Կայքի մենյու

Հոդվածներ [58]
Վերլուծություն [14]
Մեկնաբանություններ [0]
Հարցազրույց [8]
Մամուլի տեսություն [4]
Արդի ռետրո [4]

Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Ноябрь 2009  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Главная » 2009 » Ноябрь » 16 » Ալիևն ընդդեմ Ալիևի
16:08
Ալիևն ընդդեմ Ալիևի
Ժամանակակից Ադրբեջանական Հանրապետության քաղաքականության տարօրինակություններից մեկն է հանդիսանում նախկին նախագահի անձի անզուսպ քարոզչությունն ու պաշտամունքը, հետմահու «համազգային առաջնորդի» տիտղոս ստացած Հեյդար Ալիևի իմաստնության գովերգությունը և դրա հետ մեկտեղ վերջինիս քաղաքականության բացարձակ մերժումը: Ադրբեջանի ժառանգական նախագահը, ով գրեթե ամեն օր իր հորը նվիրված թանգարանի կամ հուշարձանի ժապավեն է կտրում, միաժամանակ իրականացնում է Հեյդար Ալիևի գաղափարներն առհամարող ու մերժող ներքին և արտաքին քաղաքականություն: Ստացվում է տարօրինակ իրավիճակ. որդին ստեղծում է հոր անձի պաշտանմունքը և միաժամանակ արժեզրկում վերջինիս ժառանգությունը`դարձնելով նրան ծիծաղի առարկա: Սա ապացույց է, որ Հեյդարի պաշտանմունքն անհրաժեշտ է անձամբ Իլհամին ու վերջինիս որդուն:

Երբ 2003 թվին Իլհամ Ալիևը, կեղծելով հոր ստորագրությունը, ինքն իրեն նշանակեց վարչապետ, շատերը կարծում էին, թե նա, պարզապես, իշխանության փոխանցման ձևակերպման համար ֆիզիկապես անկարող հոր կամքն է կենսագործում: Եվ նույնիսկ հայր և որդի Ալիևների միաժամանակյա գրանցումը որպես նախագահի թեկնածու, Ադրբեջանում համարվեց կառավարող ընտանիքի խորիմաստ քայլ: Սակայն, ինչպես ցույց տվեց իրադարձությունների հետագա ընթացքը, հայրը, հավանաբար, որդու հետ առանձնահատուկ հույսեր չէր կապում և հուսով էր չթողնել Իլհամին մոտենալ իշխանական լծակներին, գոնե այնքան ժամանակ, քանի առողջությունը թույլ էր տալիս ղեկավարել հանրապետությունը:

Հեյդար Ալիևի կասկածներն արդարացան նրա մահից ոչ շատ անց: Ադրբեջանի ինքնահռչակ նախագահը սկսեց նրանից, որ գիծ քաշեց հոր քաղաքականության վրա Ադրբեջանի համար ամենացավոտ` Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման խնդրում: Նախագահի կարգավիճակով իր առաջին իսկ ելույթներից մեկում նա հայտարարեց, որ այսուհետ Ադրբեջանը հայկական կողմի հետ բանակցությունները կատարելու է «մաքուր էջից», ինչով զրոյացրեց բոլոր նախկին պայմանավորվածությունները: Այսպիսով կարելի է համարել, որ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ բանակցություններն ընթանում են 6 տարի, այլ ոչ թե 15, ինչպես սիրում են կրկնել Բաքվում: Բացի այդ, Իլհամ Ալիևը փոխեց Ադրբեջանի արտաքին քաղաքականության ուղղվածությունը հեյդարական չափավոր բազմակողմանուց դեպի անթաքույց արևմտամետություն:

Սակայն ամենածայրահեղ փոփխությունները կատարվեցին Ադրբեջանի ներքին կադրային քաղաքականության մեջ: 

Հայտնի է, որ Ադրբեջանի իշխանության գրավման գործընթացում Հեյդար Ալիևի հիմնական հենարանը եղել են, այսպես կոչված, երազները (երևանցիները) և նախերները (նախիջևանցիները): Ընդ որում, էթնիկապես քուրդ Հ.Ալիևը զինակիցներ ընտրելիս տարբերություն չէր դնում քրդերի և անդրկովկասյան թուրքերի միջև: Նա կարևորում էր ոչ թե էթնիկ ծագումը, այլ զուտ տեղայնականությունը, հայրենակցական կլանները: Արդյունքում, Հ.Ալիևեի իշխանության բերած զինվորական հեղաշրջումից անմիջապես հետո Ադրբեջանի գրեթե բոլոր հանգուցային պետական պաշտոնները զբաղեցրին Երևանից ու Նախիջևանից եկածները: Ազգությամբ քրդեր Ռ. Մեհտիևը, Բ. Էյուբովը, Կ. Հեյդարովը իշխանության բարձրունքում խաղաղ գոյակցում էին անդրկովկասյան թուրքեր Ալի Ինսանի, Ֆարհադ Ալիևի, Հուսեյն Աբդուլաևի հետ:

Իլհամ Ալիևը, կառավարող էլիտայից հեռացնելով երազներին ու նախերներին և թողնելով միայն քրդերին, ջարդեց այդ կարգը: Ընդ որում, նա քրդերի համար ստեղծեց յուրահատուկ ծառայողական աստիճանակարգ, առավելությունը տալով նախիջևանյան քրդերին: Երկրորդ տեղում են հայաստանյան քրդերը, երրորդում` ղարաբաղյան: Միևնույն ժամանակ նա պարզապես գլխատեց երազների սերուցքը, ձերբակալելով նրանց առաջնորդներ Ալի Իսանովին, Ֆարխադ Ալիևին և պաշտոնազրկելով այդ բազմանդամ կլանի ներկայացուցիչներին: 

Հարկ է նշել, որ նախերների և երազների դերը Հ.Ալիևի կողմից իշխանության գրավման հարցում անհնար է գերագնահատել: Նրանք ոչ միայն Հ.Ալիևի կողմնակիցներն էին, այլև ֆինանսավորողները և մարտական ջոկատը: Այսպես, հետխորհրդային Ադրբեջանի առաջին օլիգարխներից մեկը, նախեր Հուսեյն Աբդուլաևը (Գուսկա) կազմել էր անձնական զինված ջոկատ` նախիջևանյան աշխարհազոր, որի օգնությամբ բազմաթիվ անգամներ օժանդակել է Հ.Ալիևին: Հենց Աբդուլաևը 1992թ. հոկտեմբերի ցրեց Ժողովրդական ճակատի կազմակերպած անընդմեջ հանրահավաքները Նախիջևանում, որտեղ պահանջում էին միլիմեջլիսի նախագահ Հ.Ալիևի պաշտոնաթողությունն ու ձերբակալությունը: Եվ դա արեց այն ժամանակ, երբ Հ.Ալիևը արդեն հավաքել էր ճամպրուկները ու պատրաստվում էր հեռանալ հանկարծահաս անհյուրնկալ դարձաց իր երկրամասից: Աբդուլաևը Նխիջևանի օդանավակայանի թռիչքադաշտը լցրեց բենզատար մեքենաներով և արգելափակեց Ալիևին ձերբակալելու հրաման ստացած 300 ոստիկաններով լի ինքնաթիռի վայրէջքը: Դրանից հետո նրա ջոկատը ձերբակալեց հանրահավաքի կազմակերպիչներին: Այդ օրերին Ադրբեջանի ՆԳ նախարար Ի.Համիդովն իր հեռուստաելույթում հայտարարեց, որ հարմար պահին անձամբ կկրակի Հ.Ալիևի գլխին: Հետագայում Աբդուլաևն Ալիևին ուղեկցեց Բաքու` իշխանության վերադառնալիս: Այնուհետև Աբդուլաևը խռովության պատրանք ստեղծելով ջախջախեց Ս.Հուսեյնովի ջոկատները, իսկ հետո ճնշեց Ադրբեջանի հատուկ գնդի խռովությունը: Հենց նա էր, որ տապալեց Ադրբեջանի միլիմեջլիսի նախագահ Ռասուլ Գուլիևի պետական հեղաշրջման պլանները: Հեյդար Ալիևը այն ժամանակ հաճախ էր կրկնում. "Ես շատերին եմ հանդիպել իմ կյանքում և գիտեմ, որ այնպիսիք, ինչպիսին նա է (Հուսեյն Աբդուլաևը – հեղ.) չեն դավաճանում”:

Իհարկե նրանք չեն դավաճանում, բայց դավաճանում են նրանց: Իլհամ Ալիևի իշխանության գալը դարձավ Ալիևների ընտանիքին նվիրված այդ համարձակ երիտասարդ օլիգարխի կարիերայի վերջը: Աբդուլաևը, ով նշանակում և հեռացնում էր նախարարների, հսկայաչափ կապիտալի ու անսահմանափակ իշխանության տեր էր Ադրբեջանում, դարձավ մերժված, մի քանի անգամ հայտնվեց ճաղերի հետևում, կորցրեց իր ազդեցությունն ու կարողությունը: Իլհամը լիովին հատուցեց այն մարդուն, ում շնորհիվ փաստորեն հասել էր նախագահական իշխանության:

Այնուհետև Ի. Ալիևն անցավ իր սեփական հոր մյուս զինակիցներին: Մեկը մյուսից հետո ձերբակալվեցին ժամանակին ամենակարող համարվող ֆինանսների նախարար Ֆարհադ Ալիևը և առողջապահության նախարար Ալի Ինսանովը: Դժվար է հասկանալ, թե ինչով էին նրանք խանգարում "համազգային առաջնորդի” որդուն, հատկապես եթե նկատենք, որ հենց նրանք էին եղել Հեյդար Ալիևի ֆինանսական ու քաղաքական հենարանը: Կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի նախագահին վախեցնում էր նրանց տեղեկացվածությունը հայր և որդի Ալիևների կողմից իշխանության բռնազավթման գործընթացներից: Այս վարկածը խիստ հավանական է, հատկապես, եթե հաշվի առնենք, որ Ալի Իսնովը Հեյդար Ալիևի անձնական բժիշկն էր, իսկ Ֆարհադ Ալիևը մասնակցություն էր ունեցել Հ.Ալիևի այն հրամանագրի կեղծմանը, որով Իլհամը նշանակվեց վարչապետ կամ փասորեն` նախագահի պաշտոնակատար:

Այնուամենայնիվ կարծում ենք, որ վերը նշված անձանց շնորհազրկումը ոչ թե նրանց տեղեկացվածության արդյունք էր, այլ կապված էր նրանց ազգության հետ: Եվ իսկապես, Մեհտիևը, Էյուբովը, Նախիջևանի ղեկավար Վ.Թալիբովը պակաս չէին տեղեկացված Ալիևների մեքենայություններից: Սակայն վերջիններս ոչ միայն մնացին իրենց պաշտոններում, այլև ավելի ամրապնդեցին իշխանական կառույցներում ունեցած դիրքերը: Նրանց և ձերբակալված նախարաների ու օլիգարխների միջև կա մի էական տարբերություն` ազգությունը: Իլհամ Ալիևը հեռացնում է իր հոր թուրք զինակիցներին և ամրացնում քրդերի դիրքերը: Հատկապես քուրդ ուրուրները դարձան Իլհամի գլխավոր սոցիալ-ազգային հենարանը:

Ասվածի փայլուն օրինակ է Հասան Հասանովը (Քյարփինջ Հասանը), Ադրբեջանի դեսպանը Հունգարիայում: Այս նախկին կուսակցական աշխատողը, վարչապետը, ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը և արտաքին գործերի նախարարը Հեյդար Ալիևի կողմից արտաքսվել էր քաղաքական մոռացության: Հասանովը մեղադրվում էր ֆինանսական մեքենայությունների համար, դեսպանատների կառուցման նպատակով Թուրքիայից ստցված 10մլն դոլար վարկն օգտագործել էր հինգ աստղանի "Եվրոպա” հյուրանոցի շենքի վրա: Այս ոչ նպատակային ծախսը կամ պարզապես գողությունը Հասանովն իրագործել էր թուրքական ”Իմպերիալ կազինո գրուպ” ֆիրմայի հետ համատեղ, որ տերը` Օմար Թոփալը, հերոինի տեղափոխման համար կրկնակի դատվածություն ուներ: Ծագած սկանդալն այնքան աղմկալից էր, որ անգամ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռ.Կոզլարիչը նոտա ներկայացրեց Հ.Ալիևին, որում անթույլատրելի էր համարվում Ադրբեջանի կառավարական կառույցների և միջազգային նարկոմաֆիայի գործակցությունը: Ահա հենց այս Հասանին վերակենդանացրեց Իլհամը և, կարծես ծաղրելով հոր հիշատակը, նշանակեց դեսպան Հունգարիայում: Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ դեսպանատան բացումն ու դեսպանի նշանակումը կատարվեցին անմիջապես այն բանից հետո, երբ ադրբեջանական սպա Ռամիլ Ջաֆարովը կացնահարեց քնած Գուրգեն Մարգարյանին:  Աղմկալից միջազգային սկանդալը խափանելու նպատակով, Իլհամ Ալիևը ձգտում էր օգտագործել Քյարփինջ Հասանի կապերը (ոչ միայն քաղաքական շրջաններում): 

Իլհամ Ալիևն ամենևին էլ "մեծ հոր գործի հանճարեղ շարունակողը” չէ, ինչպես նրան գովազդում են ադրբեջանական լրատվամիջոցները: Իսկ այն, որ նա իր հոր հուշարձաններով լցրել է բոլոր ղշլաղները, պարզապես փարիսեցիություն է: Իլհամ Ալիևը դավաճանում է հոր գաղափարներին ու ժառանգությանը ամեն աստծո օր և ամեն քայլին: Ավելին, նա հրաժարվում է նաև հոր կենսաբանական ժառանգությունից, թե չէ ի±նչ անուն կարելի է տալ նրան, որ հարազատ քրոջը` Սևիլ Ալիևային, պահում է տնային կալանքի տակ այն բանի համար, որ վերջինս, "քաղաքական կուրություն” ցուցաբերելով լրատվամիջոցներում ձայն բարձրացրեց ի պաշտպանություն հոր ձերբակալված զինակիցների: 

ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ 

Категория: Հոդվածներ | Просмотров: 1000 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ