Կայքի մենյու

Հոդվածներ [58]
Վերլուծություն [14]
Մեկնաբանություններ [0]
Հարցազրույց [8]
Մամուլի տեսություն [4]
Արդի ռետրո [4]

Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Ноябрь 2009  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Главная » 2009 » Ноябрь » 21 » Ադրբեջանի ԱԳՆ դաշնակիցներ է փնտրում
22:49
Ադրբեջանի ԱԳՆ դաշնակիցներ է փնտրում
Սովորական տեսարան ադրբեջանական քաղաքների համար: Ոչ տեղացի անցորդին է մոտենում մի փնթի փոքրիկ ու սկսում հայհոյանքներ տեղալ: Հենց որ անցորդը փորձում է այդ անպատկառին կարգի հրավիրել, թեկուզ խրատական խոսքերով, մոտակա բակից դուրս է թռչում փայտերով ու շղթաներով զինված տականքների մի ամբողջ բազմություն և, «ի՞նչ ես երեխային նեղացնում» վայնասունով, սկսում ջարդել «օտարին»: 

Արդեն տասնյակ տարիներ է, ինչ ես ազատվել եմ նման հասարկության մեջ ապրելու «երջանկությունից», բայց հանկարծ հիշեցի: Հիշեցի, երբ ծանոթանում էի Բաքվում կազմակերպված  «ՆԱՏՕ-ի նոր ռազմավարությունը` քննարման մեջ գործընկերների ավանդը» թեմայով համաժողովում Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովի ելույթի հետ:

Հարկ է նշել, որ Ազիմովը ԱԳ նախարարի շարքային տեղակալ չէ, ինչ-որ Խալաֆ Խալաֆովի նման, որը պիտանի է միայն առանց մտածելու բարձրաձայնել ձեռքը տված ճառերը: Ազիմովն իրավացիորեն համարվում է ադբեջանական քարոզչական արդյունաբերության գեներատորը և  Ադրբեջանում կառուցված, հակահայկական զրպարտություններ հորինող ու տարածող բուրգի գագաթը: Աշխարհով մեկ հայ ժողովրդին վարկաբեկող, հայի բարի համբավն արատավորող նորանոր գաղափարների հորինումը, Ազիմովի հիմնական ծառայողական գործառույթն է: Նա է իրականացնում, իր իսկ նախաձեռնությամբ ծնված և ապատեղեկատվության, չարախոսության ու բացարձակ ստի միևնույն կեղտոտ կաթսայից սնվող, ադրբեջանական բազմաթիվ ԶԼՄ-ների խստագույն հսկողությունը: Առանձնահատուկ զգուշությամբ է պետք մոտենալ Ազիմովի արտահայտություններին և հայտարարություններին, քանզի, գործնականում, դրանք հայ ժողովրդի խտրականությանն ուղղված նոր զրպարտություններ, ճամարտակություններ և դարձվածքներ շրջանառության մեջ դնելու ահազանգ են: Բացի այդ, Ազիմովն է համարվում Ադրբեջանի արտաքին քաղաքականության խոսփողը:

Հատկապես այս տեսանկյունից է անհրաժեշտ դիտարկել Ազիմովի ելույթը նշված խորհրդաժողովում, որտեղ նա փորձարկեց Ադրբեջանի արտաքին քաղաքականության նորածին գաղափարները: Համառոտ լինելու համար նշենք, որ նրա ելույթի հիմնական էությունը կայանում էր հետևյալում. ա) առաջարկություն ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների միջև կնքվող այնպիսի պայմանագրերի վերաբերյալ, որոնք, պատասխանատվության և պարտավորությունների հետ մեկտեղ, նախատեսեն անվտանգության երաշխիքներ` գործընկեր երկրների համար; բ) ՆԱՏՕ-ում գործող, փոխհամաձայնության (կոնսեսուսի) հիման վրա որոշումների կայացման մեխանիզմի վերանայում: Ազիմովի կարծիքով որոշումների ընդունումը փոխհամաձայնության հիման վրա «իր դարն ապրել է» և կարող է հանգեցնել դաշինքի պառակտման»:

Ազիմովի արտահայտած մտքերը, միանշանակ, ցույց են տալիս Ադրբեջանի հետագա քաղաքականությունը ՆԱՏՕ-ի նկատմամբ: ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդրանքով անթաքույց դիմելուց զգուշանալով, Բաքուն ձգտելու է այդ կազմակերպությունից ստանալ անվտանգության երաշխիքներ: Ընդ որում, կասկածանքից դուրս է, որ Ալիևը, արդեն այս ամսվա 24-ին Մոսկվա կատարվելիք աշխատանքային այցի ընթացքում, նախագահ Մեդվեդևին բացատրելու է, թե Ադրբեջանը փորձում է երաշխիքներ ձեռք բերել Իրանի հետ հնարավոր բախումների համար: Իսկ իրանցիներին Ալիևն իր տարօրինակ խնդրանքը կներկայացնի, որպես Ռուսաստանի հնարավոր հարձակումներից պաշտպանվելու մտադրություն, քանզի թե´ մեկ և թե´ մյուս «բացատրության» մեջ տրամաբանություն կա: Իրանի դեպքում` 2001թ. օգոստոսի ընդհարումը, իսկ Ռուսաստանի դեպքում` Թբիլիսիից Աբխազիան ու Հարավային Օսեթիան պաշտպանելու վճռականությունը:

Խոսք չկա, Հյուսատլանտյան դաշինքի նկատմամբ Ադրբեջանի քաղաքականությունը թեև անմաքուր է, բայց` բավականին խելացի: Հատկապես նկատի ունենալով Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի վատ քողարկված  դիմակայությունը: Այնուամենայնիվ, Ադրբեջանը, փորձելով բազմել երկու աթոռի, վտանգավոր խաղ է ձեռնարկել, որի մեջ ձգտում է միաժամանակ ներգրավել երկու համաշխարհային բևեռները: 

Դրա հետ մեկտեղ, Բաքուն ցուցադրում է ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու պատրաստակամություն: Տվյալ դեպքում կարևոր չէ, թե ինչքանո՞վ է Ադրբեջանը պատրաստ պատերազմի կամ համոզված` մարտական գործողությունների բարեհաջող ավարտի հարցում: Այսօր ադրբեջանցի պաշտոնյաները, մարտական գործողություններ սկսելու պատրաստ լինելու մասին հայտարարություններով, ակնհայտորեն բլեֆ են անում ու շանտաժի ենթարկում արտաքին աշխարհը, հատկապես, կասպիական էներգոռեսուրսների անխափան մատակարաման մեջ ծայր աստիճան շահագրգիռ Եվրոպան: Բայց դա այսօր է: Որովհետև Ադրբեջանն իսկապես նախապատրաստվում է հնարավոր, նույնիսկ անխուսափելի ապագա պատերազմին: 

Ուժերի ներկայիս դասավորությունն այնպիսին է, որ Ադրբեջանի հաղթանակը ապագա պատերազմում ավելի քան կասկածելի է: Նման իրավիճակը կպահպանվի շատ երկար ժամանակ: Այդ իսկ պատճառով Ադրբեջանը դաշնակիցներ է փնտրում, որոնցից ամենահավանականը կարող է լինել Թուրքիան: Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, ազատ չէ, ռազմական գործողությունների մեջ ներգրավվելու հարցերով, իր որոշումներում: Բաքվի համաժողովում Ազիմովի առաջարկը, կապված փոխհամաձայնության հիման վրա որոշումների կայացման ՆԱՏՕ-ում գործող մեխանիզմի վերանայման հետ, բացառապես  Թուրքիայի ձեռքերն ազատ արձակելու նպատակ է հետապնդում:
Ամենահետաքրքիրն այն է, որ այս առաջարկությունն արվել է ապագայի նկատառումներով, երբ Թուրքիայում իշխանության կգան ներկայիս ընդդիմադիրները: Ադրբեջանում հասկանում են, որ Թուրքիայում կառավարող արդարացում և զարգացում կուսակցությունը (ԱԶԿ) վարում է այլ, Բաքվի ձգտումներից տարբերվող, քաղաքականություն: Հետևաբար, իշխանությունից ԱԶԿ-ի հեռացումը դառնում է Բաքվի արտաքին քաղաքականության խնդիրներից մեկը: Խնդիր, որի լուծման համար Ադրբեջանը գործադրում է ոչ քիչ ուժեր ու միջոցներ:

Այս տեսանկյունից, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների նախատեսվող կարգավորումը, ինչքան էլ տարօրինակ հնչի, ձեռնտու է Ադրբեջանին, քանզի թույլ է տալիս ազդել Թուրքիայի ազգայնականորեն տրամադրված շրջանակների վրա: Սա հաղթաթուղթ է, հատկապես հայերի և թուրքերի միջև առկա կրոնական ու քաղաքակրթական տարբերությունները հաշվի առնելու դեպքում: Պետք է նկատի առնել նաև Թուրքիայում երկար տասնամակներ իրականացվող հակահայկական քարոզչությունը: Միևնույն ժամանակ, Ադրբեջանը, որն անդադար հայտարարություններ էր անում անատոլիական և կովկասյան թուրքերի արնակցական եղբայրության մասին, ԱԶԿ-ի առանց այդ էլ անկայուն դիրքերը քայքայելու մղումով, Անկարայի դեմ սանձազերծել է իսկական «գազային պատերազմ»: Մանրակրկիտ հաշվարկված քաղաքականություն, քանզի թուրք գյուղացին իր մաշկի վրա զգում է միայն այդ չհայտարարված պատերազմի հետևանքները, իսկ նրա տնտեսական անհաջողությունների իսկական մեղավորը նրա համար մնում է անհայտ:
Այսպիսով, գործելով ապագայի համար, Ադրբեջանն արդեն այսօր սկսել է կենսագործել երկու կարևորագույն խնդիր. Հայաստանի ռազմաքաղաքական կապերի չեզոքցումը (առաջին հերթին ՀԱՊՔ-ում) և հայկական պետությունների դեմ հնարավոր պատերազմում Թուրքիայի երաշխավորված օգնությունը: Հատկապես ա´յս նպատակներն էին հետապնդում Ա.Ազիմովի հայտարարոթյունները Բաքվի համաժողովում, և հատկապես ա´յս իրողությունները հաշվի առնելով պետք է կառուցվի Հայաստանի արտաքին քաղաքականությունը:

Լևոն ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Категория: Վերլուծություն | Просмотров: 1014 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ