Մեծարգո պարոն Նախագահ, Վեհափառ Տեր,
պարոնայք գեներալներ և սպաներ, հարգելի հյուրեր
2011 թվականը հոբելյանական տարի է հայ ժողովրդի համար. հանդիսավորությամբ նշելու ենք մեր նորագույն պատմության կարևորագույն իրադարձությանª հայոց նոր պետականության` Հայաստանի Երրորդ Հանրապետության հռչակման 20-ամյակը: Անչափ խորհրդանշական է, որ այս տարվա առաջին համապետական միջոցառումը տեղի է ունենում այսօր` Հայոց ազգային բանակի կազմավորման 19-րդ տարեդարձի օրը: