաշտոնական Բաքուն չի բավարարվում միայն այդ ժողովուրդների վերնախավին հալածելով: Այսօր ազգային փոքրամասնություններով բնակեցված Ադրբեջանի շրջաններում տիրում է սոցիալ-տնտեսական անտանելի վիճակ: Չկան ենթակառուցվածքներ, առողջապահության ինստիտուտներ, նորմալ կրթօջախներ: Եղածներում էլ, փաստորեն, արգելվում է ուսուցումն ազգային լեզվով, ինչի արդյունքում ավարների, լեզգինների և թալիշների երեխաները կտրվում են իրենց պատմական փառավոր անցյալից:

Բայց, չնայած այս ամենին, Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների, իսկ ավելի ճիշտ կլինի ասել` բնիկ ժողովուրդների դիրքերը շարունակում են բավականին ամուր մնալ: Դա հնարավոր է դառնում հիմնականում ադրբեջանական լուծը թոթափելուն ուղղված նրանց համագործակցությամբ: Այդ իսկ պատճառով ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է ամեն կերպ հակասություններ սերմանել ավարների, լեզգինների և թալիշների միջև: Մեր հոդվածի սկզբում հիշատակված նյութը ոչ այլ ինչ է, քան այդ քաղաքականության հերթական վառ արտահայտումը: Պարզապես այս անգամ ադրբեջանցիները մեկ կրակոցով փորձում են միանգամից երկու նապաստակ սպանել: Նախ, նրանք տարաձայնություններ են ուզում մտցնել ավարների և լեզգինների միջև` բզկտելով Ադրբեջանի դեմ ուղղված նրանց միասնական ուժը: Եվ երկրորդ, ադրբեջանցիները փորձում են բարձրացնել ավարական և լեզգինական պետականության հարցը Ռուսաստանի սահմաններում, որպեսզի այդ նույն խնդիրը չառաջանա Ադրբեջանում: Ակնհայտ է, որ ավարական և լեզգինական ազգային պետական միավորները մագնիսի պես կձգեն Ադրբեջանում բնակվող այդ ազգերի ներկայացուցիչներին դեպի ռուսական Կովկաս:

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Категория: Հոդվածներ | Просмотров: 1049 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ